Asparez » Դատական գործեր

Լ.Բարսեղյան. «Արման Ավետիսյանի մասին ասածս «թռավ իր պայմանավորվածությունից» արտահայտությունը բոլորովին այլ պայմանավորվածության մասին է»
Ինչպես տեղեկացրել էինք, սեպտեմբերի 9-ին, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արմեն Խաչատրյանի նախագահությամբ, տեղի ունեցավ «Մինաս Ավետիսյան» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Ավետիսյանի հայցով նախնական լսումն ընդդեմ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանի:

Նշենք, որ Արման Ավետիսյանը Լեւոն Բարսեղյանին ներկայացրած «Պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունների հերքման, հրապարակայնորեն ներողություն խնդրելու պարտավորեցման եւ պատճառված վնասի հատուցման պահանջների մասին» հայցով 3 պահանջ է ներկայացրել` Լ.Բարսեղյանին պարտավորեցնելով հրապարակայնորեն ներողություն խնդրել իրենից եւ հօգուտ իրեն բռնագանձել 2,2 մլն դրամ:

Լ.Բարսեղյանի ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը դատարանին եւ հայցվորի ներկայացուցիչ Անի Խլղաթյանին ներկայացրեց հայացադիմումի պատասխանը, որի նախնական` համառոտ տարբերակը ավելի վաղ ուղարկվել էր նաեւ հայցվոր կողմին: Վերջինիս ներկայացուցիչը ընդմիջում խնդրեց պատասխանին ծանոթամալու համար:

40 րոպե անց նիստը վերսկսվեց: Հայցվոր կողմը հայցադիմումին կից ներկայացրած ապացույցներից զատ` որպես Լ.Բարսեղյանի հոդվածում ասված` «թռավ իր պայմանավորվածությունից» արտահայտության զրպարտություն լինելու հանգամանք դատարանին ներկայացրեց քաղաքապետ Վ.Ղուկասյանի եւ «Մ.Ավետիսյան» հիմնադրամի միջեւ կնքված 2011 թվի փետրվարյան համաձայնագրի պատճենը, որի համաձայն կողմերը պիտի լրացուցիչ հանդիպեին եւ որմնանկարները վերականգնելու մասին պայմանագիր կնքեին մինչեւ մարտի մեկը.

-Լ.Բարսեղյանը կայքում տեղադրել է այդ համաձայնագիրը` դրանով հիմնավորելով, որ հայցվոր կողմը «թռել է իր պայմանավորվածությունից»: Բայց հանդիպում չի եղել եւ պայմանագիր չի կնքվել, ուստի որեւէ պայմանավորվածություն չի խախտվել, որովհետեւ պամանագիրն ուժի մեջ մտած չի եղել: Արտահայտությունը վերացական առումով է արված,-նշեց Ա.Ավետիսյանի ներկայացուցիչ Անի Խլղաթյանը:

Ի պատասխան հայցվորի պնդումների` Լ.Բարսեղյանը բացատրեց.

-Հոդվածում ես Ա.Ավետիսյանի, հիմնադրամի եւ քաղաքապետի հետ ունեցած որեւէ պայմանավորվածության խախտում ի նկատի չեմ ունեցել եւ չեմ հիշատակել: Այդ հոդվածը («Կան բաներ, որ չեն ներվում») գրելիս, ես ի նկատի ունեմ այլ կոնկրետ դեպքեր, որոնց մեջ այս պայմանագիրը չկա: Ես գործում առկա հոդվածներում որեւէ կերպ քաղաքապետի որեւէ համաձայնագիր չեմ հիշատակել եւ այդ համաձայնագիրը կապ չունի «թռավ իր պայմանավորվածությունից» արտահայտության հետ: Այս գնահատականը վերաբերում է բոլորովին այլ պայմանավորվածության, որի ամբողջ նկարագրությունը բերված է «Կան բաներ, որ չեն ներվում հոդվածում»: Այդ մասին գրված է մեր պատասխանի մեջ:

Անի Խլղաթյանը ամեն կերպ փորձում էր դատարանին համոզել, որ քանի որ Արման Ավետիսյանը քաղաքապետա-րանի հետ այդպես էլ պայմանագիր չի կնքել ուրեմն չի էլ խախտել իր պայմանավորվածությունը, եւ այդպիսով Լ.Բարսեղյանի «թռավ իր պայմանավոր-վածությունից» արտահայտությունը վերագրելով այդ բացակա հանգամանքին, կամենում էր հիմնավորել, թե Լ.Բարսեղյանը այդպիսով զրպարտել է Արման Ավետիսյանին, եւ հարկավոր է այդ համաձայնագրի պատճենը կցել գործին: Հայցվորի ներկայացուցիչը սկսեց նաեւ հիշատակել ավելի ուշ` հուլիսի 04-ին հրապարակված Լ.Բարսեղյանի «Չունենամ քեզ պես մշակույթի նախարարությունը»հոդվածը, ասելով թե այնտեղ հիշատակված է «Մ.Ավետիսյան» հիմնադրամ-Գյումրու քաղաքապետ համաձայնագիրը:

Լ.Բարսեղյանի ներկայացուցիչներից Արտակ Զեյնալյանը առարկելով ասաց, թե հայցին կցված ապացույցների շարքում այդ հոդվածը չի եղել, իսկ հիշատակված արտահայտությունները «Չունենամ քեզ նման մշակույթի նախարարությունը» հոդվածից որեւէ արտահայտություն հայցվորը չի վիճարկում դատարանում, հետեւաբար, դրանում ասվածները հաստատելու կամ հերքելու համար ներկայացված ապացույցները սույն գործի համար որեւէ էական նշանակություն չունեն: Վահե Գրիգորյանը ստիպված սկսեց բացատրել, որ պատասխանողը չի գրել, թե Արման Ավետիսյանը որեւէ  տաքսու վարորդի հետ ունեցած պայմանավորվածություն է խախտել, այլ գրվել է կոնկրետ եւ այլ պայմանավորվածության մասին եւ առարկեց հիշյալ համաձայնագիրը գործին կցելու միջնորդությա դեմ:

Վերջապես, դատարանը հայցվոր կողմի ներկայացրած համաձայնագիրը ետ վերադարձրեց` հիմնավորելով, որ ներկայացվող ապացույցները պետք է լինեն այն շրջանակներում, որ նշված է հայցադիմումի մեջ եւ հավելեց, որ ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 4-րդ կետի համաձայն` զրպարտության վերաբերյալ գործերով անհրաժեշտ փաստական հանգամանքների առկայության կամ բացակայության ապացուցման պարտականությունները կրում է պատասխանողը:

Մեջբերում ենք հայցադիմումի պատասխանը այս հարցի առնչությամբ. «08/06/2011թ.-ին Գյումրու մի շարք քաղաքացիների ջանքով խոչընդոտվում է Մինաս Ավետիսյանի նկարների տեղափոխումը Գյումրիից, որտեղ ներկա է գտնվել նաեւ հայցվորը` Արման Ավետիսյանը: Վերջինս լրատվամիջոցներին տված իր հարցազրույցում, մասնավորապես եւ բառացիորեն ասել է. «Մենք որոշում կայացնող չենք, … ես իմ կողմից, որպես «Մինաս Ավետիսյան» հիմնադրամի նախագահ, առաջարկ արեցի որպեսզի Երեւանից գա ներկայացուցիչ, մշակույթի նախարարության ներկայացուցիչ, որը լիազորված լինի իրավաբանական հարցեր լուծելու: Մենք ունենք, կոնկրետ այս պահով, կոնկրետ պարտավորություններ «Հայկական ավիաընկերություններ» կազմակերպության հետ, ի դեմս պարոն Էռնեկյանի: Կա պայմանագիր եւ արվել է նյութական բավականին մեծ ներդրում: Մենք ունենք պարտավորություն պատվիրատուի նկատմամբ, եւ արվել է մեծ նյութական ներդրում: Հասկանալի ա՞: Եւ էդ նյութական ներդրման հարցը որոշում է կայացվում` (եթե) մնա Գյումրիում, էդ ծախսերը պիտի վերադարձվեն պատվիրատուին»: Ռեպորտաժի վերջում «Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Վահան Թումասյանը կողպում է նկարի պահեստը իր կողպեքով: Փաստը հաստատվում է «Press.am», «Ազատություն» ռադիոկայանի, «Շանթ», «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունների համապատասխան տեսանյութերով[1]:

Նույն օրը Գյումրու «Գալվանոմետր» գործարանի բակում Մինաս Ավետիսյանի պատերից անջատված որմնանկարները պահեստում են տեղավորվել, պահեստի դռանը գյումրեցիների կողմից առանձին կողպեք է կախվել եւ հայցվորի հետ պայմանավորվել են, որ առանց գյումրեցիների իմացության որմնանկարները Գյումրուց չեն տարվի: Նույն օրը, ժամը 06:50-ի սահմաններում, առաջին որմնանկարը հանելուց անմիջապես հետ հայցվորը հեռախոսով խոսում է Երեւանումմշակույթի նախարարության պաշտոնատար անձի հետ, բացատրում, որ ինքը չի կարող որմնանկարը տեղափոխել Երեւան: Արման Ավետիսյանը պաշտոնատար անձին ասում է, թե` թող գան որոշեն անելիքը, ինքը չի կարող նկարները բերել Երեւան, թող գան տանեն թեկուզ ինքնաթիռով: Խոսակցությանը ներկա են գտնվել գյումրեցի արվեստագետները եւ հասարակական գործիչներ: Որմնանկարը պահեստում տեղավորելուց հետո, պահեստի դուռը գյումրեցի հասարակական գործիչներից մեկը` «Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպությաննախագահ Վահան Թումասյանը կողպել է գյումրեցիներին պատկանող կողպեքով, դա եղել է Արման Ավետիսյանի իմացությամբ: Բանալին պահում են իրենց մոտ` որպես երաշխիք, որ չի խախտվի ձեռք բերված պայմանավորվածությունը եւ որեւէ մեկն առանց իրենց գիտության եւ մասնակցության որմնանկարները չի տեղափոխի Երեւան: Հայցվորը զանգվածային լրատվության միջոցներին տված հարցազրույցում,մասնավորապես նշում է. «Առաջին հենց պարտավորությունը, նախ եւ առաջ, Զվարթնոց օդանավակայանի հետ է, քանի որ վճարող կողմը որմնանկարների հենց այդ կազմակերպությունն է: Այսինքն, մենք պարտավոր ենք կատարել նրանց տված առաջադրանքը տվյալ դեպքում»[2]:

Դատական գործընթացն արագացնելու նպատակով պատասխանող կողմը նաեւ միջնորդեց, որպեսզի հայցվոր կողմը արտահայտվի, թե պատասխանի որ դրվագներն է, որ համարում է ընդունելի ու ապացույցման կարիք չունեցող, եւ` որ դրվագներն են, որ անհրաժեշտ է համարում, որ պատասխանողն ապացուցի:

Հայցվոր կողմը պնդում էր, որ վեճը ծագել է Ա.Ավետիսյանի պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկություններ հրապարակելուց եւ նրան նյութական վնասներ պատճառելուց, իսկ այս գործով կիրառելի իրավական նորմերի շրջանակը հստակեցնելիս, նշեց, թե սույն խնդիրը պիտի կարգավորվի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ, 7-րդ (1-ին, 2-րդ կետերով) եւ 8-րդ մասերով, Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 10-րդ հոդվածով, ՀՀ Սահմանադրությամբ: Թեեւ ըստ Ա.Խլղաթյանի, պատասխանող կողմի այս պարզաբանումը գործի քննության առումով այնքան էլ կարեւոր չէ եւ գործի ձգձգման պատճառ կարող է հանդիսանալ:

Հայցվորի ներկայացուցիչը ներկայացրեց նաեւ զրպարտություն եւ վիրավորանքի իրավական շրջանակները: Զրպարտության առումով, հայցորը միջնորդեց, որ պատասխանող կողմն ապացուցի հետեւյալը.

1.       Հայցվոր կողմը որմնանկարների տեղափախման համար ֆինանսական եկամուտներ է ստացել;

2.       Որմնանկարները քաղաքից տեղափոխվել են գաղտնի:

3.       Ինչ պայմանավորվածությունից է «թռել» հայցվոր կողմը:

4.       Հայցվոր կողմը գործել է Էռնեկյանի պատվերով:

Վիրավորանքի առումով պիտի ապացուցի, որ

1.       Տղամարդու հետ չի գործ ունեցել,

2.       Ա.Ավետիսյանը լարախաղաց է,

3.       «Այդօրինակ կերպարների վզից գդալ-չանգյալ կախելը» վիրավորանք չէ,

4.       Հայցվոր կողմը գործել է Էռնեկյանի պատվերով:

Հայցադիմումում նշված փաստերի վերաբերյալ պատասխանող կողմի ներկայացուցիչները ցանկացան հարցերի միջոցով ճշգրտումներ կատարել փաստերի ամբողջական շարադրանքի վերաբերյալ: Հայցվորի ներկայացուցիչը դատարանին միջնորդեց պատասխանում ներկայացված ԶԼՄ հրապարակումներին համացանցից ծանոթանալու համար նիստը մեկ ժամով ընդմիջել: Միջնորդությունը բավարարվեց: Ընդմիջումից հետո Ա.Խլղաթյանը հայտարարեց, որ տեխնիկական միջոցները բավարար չէին, եւ ինքը չի կարողացել համացանցից օգտվել: Հայցադիմումի պատասխանի մեջ հիշատակված հրապարակումներին հիմնավոր ծանոթանալու համար նա դատարանին նորից միջնորդեց  նիստը ընդմիջել:

Դատական այս գործով նախնական լսման հերթական նիստը նշանակեց 2011 թվականի սեպտեմբերի 22-ը, ժամը 14:30-ը:

Կից կարող եք ծանոթանալ Լեւոն Բարսեղյանի պատասխանին եւ Արման Ավետիսյանի հայցին:

Մարինե Պետրոսյան

Վկաները խուսափում են ներկայանալ դատարան
Հոկտեմբերի 11-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Գյումրու գարեջրի գործարանի դարպասների մոտ այս տարվա փետրվարի 24-ին կատարված սպանության գործով դատաքննությունը` ընդդեմ Արմեն, Ալբերտ, Արսեն Խաչատուրի Սահակյանների, Արմեն Սերյոժայի Սահակյանի եւ Ռուդիկ Շահնազարյանի: Այս անգամ էլ դատակոչված վկաներից շատերը չէին ներկայացել դատարան: Իսկ դատարանին ցուցմունքներ տվեցին գործով դատակոչված վկաներ Սուրեն Ջանոյանը, Սամվել Պետրոսյանը եւ Արթուր Սահակյանը:

Գյումրու բնակիչ Սուրեն Ջանոյանը, ով որպես առաքման բաժնի պետ է աշխատում գարեջրի գործարանում, նշեց, որ ինքը վեճի ժամանակ եղել է արտադրամասում, հետո տեսել է, որ բոլորը դուրս են վազել, ինքն էլ բոլորի նման վազել է այդ կողմ: Հասնելով այնտեղ` տեսել է, որ Արթուր Առաքելյանը ընկած է գետնին, նրան գրկել, դրել է իր մեքենան ու տարել հիվանդանոց, մեքենա է նստել նաեւ մյուս տուժող Վարդան Սարգսյանը: Ինչպես նշեց վկան, վեճի ընթացքում  կրակոցի ձայն չի լսել, քանի որ հեռու է եղել: Դեպքից օրեր առաջ գործարանում կատարված գողության մասին էլ հավելեց, որ դրանից տեղյակ չէ: Ս.Ջանոյանը նշեց, որ Արթուրին եւ Վարդանին ճանաչում է որպես Միսակ Բալասանյանի ընկերներ, դեպքի օրը  նրանց մոտ զենք չի տեսել ու թե նրանց մոտ երբեւէ զենք եղել է, թե ոչ` չի կարող ասել:

Սամվել Պետրոսյանն էլ, ով աշխատում է նույն գործարանում որպես վարպետ, դեպքին նախորդող օրերին հիվանդ եղել ու աշխատանքի չի եկել: Իրեն պահակապետ Գարիկն ասել է, որ փետրվարի 19-ին գործարանում գողություն է եղել. «վինտիլներ» են տարել, բայց հետո բերել, ետ են տվել: Դեպքի օրը Միսակ Բալասանյանն իրեն ասել է, որ կանչի գողություն արած տղաներին, ինքն էլ նրանց զանգել, կանչել է: Տղաների գալուց հետո ուզեցել է նրանց ուղեկցել Մ.Բալասանյանի մոտ, բայց եկել են վերջինիս ընկերները եւ տարել տղաներին: Հետո մի պահ գնացել է Բալասանյանի սենյակ ու այնտեղ տեսել տղաներին, որից հետո էլ չի տեսել: Ինչպես նշեց վկա Ս.Պետրոսյանը, լաբորատորիայում իրեն ասել են, թե դրսում մարդ են խփել, բայց ինքը չի իմացել, ով է եղել ու ինչի համար: Վկան ասաց, որ ինքը Մ.Բալասանյանի ընկերներից ճանաչել է միայն Վարդանին ու նրա մոտ երբեք զենք չի տեսել: Նա նաեւ նշեց, որ Մ.Բալասանյանը տղաներին աշխատանքից ազատելուց հետո իրեն ասել է. «թող տղաները գնան, քթները տրորվի, հետո նորից ետ կկանչենք, կաշխատեն, կփոխհատուցեն»:

Երբ մեղադրյալների շահերի պաշտպան Թամարա Յայլոյանը հարց ուղղեց վկային, թե խոսքը ինչ փոխհատուցման մասին է, քանզի նրանք գողացված ապրանքը ամբողջությամբ ետ են վերադարձրել, Ս.Պետրոսյանը պատասխանեց.

-«Վինտիլները» տանելուց ինչ-որ բաներ ջարդել են ու, ըստ իմ ենթադրության, դրա համար էլ պետք է աշխատեին ու փոխհատուցեին:

Վկա Ս.Պետրոսյանը նաեւ ավելացրեց, որ երբ գործարանը վնաս է կրում աշխատողների մեղքով, ապա նրանց աշխատավարձից ետ են պահում որոշակի գումար: Սրան ի պատասխան մեղադրյալ Ալբերտ Սահակյանն ասաց, որ նման դեպք եղել է, եւ ինքը 80.000 դրամ աշխատավարձի փոխարեն ստացել է ընդամենը 6.000 դրամ:

Վկա Արթուր Սահակյանը, ով մեղադրյալներ Արմեն, Ալբերտ, Արսեն Խաչատուրի Սահակյանների հորեղբոր տղան է, նշեց, որ այդ դեպքի օրն իրենց տան դիմաց կանգնած է եղել, երբ հորեղբոր տղային` Արմենին է տեսել: Վերջինս իրեն ասել է, որ գնում է գարեջրի գործարան, քանի որ եղբոր` Ալբերտի հետ կապված ինչ-որ խնդիրներ են եղել: Այնուհետեւ իրեն են մոտեցել Արսենը եւ նրա ընկեր Արմեն Սահակյանը, զրուցել են, ու ինքը խոսքի մեջ ասել է, որ Արմենը գնացել է գարեջրի գործարան: Այնուհետեւ իրենք երեքով նստել են տաքսի եւ գնացել գործարան: Ինչպես նշեց վկան, ինքը մեքենայից չի իջել, բայց երբ մեքենայի միջից տեսել է, որ Արսենին ծեծում են, դուրս է եկել ու փախել: Երբ դատավորը նրան հարցրեց, թե ինչն է եղել իր փախուստի պատճառը, քանզի իրեն մեքենայում  վտանգ չի սպառնացել ու գողության հետ էլ կապ չի ունեցել, Արթուրը պատասխանեց.

-Երբ տեսա այդ ամենը, ես ուղղակի վախեցա ու չկողմնորոշվեցի ինչ անել, դրա համար էլ իջա մեքենայից ու փախա:

Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 17-ին

Սոնա Առաքելյան

Մինասի որդին շարունակում է պնդել հայցը Լ.Բարսեղյանի դեմ
«Մինաս Ավետիսյան» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ա.Ավետիսյանի` ընդդեմ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանի ներկայացրած «Պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունների հերքման, հրապարակայնորեն ներողություն խնդրելու պարտավորեցման եւ պատճառված վնասի
հատուցման» պահանջների մասին հայցով հոկտեմբերի 11-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց նախնական դատական վերջին նիստը:

Նախորդ նիստում դատարանի կողմից կատարված ապացուցման բեռի բաշխումից հետո հայցվոր կողմը ներկայացրեց էլեկտրոնային տարբերակով Ա.Ավետիսյանի նամակը Լ.Բարսեղյանին ուղարկած լինելն արտացոլող mail.ru կայքի էջը: Բարսեղյանն ընդունեց, որ ըստ այդ էջի նամակն իրեն ուղարկվել է, սակայն նշեց, որ ինքը նակաը չի ստացել:

Որպես հայցադիմումի պատասխանում ներկայացված փաստերի ապացույցներ` պատասխանող կողմը դատարանին ներակայացրեց սկավառակ` հայցադիմումի պատասխանում ներկայացրած իր եւ հայցվորի հունիսի 27-ի հեռախոսային խոսակցության ձայնագրությունը, Ա.Ավետիսյանի եւ գյումրեցիների` որմնանկարները պատերից անջատելու օրերին եղած փոխրահարաբերությունները արտացոլող հեռուստատեսային եւ ռադիոռեպորտաժներ, ինչպես նաեւ գյումրեցիների 500 ստորագրություններով վարչապետին ուղարկված նամակը:

Բացի վերոնշյալից` պատասխանող կողմը դիմում ներկայացրեց այն մասին, որ համաձայն քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի` դատարանին իրավունքի պաշտպանության հայց կարող է ներկայացվել վիրավորանքի կամ զրպարտությամ մասին անձին հայտնի դառնալու պահից հետո մեկ ամսվա ընթացքում եւ` ոչ ուշ, քան վիրավորանքի ու զրպարտության պահից վեց ամսվա ընթացքում: Պատասխանողի ներկայացուցիչը այդ դիմումով խնդրեց կարճել գործը: Լ.Բարսեղյանի ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը համոզված է, որ տեղի է ունեցել օրենքով նախատեսված ժամկետի խախտում. Հայցվորը իր վիճարկող հոդվածների մասին իմացել է ամենաուշը հունիսի 23-ին (Լ.Բարսեղյանին նամակ գրելու ամսաթիվը) իսկ դատական հայցով դիմելէ  դատարան օգոստոսի սկզբին միայն: Հայցորի ներկայացուցիչը առարկեց դիմումի դեմ, իսկ դատարանը որոշեց իր դիրքորոշումը հայտնել վճռում:

Պատասխանող կողմը միջնորդեց նաեւ բուևն դատաքննությանը որպես վկա հրավիրել քաղաքապետարանի աշխատակից Արտաշես Կարապետյանին եւ Նարեկ Թումասյանին, ինչը դատարանը բավարարեց:

Ա.Ավետիսյանի ներկայացուցիչ Ա.Խլղաթյանինը դատարանին ներկայացրեց Ա.Ավետիսյանի եւ Գյումրու մշակութային գործիչների միջեւ եղած նամակագրությունը, միջնորդելով այն կցել գործին: Լ.Բարչսեղյանը եւ նրա ներկայացուցիչները մի քանի անգամ հարցերով փորձեցին հասկանալ, թե Ա.Ավետիսյանի կարծիքն արտահայտող նամակն ինչ կապ ունի գործի հետ, բայց այդպես էլ հստակ բացատրություններ չստանալով չառարկեց այդ նյութերը գործին կցելուն, Վահե Գրիգորյանը ասաց, թե այդ նյութերն անգամ Լ.Բարսեղյանի օգտին են:

Ա.Խլղաթյանի հաջորդ միջնորդությամբ լրացուցիչ հայցադիմում ներկայացրեց: Ըստ այդ հայցադիմումի, Լ.Բարսեղյանին ներկայացված հայցապահանջի չափերը չեն փոփոխվելու, բայց  որպես պատասխանող հայցվորը ցանկություն հայտնեցին դատավարության մեջ ներգրավել «Ընտանեկան կապալին էին հարվածելու» հոդվածի հեղինակ Նարեկ Լեւոնյանին:

Հայտարարված ընդմիջումից հետո դատարանը մերժեց միջնորդությունը` պատճառաբանելով, որ դա չի համապատասխանում Քաղաքացիական օրենսգրքի 31 եւ 32 հոդվածներին, Լ.Բարսեղյանին ներկայացված հայցապահանջի շրջանակներից դուրս է եւ ներկայացված է մեկ այլ անձի դեմ: Դատավորը միեւնույն ժամանակ նշեց, որ ցանկության դեպքում հայցվոր կողմը կարող է առանձին հայց ներկայացնել Ն.Լեւոնյանի դեմ:

Դատարանը գտավ, որ դատաքննության համար նիստը նախապատրաստված է եւ գործի հիմնական քննության առաջին նիստը նշանակեց 2011թ. նոյեմբերի 1-ին, ժամը 14.30-ին:

Մարինե Պետրոսյան

Քաղաքապետարանը եւ նախկին աշխատակցը փոխադարձ մեղադրանքներ են ներկայացնում իրար
Հոկտեմբերի 5-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի բյուջեի եկամուտների հաշվառման բաժնի աշխատակցուհի Արմենուհի Հարությունյանի հայցն ընդդեմ նույն բաժնի աղբի վարձավճարներ գանձող նախկին գործակալ Հենրիկ Մալխասյանի քրեական գործի քննությանը` դատավոր Աշոտ Մանուկյանի նախագահությամբ:

Հենրիկ Մալխասյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով: Ըստ մեղադրական եզակցության` Հ.Մալխասյանի խուլիգանական գործողությունների, շուրջ 15-20 րոպե տեւողությամբ խուլիգանական հայհոյանքների հետեւանքով կոպիտ կերպով խախտվել է հասարարակական կարգը եւ խանգարվել Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի բյուջեի եկամուտների հաշվառման բաժնի բնականոն աշխատանքը:

Պետմեղադրանքը ներկայացնում էր Շիրակի մարզի դատախազության ավագ դատախազ Ռուդիկ Սարուխանյանը: Սակայն տուժող կողմը` Արմենուհի Հարությունյանը, նիստին չէր ներկայացրել:

Պատասխանող կողմը բացարկ ներկայացրեց Ա.Հարությունյանի բացակայությամբ դատական նիստը շարունակելու մասին:

-Ես գտնում են, որ Ա.Հարությունյանը պետք է ներկա լինի, որպեսզի պատասխան տա իր գործունեության համար. ինքը քաղաքում է ու միտումնավոր  դատարան չի ներկայացել: Խնդրում եմ նիստը հետաձգել, քանի դեռ չի ապահովվել նրա ներկայությունը դատարանում,- իր խոսքում նշեց Հ Մալխասյանը:

Սակայն դատարանը որոշեց դատկան նիստը շարունակել տուժող Ա.Հարությունյանի բացակայությամբ, բայց եւ միջոցներ ձեռնարկել հաջորդ դատական նիստում նրա ներկայությունը ապահովելու համար:

Մինչ գործի դատաքննությունը սկսելը, պատասխանող կողմը` ի դեմս Հ.Մալխասյանի շահերի պաշտպան Արամայիս Հայրապետյանի, միջնորդություն ներկայացրեց քրեական գործի քննությունը հետաձգելու մասին, քանի որ, ըստ իրենց, Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի բյուջեի եկամուտների հաշվառման բաժնի աշխատակիցների կողմից կատարվել են չարաշահումներ ու կեղծիքներ, եւ նախաքննական մարմնը չի անդրադարձել վերոնշյալին, չի կատարվել գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ հետազոտում, չի ստուգվել քրեական գործի հարուցման օրինական հիմքերը եւ պաշտպանյալի հայտարարությունները իր անմեղության մասին:

Մեկ ժամ հայտարարված ընդմիջումից հետո դատարանը մերժեց քրեական գործի քննությունը հետաձգելու վերաբերյալ պատասխանող կողմի միջնորդությունը` պատճառաբանելով, որ ներկայացված միջնորդությունը քննվող գործի հետ կապ չունի:

Դատարանի որոշումը միջնորդությանը մերժելու վերաբերյալ, ըստ պատասխանող կողմի, պատճառաբանված չէ, ուստի նրանք դատարանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին եւ ժամանակ խնդրեցին ինքնաբացարկի միջնորդությունը ձեւակերպելու համար:

Դատարանի կողմից այս միջնորդությունը բավարարեց: Հաջորդ դատական նիստը նշանակվեց 2010թ. հոկտեմբերի 10-ին, ժամը 11.00-ին:

Քրեական գործի հարուցման համար պատճառ հանդիսացած վեճի շուրջ  զրուցեցինք նաեւ  Գյումրու քաղքապետարանի աշխատակազմի բյուջեի եկամուտների հաշվառման բաժնի պետ Հմայակ Փափազյանի հետ:

-Մենք պետք է տեղափոխվեինք քաղաքապետարանի մեր նոր աշխատասենյակը ու նոր աշխատասենյակ տեղափոխված յուրաքանչյուր աշխատակցի նման մենք էլ որոշեցինք մաքրել ու կարգի բերել այն-, ասաց նա:- Մեր աշխատակցուհին էլ` Արմիկը, այդ նպատակով առաջարկել է 2000-ական դրամ հավաքել: Վեճն հենց այդտեղից էր սկսվել: Նա հայհոյել է Արմիկին ու մյուս աշխատակիցներին:  Բացի դրանից, տարբեր առիթներով` հարսանիքների, թաղումների, կնունքների, ծննունդների համար մենք միշտ գումար ենք հավաքել, ու ինքը երբեք փող չի տվել: Ու հիմա մենք իրանից փո՞ղ պիտի ուզեինք…

-Բոլորը գիտեն, որ քաղաքապետարանի շենքը կառուցվել է կառավարության եւ քաղաքապետարանի համաֆինանսավորմամբ: Սա արդեն ցինիզմ է, այսինքն 625 կամ 700 մլն ինքը պիտի տար, որ շենքը կառուցե՞նք,- ավելացրեց քաղաքապետարանի մամլո քարտուղար Լ.Աղեկյանը:

Քաղաքապետարանի աշխատակիցները զարմացած էին քաղաքապետի նկատմամբ Մալխասյանի նման վերաբերմունքից.

-Ինքն ասում է` իբր քաղաքապետը փող է ուզում…մեր քաղաքապետը նրան էնքան փող է տվել, որ ինքը իր տղայի գերեզմանն է սարքել, ամեն ներս մտնելուց նրան գումար է տվել, նույնիսկ պատվոգիր էր տվել, որպեսզի իրան աշխատավարձի չափով միանվագ գումար տան,- նշեց եկամուտների հաշվառման բաժնի պետը:

Հ.Փափազյանը նաեւ նշեց, որ կան բազմաթիվ փաստաթղթեր, որոնք վկայում են Մալխասյանի կողմից կատարված չարաշահումների, կեղծիքների մասին:

-Աղբի գանձման կտրոնը 2 մասից է կազմված: Քաղաքացիներին տրվելիք կտրոնում ինքը ավելի շատ գումար էր գրում, քան մեր մոտ եղածում: Հիմա 1մլն 500 հազար դրամի կորած փող կա: Ես որ ուզենամ, նրան կնստեցնեմ: Եւ բացի այդ, աշխատանքից ազատվելուց հետո նա ինքնագլուխ կատարել է վերահսկիչի դեր,-ավելացրեց Հ.Փափազյանը:

Մինչդեռ Հ.Մալխասյանը հակառակն է պնդում: Նա հերքում է իր հասցեին հնչած բոլոր մեղադրանքները` խոստանալով եկամուտների բաժնի աշխատակիցների անօրինականությունների մասին նոր ապացույցներ ներկայացնել:

Մարինե Պետրոսյան

Շարունակվում է Գարեջրի գործարանի դարպասների մոտ կատարված սպանության գործով դատավարությունը
Հոկտեմբերի 4-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Գյումրու գարեջրի գործարանի դարպասների մոտ այս տարվա փետրվարի 24-ին կատարված սպանության գործով դատաքննությունը ընդդեմ մեղադրյալներ Արմեն, Ալբերտ եւ Արսեն Խաչատուրի Սահակյանների, Արմեն Սերյոժայի Սահակյանի եւ Ռուդիկ Շահնազարյանի:

Հիշեցնենք, որ Արմեն Խ.Սահակյանը մեղադրվում է ՀՀ  քրեական օրեսգրքի 104 հոդվածի առաջին մասով, 34-104 հոդվածի
երկրորդ մասի առաջի կետով` երկու կամ ավելի անձանց սպանություն: Ալբերտ Խ.Սահակյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրեսգրքի 177 հոդվածի երկրորդ մասի 1 եւ 3 կետերով, 258 հոդվածի 3 մասի առաջին կետով` գողություն եւ խուլիգանություն: Արմեն Ս.Սահակյանը եւ Արսեն Խ.Սահակյանը մեղադրվում են 258 հոդվածի 3 մասի առաջին կետով` խուլիգանություն, իսկ  Ռուդիկ Շահնազարյանը` 177 հոդվածի 2 մասի 1 եւ 3-րդ կետերով` գողություն:

Նախորդ դատական նիստում հարցաքննվել էին մեղադրյալներ Արմեն Խ.Սահակյանը, Ալբերտ Խ.Սահակյանը, Արմեն Ս.Սահակյանը եւ Ռուդիկ Շահնազարյանը: Դատարանի` ապացույցների հետազոտման կարգի վերաբերյալ ընդունած որոշման համաձայն, այսօրվա դատական նիստում հարքաննվեցին Արսեն Խ.Սահակյանը եւ դատակոչված վկաներ Լյովա Մռյանը, Դավիթ Միքայելյանը եւ Լյովա Սահակյանը:

Նիստի սկզբում Արսեն Սահակյանը հրաժարվում էր ցուցմունք տալ` պատճառաբանելով, որ պատրաստ չէ, բայց դատավորը նրան հիշեցրեց, որ նախորդ դատական նիստին նա եւս հրաժարվել էր ցուցմունք տալուց եւ դրա համար նրան ժամանակ էր տրվել, որից անցել է մոտ մեկ շաբաթ: Ինչպես նշեց դատավոր Է.Մանուկյանը, մեղադրյալը պատրաստվելու համար բավարար ժամանակ է ունեցել: Արսեն Սահակյանը համաձայնեց ցուցմունք տալ եւ իր խոսքում նշեց, որ այդ օրը այն պահին, երբ եղբայրը` Արմենը, տանից դուրս է եկել եւ գնացել, ինքը տանը չի եղել: Այնուհետեւ հորեղբոր տղան իրեն տեղեկացրել է, որ գարեջրի գործարանում եղբոր` Ալբերտի հետ կապված խնդիրներ կան, ու ինքն էլ` ցանկանալով օգնել եղբորը, գնացել է գարեջրի գործարան, որ խոսի գործարանի տնօրեն Միսակ Բալասանյանի հետ, ում հետ, ինչպես ինքն է ասում, ծանոթ է եղել: Գործարանի աշխատակիցների միջոցով տեղեկացրել է Միսակ Բալասանյանին, որ ուզում է նրան տեսնել, բայց գործարանից դուրս են եկել 4 հոգի եւ մոտեցել իրենց, որոնցից ոչ մեկին նա չի ճանաչել: Արսեն Սահակյանը նաեւ նշեց, որ չի տեսել ու չի հիշում, թե առաջինը ով է սկսել վեճը, եւ ով ում է առաջինը հարվածել, իսկ վեճի ժամանակ զենքի առկայության մասին նա ասաց.

-Ես մեռնողի ձեռքին զենք եմ տեսել, լսել եմ նաեւ, որ բղավում էին` ավտոմատը բերեք, բայց թե ով էր բղավողը, ես չեմ տեսել ու չեմ կարող ասել:

Դատակոչված վկա Լյովա Մռյանը, ով պայմանագրով աշխատում է նույն գործարանում` որպես ածխաթթու գազի մատակարար, դատարանին տված իր ցուցմունքում նշեց, որ ինքը այդ ժամանակ եկել է գործարանի առաքման բաժին` ուղեգիր վերցնելու եւ ֆինանսական հարցերը կարգավորելու: Եվ քանի որ այդ բաժնի աշխատակիցը այդ պահին տեղում չի եղել, նա մի քանի րոպե ստիպված է եղել սպասել: Ինչպես նշեց վկան, առաքման բաժինը գտնվում է պահակակետին կից, բայց ինքը շատ բան չի տեսել եւ չգիտի, որովհետեւ այն պահին է այնտեղ եղել, երբ ինչ- որ մեկը արագ քայլերով մտել է գործարան:

-Պահակակետի մոտից մեկը եկավ ներս, որովայնը բռնած, մի քիչ գնաց հեռու եւ ընկավ, ես մոտ չեմ գնացել, սիրտս չտարավ, չգիտեմ էլ ինչ էր եղել, ես այդ ժամանակ պատրաստվում էի Վարդենիս գնալու եւ թողել գնացել եմ:

70-ամյա Լյովա Սահակյանը, ով որպես պահակ արդեն 5 տարի աշխատում է գործարանում, եւ որպես դատակոչված վկա իր ցուցմուքում ասաց, որ մինչ փետրվարի 24-ը հիվանդանոց պառկած լինելու պատճառով չի աշխատել եւ թե ինչ է եղել դեպքից առաջ գործարանում` տեղյակ չէ: Ըստ նրա ցուցմունքի,  ինքը նաեւ երբեմն-երբեմն գործարանում առաջացած շինարարական խնդիրներն է կարգավորում:

Նրա խոսքերով, դռան դիմաց հավաքվել են, զրուցել են եւ սկսվել է հրմշտոցը: Մինչ պահակակետից դուրս -Ապակի գցելու համար գնացել էի ներս, երբ եկա, մյուս պահակներն ասացին, որ մոտեցել են մի քանի երիտասարդներ եւ ուզում են Միկային տեսնել: Նրանց ներս չթողեցին եւ Միսակ Բալասանյանի ընկերները գործարանից դուրս եկան,- ասաց Լյովա Սահակյանը:

գալը վկան աղմուկ, աղաղակ եւ բղավոց  չի լսել:

-Երբ տեսա, որ վիճաբանություն է սկսվել, դուրս եկա եւ ասացի` վերջ տվեք, ի՞նչ եք անում, բայց այդ ընթացքում ինձ հրեցին եւ ես ընկել եմ դռան կողքը, էլ բան չեմ տեսել ու չեմ հիշում:

Իսկ երբ դատարանի կողմից վկային հարց ուղղվեց այն մասին, որ 5 տարի աշխատել է գործարանում, վեճին մասնակցող տուժողներին եւբեւէ տեսե՞լ է Միսակ Բալասանյանի հետ, նա ասաց, որ տեսել է` նրանք Մ.Բալասանյանի հետ ամեն օր եկել ու գնացել են, տղաները մի մեքենայով, իսկ Մ. Բալասանյանը` մեկ այլ մեքենայով:

Նշենք, որ նախաքննական մարմնին տված իր ցուցմունքում Լյովա Սահակյանը ասել է, որ տղաները անվտանգության աշխատակիցներ են եղել, բայց դատարանում նա ասաց, որ Մ.Բալասանյանի ընկերներն են: Դատավոր Է.Մանուկյանը կարդաց նախաքննական մարմնին Լյովա Սահակյանի տված ցուցմունքի այդ հատվածը, բայց Լ.Սահակյանը հերքեց դա, ասելով, որ ինքը նախաքննական մարմնին նման բան չի ասել:

Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ նիստը նշանակվեց հոկտեմբերի 11-ին:

Սոնա Առաքելյան

Քաղաքապետարանի նախկին աշխատակիցը բարձրաձայնում է այս կառույցում տիրող անօրինականությունների մասին
Գյումրու քաղաքապետարանի աշխատակիցների անօրինականությունները բարձրաձայնելու ու իրեն անարդարացիորեն աշխատանքից ազատելու մասին հայտարարությամբ սեպտեմբերի 30-ին Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում մալո ասուլիս էր հրավիրել քաղաքապետարանի նախկին աշխատակից Հենրիկ Մալխասյանը:

2007 թվականին քաղաքապետի միջնորդությամբ նա աշխատանքի էր ընդունվել քաղաքապետարանի աշխատակազմի բյուջեի եկամուտներիհաշվառման բաժնում` որպես աղբի վարձավճարներ գանձող գործակալ: Եկամուտների բաժնի աղբահանության ավագ մասնագետ Հմայակ Փափազյանի` նորակառույց քաղաքապետարանի նոր աշխատասենյակի հարդարման համար Հենրիկ Մալխասյանը հրաժարվել էր նույն բաժնի աշխատակցուհի Արմինե Հարությունյանին վճարել պահանջված 2000 դրամ գումարը, որ պարտադիր հավաքել էին բոլոր աշխատակիցներից:

Հ.Մալխասյանի ասելով, ինքը հրաժարվել էր նաեւ քաղաքապետարանի նոր շենքի կառուցման համար նվիրաբերել մեկ ամսվա աշխատավարձն ու մեկ տարվա արձակուրդայինը:

-Ես շատ հանգիստ պատասխանեցի, որ քաղաքապետարանին տրամադրելու համար գումար չունեմ, ավելին` բանկից 1 մլն դրամ եմ վերցրել բանակում սպանված որդուս գերեզմանը կառուցապատելու համար եւ տոկոսներ եմ վճարում:

Հ, Մալխասյանն ասաց, որ դրանից հետո իր ու Ա.Հարությունյանի միջեւ վեճ է ծագել, լեզվակռիվ սկսվել, ապա փոխադարձ վիրավորանքներ տեղացել ու արդյունքում Արմենուհին ոստիկանություն է զանգել: Քիչ անց ժամանել են ոստիկանության աշխատակիցները ու 2-ին էլ հրավիրել բաժին: Արդյունքում ՀՀ Քրեական օրենսգրքի 258 հոդվածի երկրորդ մասով քրեական գործ է հարուցվել:

Մեղադրական եզրակացությունում նշված է, որ Հ.Մալխասյանը շուրջ 10-15 րոպե տեւողությամբ խուլիգանական հայհոյանքներ է կատարել եւ կոպիտ կերպով խախտել հասարակական կարգը` խանգարելով Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի բյուջեի եկամուտների հաշվառման բաժնի բնականոն աշխատանքը:

Մալխասյանը ոչ միայն հրաժարվում է իրեն ներկայացված մեղադրանքից, այեւ ինքն է մեղադրում քաղաքապետարանի աշխատակիցներին.

-Փափազյանը բաժնի աշխատակից բոլոր գործակալներից ժամանակ առ ժամանկ գումարներ է հավաքել` քաղաքապետարանի նոր շենքի կառուցման համար: Իբր դա քաղաքապետի հրամանն է եղել,- ասաց Հ.Մալխասյանը:- Անձամբ ես տարբեր առիթներով ստիպողաբար նրանց եմ տվել 4000, 6000, 8000, 15000 դրամ:

Ինչպես հավաստիացնում է Մալխասյանը` ինքը բազմիցս է բարձրաձայնել, որ քաղաքապետարանի աշխատակիցները ու մասնավորապես եկամուտների բաժնի աղբահանության ավագ մասնագետ Հ. Փափազյանը զբաղվում են դրամաշորթությամբ, խաբեությամբ ու անօրինական գործունեությամբ: Այդ մասին նա դիմում-բողոքով նույնիսկ երկրի նախագահին ու գլխավոր դատախազին է տեղեկացրել: Բայց ապարդյուն:

-Իմ նպատակն այն է, որ հանրությանը ցույց տամ, թե քաղաքապետարանում ինչ դրություն է տիրում, ինչպես են շորթում աշխատակիցների գումարները ու մարդկանց խաբում,- ասուլիսի ժամանակ նշեց Հ. Մալխասյանը:

Նա այս ամենում միտում է տեսնում եւ համոզված է, որ դա կազմակերպել է Հմայակ Փափազյանը` իրեն աշխատանքից հեռացնելու համար: Ինչպես նշեց Հենրիկ Մալխասյանը, արդարության հասնելու համար ինքը պատրաստ է մինչեւ վերջ պայքարել:

Այս քրեական գործով դատական առաջին նիստը կկայանա 2011թ. հոկտեմբերի 6-ին, ժամը 11:30-ին:

Մարինե Պետրոսյան

Արման Ավետիսյանը համաձայն չէր Լեւոն Բարսեղյանի ներկայացրած պատասխանի ընդամենը 12 տոկոսին
Սեպտեմբերի 22-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց «Մինաս Ավետիսյան» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ա.Ավետիսյանի հայցի լսումն ընդդեմ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լ,Բարսեղյանի:

Նախորդ դատական նիստում հայցվոր կողմի ներկայացրածմիջնորդությունը` համացանցում տեղադրված նյութերին ու հայցադիմումի պատասխանին ծանոթանալու վերաբերյալ, դատարանի կողմից բավարարվել էր:

Նիստի ընթացքում հստակեցվեց հայցադիմումի պատասխանում ապացուցման ենթակա կետերը:

Հայցադիմումի պատասխանում ներկայացված մի շարք փաստներ, ըստ հայցվոր կողմի, ապացուցման կարիք չունեն: Դրանք (1.1, 1.2, 1.4, 1.5, 1.6, 1.9, 1.11, 1.12, 1.14, 1.15, 1.17, 1.18,1.19, 1.20, 1.22, 1.24, 1.26, 1.29) հայցվորի ու նրա ներկայացուցչի կողմից միանշանակ ընդունվեցին, եւ պատասխանող կողմից այլեւս չի պահանջվում այդ հանգամանքներն ապացուցել:

Մինչդեռ հայցադիմումի պատասխանի մի շարք կետերը լրիվ կամ մասամբ, ըստ հայցվորի, ապացուցման կարիք ունեն: հայցվորը չի ընդունում հայցադիմումի պատասխանում ներկայացված 1.3 կետի ապացույցների մի մասը: Որմնանկարների մասին մայիսի 2-ին Ասպարեզ  ակումբում ասուլիս լինելու հանգամանքն ընդունելի է, մինչդեռ 500 ստորագրահավաքի փաստը ապացուցման կարիք ունի:

Պատասխանի 1.7 կետում ներկայացված փաստն ընդունում են, բայց համաձայն չեն հղման հետ, քանի որ, ըստ հայցվորի` ինֆորմացիան աղավաղված է ու սխալ. այնտեղ չի նշվել պայմանավորվածության վերջին հատվածը, այն է` որմնանկարները առանց Ա.Ավետիսյանի գիտության եւ համաձայնության Գյումրիից Երեւան չեն տեղափորվի 2 օր միայն: Իսկ պատասխանում գրված չէ երկու օրվա պայմանը:

Ըստ հայցվոր կողմի` ապացուցման է ենթակա նաեւ 1.8 կետը: Հայցվոր կողմը չի ընդունում, որ հունիսի 9-ին երկրորդ որմնանկարը հանելու եւ այն պահեստ տեղափոխելու պատասխանող կողմի պնդումները. որմնանկարը պատից անջատելուց հետո մնացել է հենց էլեկտրոտեխնիկական գործարանում եւ այնտեղից միանգամից տեղափոխվել Երեւան, այն որեւէ պահեստ չի տեղափոխվել, եւ հայցվորին էլ ոչ թե հունիսի 9-ին, այլ 8-ին են բանալին տվել:

Պատասխանի 1.10 կետը, որ վերաբերում էր որմնանկարների վերանորոգման 3 փուլերը Գյումրիում իրականցնելուն, սկզբում, ըստ հայցվորի ներկայացուցչի, ապացուցման կարիք ուներ, բայց Լ.Բարսեղյանի եւ նրա պաշտպան Արտակ Զեյնալյանի` Ա.Ավետիսյանին ուղղված հարցադրումներից ու պարզաբանումներից հետո,  ապացուցման անհրաժեշտությունը դուրս եկավ:

Ըստ հայցվոր կողմի, պատասխանողը պետք է ապացուցի նաեւ 1.13 կետի հանգամանքները, համաձայն որի` այն լաբորատորիան, ուր տեղափոխվել են որմնանակարները, ապահովված չէ համապատասխան պայմաններով:

Հայցվորը պահանջեց ապացուցուցվել նաեւ 1.16 կետը, որտեղ նշվում է, որ որմանանկարները Գյումրուց տեղափոխվել են գաղտնի` առանց մշակույթի նախարարարության պաշտոնյաների ու Գյումրու հանձնախմբի անդամների իմացության, ովքեր այդ պահին Երեւանում եռակողմ ձեւաչափով որմնանկարների վերանորոգման հարցն էին քննարկում: Չնայած Ա.Ավետիսյանը ընդունում էր, որ նկարները, այնուամենայնիվ, գաղտնի են տեղափոխվել, սակայն նրա ներկայացուցիչ Ա.Խլղաթյանը փորձում էր ապացուցել, որ որմնանկարները տեղափոխվել են ոչ թե գաղտնի, այլ առանց նշված մարդկանց իմացության, քանի որ նրանք նախօրոք գիտեին, որ որմնանկարները 2 օր հետո տեղափոխվելու են Երեւան:

Հայցվոր կողմը չընդունեց նաեւ հայցադիմումի պատասխանի 1.23 կետում ներկայացված հանգամանքը. «Կան բաներ, որ չեն ներվում» հոդվածը կայքում տեղադրվելը ընդունում են, բայյց  թե ինչ շարժառիթներով է պատասխանողն առաջնորդվել այն գրելիս, չեն ընդունում:

Ըստ հայցվորի, Լ.Բարսեղյանը պետք է նաեւ ապացուցի, որ պատասխանի 1.25 կետում հիշատակված հոդվածի հեղինակն ինքը չէ, քանի որ այդ մասին հայցադիմումի պատասխանում նշված չի եղել:

Մի շարք առարկություններ կային նաեւ 1.27 կետի հետ կապված. դա նախ հեռախոսային խոսակցության  հրապարակումների առակայության փաստն ապացուցելն է եւ հեռախոսային խոսակցության վերծանությունը հայցվոր կողմին տրամադրելն է: Հայցվոր կողմը չի ընդունում նաեւ հեռախոսազրույցի ժամանակ Ա.Ավետիսյանի հետեւյալ արտահայտությունը` «սա (խոսքը նամակի մասին է) ընդունեք որպես հերքում կամ պատասխան», մինչդեռ, ըստ Ա.Խլղաթյանի, պետք է լիներ «սա ընդունեք որպես պատասխան»: Պտասխանում բերված խոսակցության սղագրության մեջ Լ.Բարսեղյանը Արման Ավետիսյանին հարցնում է «… ուզում եք, որ սա հերքման կամ պատասխանի տեսքով… -Ա.Ա.- Այո:-Լ.Բ.- Այ հենց էս տեքստը… Ա.Ա.- Այո:…»: Այս հարցուպատասխանի ժամանակ հայցվոր Ա.Ավետիսյանը այս եւ մի քանի փաստերը ընդունում էր ու դրանց ապացուցման կարիքը չէր տեսնում, սակայն հայցվորի ներկայացուցիչը ամեն կերպ փորձում էր հակառակը պնդել, ու միայն այդ դեպքում Ա.Ավետիսյանը համաձայնում էր նրա հետ:

Իսկ պատասխանի 1.28 կետում ներկայացված փաստի մասին հայցվորը նշեց, որ ունեն ապացույց, որ իրենք նամակը էլեկտրոնային տարբերակով ուղարկել են:

15 րոպե ընդմիջումից հետո դատարանը վերոնշյալ հանգամանքներից կարեւորեց միայն մի քանիսի ապացուցումը` կատարելով ապացուցման բեռի բաշխում` հետեւյալ հաջորդականությամբ: Դատարանը գտավ, որ պատասխանող կողմը հիմնական դատաքննության ժամանակ պիտի ապացուցի հայցադիմումի պատասխանում ներկայացված  հետեւյալ հանգամանքները.

1. Որ Արման Ավետիսյանը եկամուտներ է ունեցել որմնանկարների վերականգնման աշխատանքներից:

2. Որ որմնանկարները գաղտնի են տեղափոխվել Երեւան

3. Որ Արման Ավետիսյանը խախտել է իր պայմանավորվածությունը

4. Որ Արման Ավետիսյանը գործելէ  Էռնեկյնի պատվերով,

5. Որ Արման Ավետիսյանի հետ գործ ունեցած գյոմրեցիները կարծել են, թե տղամարդու հետ են գործ ունեցել,

6. Որ «Նման կերպարների վզից դանակ-չանգյալ կախելը» արտահայտությունը վիրավորական չէ:

7. Որ Արման Ավետիսյանը լարախաղաց է:

8. Որ Որմնանկարները Գյումրիում պահելու համար 500 ստորագրությունէ  հավաքվել քաղաքում;

9. Որ պահեստի բանալին Վահան Թումասյանը հանձնել է Արման ավետիսյանի հունիսի 8-ին

10. Որ «Ընտանեկան կապալին էին հարվածելու» հոդվածի հեղինակը Լեւոն Բարսեղյանը չէ:

11. Որ. 2011թ. հունիսի 23-ին հայցվորի կողմից ներկայացված նամակը եղել է որպես պատասխան:

Դատարանը գտավ, որ հայցվորը պիտի ապացուցի, որ Արման Ավետիսյանը պիտի ապացուցի որ իր հունիսի 23-ի նամակը պատասխանողին ուղարկել է նաեւ էլեկտրոնային հասցեից:

Հայցվոր կողմն էլ պարտավորվում է ապացուցել նամակը էլեկտրոնային տարբերակով ուղարկելու հանգամանքը:

Նշված հանգամանքների ապացուցուցման համար պատասխանող կողմը միջնորդություն ներկայացրեց հիմնական դատական նիստում որպես վկա հրավիրել մշակույթի նախարար Հ.Պողոսյանին, նախարարի տեղակալ Արեւ Մանուկյանին, նախարարության աշխատակից Սերժիկ Առաքելյանին, «Շիրակ կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վ.Թումասյանին եւ Գյումրու մշակութային հուշարձանների  պահպանության նախաձեռնող խմբի անդամ Հասմիկ Մելքոնյանին: Միջնորդությունը դատարանը բավարարեց մասմնակիորեն` որոշելով որպես վկա հրավիրել միայն հարցաքննել միայն  Վ.Թումասյանին: Ըստ դատարանի` մյուս վկաների հարցաքննման կարիքը չկա, քանի որ նրանց վկայություները վերաբերում են այն հանգամանքներին, որոնք նախնական դատական նիստի ժամանակ հայցվորի ու նրա ներկայացուցչի կողմից ընդունվել է, եւ ապացուցման կարիքն այլեւս չկա:

Նշված հանգամանքների վերաբերյալ ապացույցները կողմերը ներկայացնելու են նախնական դատանան հաջորդ նիստում, որը կլինի 2011թ հոկտեմբերի 11-ին, ժամը 14:30-ին:

Մարինե Պետրոսյան

Ժ.Աթոյան. «Չեմ ընդունում ինձ առաջադրված մեղքը, ես մեղավոր չեմ»
Սեպտեմբերի 14-ի Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց արցախյան շարժման մասնակից Ժորա Աթոյանի գործով դատավարությունը: Վերջինս մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով եւ 325 հոդվածի առաջին մասով` ՀՀ եւ ԼՂՀ  սահմանների ինքնապաշտպանության ժամանակ վիրավորված լինելու մասին փաստաթղթերը կեղծելու եւ դրանցով զինվորական կենսաթոշակ եւ դրամական աջակցություն ստանալու մեջ` պետությանը հասցնելով 8.733.879 ՀՀ դրամի չափով վնաս:

Դատական նիստին ներկա էին պետական մեղադրող Հարություն Հարությունյանը, ամբաստանյալ Ժորա Աթոյանը, վերջինիս շահերի պաշտպան Աննա Դավթյանը եւ գործով վկաներ Աշոտ Զաքարյանը, Ավետիք Մելքոնյանը, Անուշավան Հովհաննիսյանը եւ Սամվել Հովսեփյանը: Ի դեպ նշենք, որ նախաքննական մարմնի կողմից գործով քննվել են 15 վկաներ, որոնց դատարանը դատական նիստի օրվա եւ ժամի մասին պատշաճ ծանուցագիր է ուղարկել, բայց դատական նիստին դատակոչված վկաներից միայն 5-ն էին ներկայացել:

Դատական նիստի սկզբում Ժորա Աթոյանի շահերի պաշտպան Աննա Դավթյանը դատարանին ներկայացրեց միջնորդություն այն մասին, որ որպես վկաներ քննվեն ազատամարտիններ Խաչիկ Միրիջանյանը, Լյուդվիկ Ասլանյանը, Ռազմիկ Մաթեւոսյանը եւ Լյովա Հարությունյանը, քանի որ նրանք նախաքննական մարմնի կողմից չեն հարցաքննվել, այնինչ մարտի դաշտում Ժ. Աթոյանի կողքին հենց նրանք են կռվել: Ռազմիկ Մաթեւոսյանը եղել է շտապ օգնության վարորդը, որով Ժ.Աթոյանին տեղափոխել են սանմաս, իսկ Լյովա Հարությունյանը մարտի դաշտում եղել է նրա կողքին: Մինչդեռ, ըստ Ա.Դավթյանի, դատարանում վկայություն են տալիս այն մարդիկ, ովքեր անձամբ չեն եղել Աթոյանի կողքին, այլ ուրիշներից են լսել որոշակի տեղեկություններ նրա վիրավորվելու, կամ հնարավոր կոնտուզիա ստանալու մասին:

Ինչպես նշեց պետմեղադրող Հ.Հարությունյանը, ինքը դեմ չէ այդ մարդկանց լսել, բայց առաջարկեց հարցը քննարկել գործում արդեն ընդգրկված վկաներին լսելուց հետո միայն: Ըստ Հ.Հարությունյանի, Ժ.Աթոյանը թաքցրել է այդ վկաների առկայությունը, չնայած, որ դա իր խնդիրը չէ, այլ նախաքննական մարմնի եւ հետագայում էլ  դատարանի խնդիրն է: Նա նաեւ նշեց.

-Չգիտես ինչու, Ժոռա Աթոյանը մինչ 2005 թվականը թաքցրել է նաեւ իր վիրավորված լինելու հանգամանքը: Դրա համար գտնում եմ, որ պետք է լսենք նախ գործում արդեն ներառված վկաներին, գուցե այդ ընթացքում անհրաժեշտ լինի լսել այլ վկաների եւս, կամ հակառակը:

Պետմեղադրողի  խոսքին ի պատասխան Ժորա Աթոյանը ներկայացրեց իր առարկությունն այն մասին, որ ինքը երբեւէ չի թաքցրել իր վիրավորված լինելու հանգամանքը, իսկ այն մարդիկ, ովքեր եկել եւ ցուցմունք են տվել հակառակի մասին, սուտ վկայություն են տվել: ժոռա Աթոյանը նշեց նաեւ, որ նախաքննական մարմնում ներկայացված են եղել այն մարդկանց անունները, որոնց մասին նշեց իր շահերի պաշտպանը, բայց նրանք գործում չեն ներգրավվել:

Հ.Հարությունյանը նշեց, որ նախաքննական մարմնում գործում այդ մարդկանց ներգրավելու վերաբերյալ ոչ մի փաստաթուղթ չի ներկայացվել, ինչին Ժ.Աթոյանը պատասխանեց, որ բանավոր տեղեկացրել է այդ մասին:

Դատավոր Մարտին Սարոյանը նշեց, որ ամբաստանյալի շահերի պաշտպան Ա.Դավթյանի միջնորդությանը դատարանը կանդրադառնա դատակոչված վկաներին, ամբաստանյալին լսելուց հետո միայն:

Դատական նիստի ժամանակ Ժ.Աթոյանի մարտական ընկերները դահլիճից անընդհատ միջամտում էին` ասելով. «երկու անգամ ցուցմունք եմ տվել, ուրա էդ ցուցմունքը», «չկռվածներին դրել են հերոսի տեղ, կռվածներին են դատում են»:  Դատավորը նման արտահայտությունների համար դահլիճից դուրս հրավիրեց նրանցից երկուսին:

Պետմեղադրող Հարություն Հարությունյանը ներկայացրեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը: Իրեն առաջադրված մեղադրանքին Աթոյանը պատասխանեց.

-Ես մեղավոր չեմ, ինձ մեղավոր չեմ ճանաչում, ոչ մի մեղք չեմ գործել, իմ միակ մեղքը այն է, որ  Աստծո հրաշքով ողջ եմ մնացել, ուրիշ մեղք չունեմ ո´չ երկրի, ո´չ պետության, ո´չ էլ իմ խղճի առաջ:

Դատարանը նախ լսեց գործով դատակոչված վկա Երկրապահ կամավորական միության մարզային կազմակերպության նախկին նախագահ Աշոտ Զաքարյանին: Վերջինս նշեց, որ ինքը ԵԿՄ մարզային կառույցի ղեկավար եղած տարիներին տեղեկանքներ է տվել բոլոր այն ազատամարտիկներին, որոնց կողքին ինքն անձամբ եղել է արցախյան շարժման ժամանակ, իսկ ում կողքին չի եղել` իր համար հիմք է հանդիսացել 3-4 ազատամարտիկների խոսքը: Ժ.Աթոյանին տվել է տեղեկանք, որում նշված է եղել, որ նա մասնակցել է մարտական գործողություններին եւ ստացել է կոնտուզիա: Չնայած ինքն անձամբ չի եղել Աթոյանի կողքին, սակայն տեղյակ է, որ նա մարտական գործողություններին մասնակցել է Մարտակերտի շրջանում, բայց թե ինչ կարգավիճոկով` չգիտի:

Դատակոչված վկա Անուշավան Հովսեփյանն էլ նշեց, որ ինքը գիտի միայն այն, որ ժորա Աթոյանը 3-ամսյա ժամկետով մեկնել է մարտական գործողությունների մասնակցելու, բայց իր իմանալով, 20-25 օրից հիվանդության պատճառով տուն է վերադարձել:

Դատարանի դահլիճում դատակոչված որոշ վկաների տված ցուցմունքները չէին համընկնում նրանց նախնական ցուցմունքներին եւ պետմեղադրող Հ.Հարությունյանը կարդաց նախաքննական մարմնում տված ցուցմունքները:

Դատակոչված մյուս վկաների ներկայությունն ապահովելու նպատակով դատական նիստը հետաձգվեց եւ հաջորդ նիստը նշանակվեց հոկտեմբերի 19-ին:

Նիստի ավարտից հետո պատասխանելով լրագրողների հարցին, թե այս ամենը քաղաքական ենթատեքստ ունի արդյո՞ք, պետմեղադրող Հ.Հարությունյանը նշեց.

-Մեր նպատակն է, որ մարտական գործողությունների մասնակիցների անունները չպախարակվեն: Այն անձինք, ովքեր իրականում մասնակցել են եւ իրենց կյանքը չեն խնայել, ունենան փառք ու պատիվ, իսկ այն մարդիկ,  նկատի չունեմ Աթոյանին, ովքեր օգտագործում են ազատամարտիկի անունը, նրանց դիմակը պատռվի:

Սոնա Առաքելյան

Արման Ավետիսյանն ընդդեմ Լեւոն Բարսեղյանի գործով դատաքննությունը սկսված է
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում սեպտեմբերի 9-ին դատավոր Արմեն Խաչատրյանի նախագահությամբ, սկսվեց «Մինաս Ավետիսյան» մշակութային բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Ավետիսյանի քաղաքացիական հայցի լսումն ընդդեմ Գյումրու Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանի:

Արման Ավետիսյանը Լեւոն Բարսեղյանին ներկայացրած «Պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունների հերքման, հրապարակայնորեն ներողություն խնդրելու պարտավորեցման եւ պատճառված վնասի հատուցման պահանջների մասին» հայցով 3 պահանջ էր ներկայացրել` Լ.Բարսեղյանին պարտավորեցնելով հրապարակայնորեն ներողություն խնդրել իրենից եւ հօգուտ իրեն բռնագանձել 2 մլն դրամ: Մասնավորաբար, հայցում նա զրպարտություն է համարել Լ.Բարսեղյանի հոդվածներում գրված մի քանի գնահատականները եւ մեկնաբանությունները, թե Արման Ավետիսյանը «թռավ իր պայմանավորվածությունից»:

Լ.Բարսեղյանի ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը դատարանում ներկայացրեց հայացադիմումի պատասխանը, որը նախնական տարբերակը ավելի վաղ ուղարկվել էր նաեւ հայցվոր կողմին: Վերջինիս ներկայացուցիչը չէր ընդմիջոմ խնդրեց հայցին ծանոթանալու համար: Եւս մեկ անգամ նա ընդմիջում խնդրեց պատասխանում բերված ԶԼՄ հրապարակումներին ծանոթանալու համար, սակայն ընդմիջումից հետո հայտարարեց, թե տեխնիկական պատճառներով չի կարողացել այդ անել: Ապա Արման Ավետիսյանի ներկայացուցիչը դատարանին միջնորդություն ներկայացրեց դատական նիստը հետաձգել հայցադիմումի պատասխանին ծանոթանալու համար: Հաջորդ դատական նիստը նշանակվեց սեպտեմբերի 22-ին, ժամը 14:30-ին:

Նախնական դատական նիստի մասին առավել հանգամանորեն կարող եք ծանոթանալwww.asparez.am կայքի վաղվա հրապարակումներում:

Մարինե Պետրոսյան

Մեղադրյալի աթոռին այս անգամ ազատամարտիկ Ժորա Աթոյանն է…
Դեռեւս 2010 թվականի մարտից Շիրակի մարզում սկսվել էր Երկրապահ կամավորականների միության հայցն ընդդեմ արցախյան հերոսամարտի 30 մասնակիցների դեմ: Նրանք մեղադրվում են կեղծ փաստաթղթեր բանեցնելով պետությունից մեծ չափի գումարներ շորթելու մեջ:

Սեպտեմբերի 8-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասությունների դատարանում սկսվեց Երկրապահ կամավորականների միության նախկին անդամ, արցախյան պատերազմի մասնակից Ժորա Աթոյանի գործով դատավարությունը:

Ժորա Աթոյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով եւ 325 հոդվածի առաջին մասով` ՀՀ եւ ԼՂՀ սահմանների ինքնապաշտպանության ժամանակ վիրավորված լինելու մասին փաստաթղթերը կեղծելու եւ դրանցով զինվորական կենսաթոշակ ու դրամական աջակցություն  ստանալու մեջ:

Ըստ հայցվոր կողմի` Ժորա Աթոյանը 2005-2010 թթ. ընթացքում կեղծված փաստաթղթերով ստացել է 3.347.879 դրամ կենսաթոշակ եւ 5.386.000 անհատույց պետական ֆինանսական աջակցություն, ընդահանուր առմամբ  8.733.879 ՀՀ դրամ:

-Իբր ես հիվանդացել եմ, ոչ թե վիրավորվել ու կեղծ փաստաթղթեր եմ ձեռք բերել…Ծիծաղելի մի փաստ, աբսուրդների աբսուրդ,-վիրավորված ասում է ազատամարտիկն ու ավելացնում: -Այդ օրը վիրավորվել էր 4 հոգի, մեկը մահացավ, երեքս հրաշքով փրկվեցինք: Ըստ իս` այս ամենում կա ե´ւ քաղաքական ենթատեքստ, ե՛ւ անհատական վրեժխնդրություն:

Ազատամարտիկն իր անմեղությունն ապացուցող բազմաթիվ փաստեր ունի. դա առաջին հերթին մարտական ընկերների վկայություններն են եւ համապատասխան բժշկական փաստաթղթերը:

Ժ.Աթոյանի դեմ երկու հայց (քրեական ու քաղաքացիական) է ներկայացվել` ՀՀ Զինվորական դատախազության ավագ դատախազ Հարություն Հարությունյանի եւ քաղհայցվորի ներկայացուցիչ Վիգեն Եսայանի կողմից: Դատական առաջին նիստին` որպես վկաներ, ներկա էին Ժորա Աթոյանի մարտական ընկերները:

-Ժորան մեզ հետ է եղել մարտի դաշտում, ու ոչ ոք մեզանից լավ չգիտե, թե ինչերի միջով ենք անցել: Նա կոնտուզիա է ստացել, ոչ թե սոսկ հիվանդացել, ինչպես պնդում են: Դա սուտ վկայություն է մարդկանց պախարակելու համար,-նշում է արցախյան հերոսամարտի մասնակից Վաչիկը:

2008-ի նախագահական ընտրություններից հետո Երկրապահների մեջ առաջացած պառակտումը նկատելի էր նաեւ դատարանի դահլիճում: Երկրապահ կամավորականների միության կազմից դուրս եկած ազատամարտիկներն ամեն գնով փորձում էին պաշտպանել զինակից ընկերոջը, մինչդեռ իշխանական թեւը ներկայացնողները անգամ դատարանի դահլիճում հեգնանքով էին խոսում նրա մասին:

Նախաքննական մարմինը մեղադրյալին նախօրոք չէր տրամադրել նախաքննության նյութերը` պատճառաբանելով, որ Ժ.Աթոյանը ցուցմունք չի տվել: Վերջինս էլ հավաստիացնում է` ցուցմունք կտա միայն դատարանի դահլիճում:

Դատական նիստը, որ մեղադրյալի շահերի պաշտպան Աննա Դավթյանի ուշացման պատճառով սկսվեց 25 րոպե ուշացումով,  նիստը վերջինիս` գործի նյութերին ծանոթ չլինելու պատճառով, ընդմիջվեց մինչեւ սույն թվականի սեպտեմբերի 14-ը:

Սոնա Առաքելյան