Ֆեյսբուք սոցիալական ցանցի օգտատերերը իրենց բողոքն ու անհանգստությունն են հայտնում բանակում հերթական ժամկետային զինծառայողի մահվան կապակցությամբ: Խոսքը դեկտեմբերի 30-ին Արթիկի շրջանի Սպանդարյան գյուղի բնակիչ զինվոր Հայկ Խաչատրյանի մահվան մասին է: Այս անգամ ոչ հրազենային վնասվածքից, այլ ջրծաղիկից: Հարազատները պատմում են, որ Հայկին տանջամահ են արել մայրաքաղաքի զորամասերից մեկում, ապա Մուրացանի զինվորական հոսպիտալում:
-Ջրծաղիկով վարակված զինվորին տանջամահ են արել՝ հերթական բոթը…Էս ի՞նչ է կատարվում, մինչեւ ե՞րբ:
-Ի՞նչ անենք, շաբաթը մի զոհ մատուցենք….
-Պետք է անպայման պատասխանատվության ենթարկել մեղավորներին:
-Ժողովուրդ, ես չեմ հավատում, որ մարդը 21-րդ դարում կարող էր ջրծաղիկից մեռնել: Ջրծաղիկն այնքան աննկատ մնացող հիվանդություն չէ, գոնե մարմնի վրայի ցանը անհանգստություն կպատճառեր: Կամ, եթե իրոք ջրծաղիկ էր, որում ես խիստ կասկածում եմ, էդ ինչ փինաչի բժիշկ է եղել, որ ջրծաղիկը չի տեսել եւ կույրաղիք է կասկածել…
-Խստագույն պատիժ պետք է կիրառել հրամանատար կոչված անձի նկատմամբ:
-«Սաչկավատ» գիտակցությունն ավելի բարձր կատեգորիա է, քան զինվորի կյանքը:
-Ուղղակի սիրտս չդիմացավ… նման դեպքերը շատ են, էլ չեմ ասում` մեզ համար ոչ հայտնի դեպքերը:
-Առողջապահության նախարարությանն էլ գործի մեջ քաշեք` իրենց բժիշկների անտարբերության եւ անմարդկային վերաբերմունքի համար պիտի պատասխան տան…
-Ո՞նց ա հնարավոր, որ սենց բան լինի մեր կողքին…
-Բժիշկների անուշադրության կամ սիմուլյանտության մեջ մեղադրելու պատճառով շատ զինվորների առողջությանն ու կյանքին անդառնալի վնասվեր են հասցվում: Ինձ համար էս դեպքերը ավելի ողբերգական են, քան զինվորների միջեւ հաշվեհարդարների արդյունքում վիրավորների եւ զոհերի դեպքերը:
-Անդրանիկ Սարգսյանի դեպքն էլ նույն էր, տղային բժիշկը պատշաճ օգնություն չտվեց՝ Անդրանիկը մահացավ… գործը կարճել են…
-Բժշկին զինվորական տրիբունալին է պետք տալ:
-Հիմա էլ հո չեն կարող ասել, թե ՙհասարակության դաստիարակած էրեխեքն են մեղավոր: Հիմա էլ հո՞ ամբողջ պատասխանատվությունը պետության վրա ա ընկնում:
-Վախենում ես մի էշություն չասեն:
-Միայն անասունները կարող էին նման կերպ վարվել…
-Էս ահավոր դեպքերը վերջ ունենալո՞ւ են … ինչքան կարելի է մարդկային ճակատագրեր խեղել… խիստ կարգ ու կանոն է պետք:
-Անտարբերությունն ու անգործությունն ավելի սարսափելի է, քան անգամ դաժանությունը…թողնել զինվորին այդ վիճակում…
Ալիսա Հակոբյան




