«Ես ձեզ խնդրում եմ՝ մի 2 ամիս ժամանակ էլ տվեք»

Գյումրու ծննդատան ճակատագիրը պարզ չէ

Գյումրու ծննդատան առաստաղի մի հատվածը տեղ-տեղ կաթում է, ծննդաբերական բաժանմունք չհասած` արդեն առաստաղի կաթոցներին դիմավորում է սեւ, մեծ դույլը, մի քանի քայլ այս ու այն կողմ անդադար շարունակվում են կաթոցները: Գյումրի այցելած առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը, սակայն, էլ ավելի վատ պայմաններ էր պատկերացնում:

-Ամեն դեպքում, ինչ որ տեսնում եք, չեմ կարող ասել, որ վատ տպավորություն է թողնում, ճիշտն ասած՝ պատմելուց, խոսակցություններից սպասում էի մի քիչ ավելի վատ պատկեր, ամեն դեպքում, անձնակազմը ժպտերես, պատրաստակամ է, եւ աստեղ այսպիսի անձնակազմի հետ ամեն ինչ կարելի է անել,-ասաց նախարարը:

ծննդատուն

Նախարարի այցելության նպատակը մարզի որոշ բուժհիմնարկներում ուսումնասիրություններն են, ծննդատան հիմնախնդիրներին ծանոթանալը, ի դեպ, Գյումրու ծննդատունը 21 մլն ՀՀ դրամի պարտք ունի, պատասխանատու կառույցները պնդում են, որ պարտքի գոյացման պատճառը օբյեկտիվ է: Ծնելիության պակասը, հարակից հատվածում նոր ծննդատան բացումն են խանգարել:

-Եկել ենք մարզ` վիճակը ուսումնասիրելու, անձնակազմի հետ զրուցելու, հետագայում անալիզ անելու համար,-ասաց նախարարն ու, անդրադառնալով ծննդատան հնարավոր միավորման հարցին, պատասխանեց.

-Ես ձեզ խնդրում եմ՝ մի 2 ամիս ժամանակ էլ տվեք, խոսենք դրա մասին,-լրագրողներին դիմելով՝ ասաց նախարարը:

ծննդատուն

Այս տարի մի քանի մլիլիոնով պակասել է առողջապահության ոլորտին տրվող գումարի չափը, որը ոլորոտում ենթադրում է օպտիմալացում:

ծննդատուն

Նախարարը, սակայն, կոնկրետ օպտիմալացման մասին խոսել դեռ չի շտապում:

ծննդատուն

-Մարզի բոլոր խնդիրներն իրար նման են: Շատ մեծ տարածքներ կան, մեծ հավակնություններ, բայց քիչ բնակչություն, որի պատճառով փոշիանում են առողջապահությանը տրամադրվող գումարները, մենք այսօր այստեղ ենք, որպեսզի նայենք օպտիմիզացիայի եւ համակարգային փոփոխությունների հնարավորությունները,-եզրափակեց նախարարը:

ծննդատուն

Գյումրու ծննդատունը ՀՀ-ում երկարամյա պատմություն ունի, հիմնվել է 1921թ-ին՝ զինվորական հոսպիտալում, իսկ որպես առանձին  բուժհաստատություն այն հիմնադրվել է 1937թ-ին: Անցած տարիների ընթացքում ծննդատունն ունեցել է 5 տեղակայում: Ներկայում տեղակայված է քաղաքի Կոշտոյան 3 հասցեում:

ծննդատուն

Անի Մկրտչյան

Դիտումներ՝ 112

Մեկնաբանել

comments