… sed magis amica veritas
… ճշմարտությունն ավելի թանկ է

Գյումրի

Գյումրի (նախկինում՝ Կումայրի, Ալեքսանդրապոլ, Լենինական) – բնակչության թվաքանակով Հայաստանի Հանրապետության մեծությամբ երկրորդ քաղաքն է, որը գտնվում է Հայաստանի հյուսիս արևմտյան մասում՝ Շիրակի մարզում, Երևանից 126 կմ հեռավորության վրա։ Տարածքը 3626 հա է։ Կլիման ցամաքային է, համեմատաբար տաք ամառներով և ցուրտ ձմեռներով։ Տարեկան տեղումները 500 մմ են։ Գտնվում է 8-9 բալանոց սեյսմիկ գոտում։ Վերջին ուժեղ երկրաշարժը տեղի է ունեցել 1988-ի դեկտեմբերի 7-ին։ Բնակչության մեծ մասը հայեր են։ Ապրում են նաև ռուսներ, հույներ և եզդիներ։ Ըստ 2001 թվականին անկացված մարդահամարի պաշտոնական արդյունքների քաղաքում մշտական բնակչության թիվը 2001 թվականին կազմում էր 150.917 մարդ, իսկ առկա բնակչությանը թվաքանակը 140.318:

Wikipedia

Վերջին լուրեր

Բնակբաշխման վիճակահանությունը հետաձգվեց
09 Մարտ , 2012 21:03

Գյումրիում մարտի 9-ին տեղի ունեցավ բնակբաշխման հանձնաժողովի հերթական նիստը: Նախատեսված էր, որ բնակբաշխման վիճակահանությունը պետք է տեղի ունենար մարտի առաջին տասնօրյակում, սակայն ժամկետները հետաձգվել են.

-Պատճառները միայն փաստաթղթերը ներկայացնելու հետ են կապված, վիճակահանությունը մարտ ամսին կլինի [...]

Ջա՜ն, թազա տեխնիկա ունենք…բայց պարտքով
09 Փետրվար, 2012 18:02

Փետրվարի 8-ին տեղացած առատ ձյունը ոչ միայն լուրջ դժգոհությունների տեղիք էր տվել, այլ նաեւ լայն քննարկման առարկա դարձել: Լրատվամիջոցներն անընդհատ անդրադառնում էին մերկասառույցով եւ ձյան հաստ շերտերով պատված փողոցներին: Մարդիկ իրենց դժգոհությունն էին արտահայտում նաեւ սոցիալական  ցանցերի միջոցով: Ի վերջո փետրվարի 8-ին երեկոյան Գյումրու փողոցներում հայտնվեցին համապատասխան տեխնիկական միավորներ: Շիրակի մարզպետարանի լրատվության բաժնից տեղեկացրեցին, որ Երեւանից մարզպետի ջանքերով Գյումրի է բերվել նոր տեխնիկական միավոր: [...]

Քիչ մսամթերք, շատ հեղուկ
11 Հունվար , 2012 21:01

Հունվարի 1-10-ը Գյումրու Շտապ բուժօգնության կայանում կանչերի թիվն ավելացել է: Եթե սովորական օրերին կանչերի թիվը միջինը 65-70 է, ապա այս մի քանի օրվա ընթացքում միջինը եղել է 80-85 կանչ:

-Այս տարվա 10 օրվա ընթացքում եղել է 6 թունավորում, դա կարելի է համարել լավ ցուցանիշ՝ նախորդ տարիների համեմատ,-ասում է Գյումրու Շտապ բուժօգնության կայանի տնօրեն Ռոբերտ Թորոսյանը,- իսկ կանչերի թվի ավելացումը հունվար ամսին, կարելի է ասել, օրինաչափ է. [...]

Շատերը տոներն անցկացրել են հիվանդանոցում
10 Հունվար , 2012 13:01

Մեզանից ոմանք տոները դիմավորեցին եւ անցկացրեցին հիվանդանոցում: Պատճառները տարբեր էին՝ անզգույշ երթեւեկություն, սառած մայթեր, ամանօրյա ուտեստների, խմիչքների չարաշահում եւ պարզապես առողջական խնդիրներ: Տոնական բարձր տրամադրությունն իր հետ բերեց նաեւ ոչ տոնական հոգսեր:

Նոր տարվա առաջին օրը՝ հունվարի 1-ին, Գյումրի-Արեւիկ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով միանգամից հինգ հոգի [...]

3 շիշ ձեթ` նախատոնական օգնություն
27 Դեկտեմբեր, 2011 23:12

-Մայթն անցեք ու միանգամից կտեսնեք` էնքան մարդ կա հավաքված,-ասաց մայթով անցնող անցորդը` ուշադիր զննելով ինձ: Երեւի ցանկանում էր իմանալ` ինձ էլ են «3 շիշ ձեթ նախատոնական օգնություն» տալու, թե ոչ:

Իրոք որ, մայթն անցա եւ տեսա խորհրդային շրջանից մնացած թիթեղյա խանութի մոտ հավաքված մարդկանց մեծ բազմություն` այստեղ են բաժանում անապահով ընտանիքներին կառավարության տված 3-ական շիշ  բուսական յուղը: [...]

Համահայկական ինտելեկտուալ 15-րդ փառատոնը Գյումրիում
26 Դեկտեմբեր, 2011 22:12

Գյումրի, Երեւան, ԼՂՀ, այս տարի այս վայրերից էին մասնակցում Համահայկական ինտելեկտուալ փառատոնին, չնայած սովորաբար այն ընդգրկում է ավելի լայն աշխարհագրություն:

-Հայաստանի ամենահին, ամենատեւական փառատոններից է,-ասում է «ԽորանԱրդ» ինտելեկտուալ կենտրոնի նախագահ Սեյրան Մարտիրոսյանը [...]

Գյումրու ՀԿ-ները հուշագիր են ստորագրում
24 Դեկտեմբեր, 2011 14:12

-Սովորաբար, այսպիսի պարագայում, հավաքվում ենք կլոր սեղանի շուրջ եւ քննարկում ենք կազմակերպում, այս անգամ որոշեցինք մի փոքր այլ կերպ կազմակերպել մեր հանդիպումը,-ասում է «Նոր սերունդ» ՀԿ-ի նախագահ Սերգեյ Գաբրիելյանը Գյումրիում գործող մյուս ՀԿ-ների ներկայացուցիչներին:-Տոնական գլխարկներով, շամպայնի բաժակներով՝ ավելի ջերմ մթնոլորտում եմ ցանկանում ձեզ ներկայացնել մեր բնապահպանական ծրագիրը: [...]

Քաղաքապետարանի կառուցվածքը

Քաղաքապետ`
Սամվել Բալասանյան
Քաղաքապետի տեղակալ`
Գուրգեն Մալխասյան
Քաղաքապետի տեղակալ`
Ռուբեն Սանոյան [...]

Ընտրությունները Գյումրիում

Գյումրիի պատվավոր քաղաքացիներ

1964 թ.
Մարտիրոս Սարյան Սարգսի – նկարիչ

1964 թ.
Վիկտոր Համբարձումյան  Համազասպի – ակադեմիկոս [...]

«Վարպետ» կրծքանշան ունեցողները

11.09.2003
Մհեր (Ֆրունզիկ) Մուշեղի Մկրտչյան – դերասան, վաստակավոր արտիստ (հետմահու):

11.09.2003
Սոս Արտաշեսի Սարգսյան  - դերասան, վաստակավոր արտիստ: [...]