Ինչ է կոռուպցիան եւ ինչպես հաղթահարել այն

Սկիզբը՝ այստեղ

Բանակցությունների ժամանակ միշտ ինչ-որ բան է բախտախաղի դրված։ Շատ երկրներում մարդիկ թաղման բյուրոյում պետք է կաշառք տան, որպեսզի ազգականի մահվան վկայականը վերցնեն։ Այդ  գործընթացի ամեն մի քայլին, ով-ով, բայց մենք հո քաջ ծանոթ ենք, լավ գիտենք, թե ինչ փորձությունների ենք ենթարկվում, սկսած թաղման բյուրոյից մինչեւ գերեզմանափորը ընկած ճանապարհին: Այս ոլորտը ամենաբարձիթողին ու ամենաեկամտաբերն է սպասարկման ոլորտում:

Գիտեն, որ դա անհրաժեշտ է կյանքի ապահովագրության միջոցներն ստանալու համար, գիտեն, որ հեղինակության հարց է թաղման ծեսն հավուր պատշաճի կազմակերպումը, ուստի բախտախաղի դրվող կանխիկի չափը մեծ է։

Երբ երեխա է ծնվում, պետք է ծննդյան վկայական ստանալու, սոցվճարն արագ ստանալու համար կաշառք տալ, քանի որ առանց դրա չեն վճարվում երեխային ծննդյան նպաստները:

կոռուպցիաՊետական հիմնարկներում աշխատող գործավարները հաճախ աշխատանքի համար դիմող անձանցից  թեյավճար են գանձում միայն այն բանի համար, որ դիմումի ձեւ տան կամ դիմում վերցնեն։ Եթե բոլորը գիտեն, թե դուք ինչ եք դրել բախտախաղի, ուրեմն ձեր սակարկային դիրքերը թույլ են. եթե քաղաքում մեծ շենք եք կառուցել, ձեզ հանգիստ չեն թողնի։ Բոլոր պետական անձերի համար դուք չափազանց գայթակղիչ մի նշանակետ եք ու շատերն առանց լուրջ հիմնավորումների կփորձեն վերահսկել ձեր կառույցը, մի բան փախցնելու ակնկալիքով, եթե, իհարկե, ինքներդ հզոր պաշտոնյա չեք, կամ վերեւներում չունեք լուրջ հովանավոր ու տանիք:

Երբ սակարկության տեղ այլեւս չի մնացել, ապա կարող եք դիտարկել ձեզնից գումարներ շորթող անձի համար իրավական կամ քաղաքական խնդիրներ առաջացնելու տարբերակը: Ձեռք բերեք ապացույցներ ու դրանք ներկայացրեք երկրի կամ շահագրգիռ կողմերին։ Դրանով ընկերներ ձեռք չեք բերի, սակայն կկարողանաք թուլացնել թշնամուն։ Մի անգամ մեկը մի հետաքրքիր չինական առած օգտագործեց,  ցուցադրելու համար այս ռազմավարությունը. «Երբեմն պետք է մի քանի հավի ճուտ սպանել, որպեսզի կապիկը վախենա»։

Տեղեկատվությունը ամենահզոր զենքն է բանակցությունների ընթացքում: Ինչքան շատ բան գիտեք նախկին դեպքերի ու ապագա ռիսկերի մասին, այնքան քիչ է ոչ խելամիտ պայմաններին համաձայնելու հավանականությունը։

Քննարկումներում վերջնական թվերի փոխարեն ձեր ուշադրության կենտրոնում պահեք ընթացքը. հարցրեք, թե ինչպես են քայլերն ընթանալու, ինչպես կառավարիչը կառավարչին կհարցներ: Ձեր արդարացիության մեջ վստահ եղեք, ու հաճախ խոսք բացեք վերին օղակներում ձեր ունեցած կապերի ու ընկերների մասին։

Այս պարզ ճշմարտություններն անընդհատ կրկնեք, պետք չէ կարծել, որ դրանք ակնհայտ են.

Իմ տրամադրության տակ եղած միջոցներն անսահմանափակ չեն։

Իմ կազմակերպությունն անընդհատ իմ աշխատանքը վերահսկում է, ստուգում ու գնահատում։

Ես կարծում եմ, որ բիզնեսում շահում են բոլորը։

Ինձ ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի մարդկանց ճանաչեմ։

կոռուպցիաԻմ կարծիքով ընկերությունը անօրինական քայլեր թույլ տալու հիմք չի կարող ունենալ։

Ես հավատում եմ արդարացիությանը՝ անկախ նրանից, թե ով ինչ է անում։

Աշխարհի պրոբլեմներն իմ մեղքով չեն. դրանք միշտ եղել են։

Ես հատուկ ծառայություններ չեմ ակնկալում։

Ես ուզում եմ հստակորեն իմանալ, թե գործընթացի կարգավորման ինչ մեխանիզմ է գործում։

Ես կուզենայի ունենալ կանոնների պարզ գրավոր շարադրանքը։

Ոչ խելամիտ պահանջներ ես չեմ ընդունի։

Ես տալիս եմ ոչ թանկարժեք նվերներ, որոնք յուրահատուկ են ու անկրկնելի։

Բայց, այս ամենով հանդերձ, եկեք մտորենք՝ արդյոք մենք էլ կոռումպացված չենք:

Այո, մեզնից ոմանք չեն դիմանում զանցանք գործելու գայթակղությանը, երբ չկա հուսալի օրինապահ։

Ոչ, պատասխանատվությունը մեր համակարգի անբաժան մասն է ու բոլոր մեծ զանցանքները հայտնաբերվում են, պատժվում կամ կանխվում։

Շարունակելի

Հ.Հարությունյան

Դիտումներ՝ 26

Մեկնաբանել

comments