ԵՀՄՖ-ի Նախագահության մամլո քարտուղարության հայտարարությունը

Ամիսներ առաջ ԵՀՄՖ-ի նախագահությունը ստացել էր «Նյուզպրես» լրատվական գործակալության ղեկավար Արիանա Հովսեփյանի դիմումը նրա նկատմամբ ՀՀ պատկան մարմինների կողմից անօրինական հետապնդումներ կազմակերպելու շուրջ: ԵՀՄՖ-ի նախագահությունը հանդես էր եկել հայտարարությամբ, որ իր իրավաբանների կողմից կուսումնասիրվի ուժգնացող, սկանդալի տպավորություն թողած այս գործը և եզրահանգումներ կկատարի:

ԵՀՄՖ-ն կրկին ստացել է ահազանգ առ այն, որ մարտի 10-ին ՀՀ դատական ատյաններում քննարկվելու է վերոհիշյալ խնդիրը:

ԵՀՄՖ-ի նախագահությունը կրկին հաստատում է, որ կան լուրջ կասկածներ ազատ և անկախ լրատվության վրա տարբեր տիպի սադրիչ գործողություններ կիրառելու և կեղծ գործեր կազմակերպելու շուրջ:

Արդարադատության և քննչական մարմիններին նման գործունեությունից հետ պահելու նպատակով ԵՀՄՖ-ն «Նյուզպրես» լրատվական գործակալության  ղեկավար Արիանա Հովսեփյանին ներկայացրեց եվրոպական և համաշխարհային խոշորագույն գործակալությունների հետ համագործակցության հնարավորություն:

Այսօր, երբ այս խայտառակ գործընթացին հետևում են համաշխարհային հայտնի գործակալությունները, մենք հաստատ համոզված ենք, որ Հայաստանում  և ազատ մամուլի նկատմամբ ճնշում կատարելու փորձերը, և մարդու իրավունք-ների խաթարման շուրջ ընթացող գործընթացները, լինելու են պայթունավտանգ և հարվածելու են մեր երկրի ղեկավարության իմիջին:

Մենք ակնդետ հետևելու ենք վաղվա դատական նիստի արդյունքներին և հայտնելու ենք մեր վերջնական վերաբերմունքը այս սկանդալային գործի վերաբերյալ:

 

ԵՀՄՖ-ի նախագահություն

ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարություն

09.03.2017

Բրատիսլավա, Սլովակիա

Դիտումներ՝ 25

Մեկնաբանել

comments