Էջը պատրաստման փուլում է:


Էջը պատրաստման փուլում է:
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը 2012 թվի հոկտեմբերից մինչեւ 2013 թվի սեպտեմբերն իրականացնում է «Պաշտպանենք զինվորների իրավունքները-2» ծրագիրը: Ծրագրի տեւողությունը` 1 տարի է: Դրանից առաջ ակումբը մեկ տարի շարունակ իրականացրել է համանման բովանդակությամբ մեկ այլ ծրագիր »»»:
Ծրագիրն իրականացվում է ամերիկյան Ժողովրդավարության ազգային հիմնադրամի (National Endowment for Democracy) օժանդակությամբ:
Այս ծրագրի նպատակն է բացահայտել եւ համակարգել տեղեկություններ Արմավիրի եւ Արագածոտնի մարզերից բանակ զորակոչված եւ այնտեղ մահացած զինվորների եւ զինվորակաների մահացությունների պատմությունները, վերլուծել եւ համակարգել պատճառները, հրապարակայնություն ապահովել այդ ծավալուն ուսումնասիրության եւ բանակում տեղի ունեցած սպանություների եւ ինքնասպանություների մասին, ինչպես նաեւ այդ ուսումնասիրության եւ վերլուծությունների հիման վրա կազմել բանակում զինծառայողների ծառայության պայմանների բարելավման առաջարկություններ` ուղղված ՀՀ իշխանություններին: Այսօրինակ հետազոտությունների փորձը կիրառել նաեւ այլ մարզերում համանման հետազոտությունների իրականացման համար:
Ծրագրի երկարաժամկետ ազդեցության ակնկալիքն այն է, որ բանակում ոչ մարտական իրավիճակներում զինվորականների եւ զինվորների սպանությունների եւ ինքնասպանությունների թիվը կնվազի:
Կարիքի հիմնավորումը
Չնայած Հայաստանը արդեն 21 տարի է ինչ ժողովրդավարացում է հայտարարել, երկիրը ժողովրդավարությունից մնում է բավականաչափ հեռու. բազմիցս խախտվում են մարդկանց խոսքի ազատության, տեղաշարժման, հանրահավաքների, կյանքի, աշխատանքի, արդար դատավարության եւ այլ իրավունքները: Ի տարբերություն հայաստանյան հասարակական կյանքի եւ իշխանությունների գործողությունների բազմաթիվ ոլորտների, որոնք հնարավոր է հասարակական մոնիտորինգի ենթարկել, Հայաստանի բանակը մնում է քաղաքացիական հասարակության կառույցների համար համեմատաբար նվազ մատչելի կառույց: Իշխանությունները բանակի ներսում տեղի ունեցող անօրինական փոխհարաբերությունները, զինվորների եւ սպաների սպանություններն ու ինքնասպանությունների դեպքերի դրդապատճառբները ջանում են հնարավորինս փակ պահել հասարակությունից, հասարակական կազմակերպություների մուտքը բանակ հնարավորինս սահմանափակել, իսկ ավելի շատ` արգելել, հաճախ այս արգելքները մեկնաբանելով այնպես, որ Հայաստանը շրջապատված է մի քանի թշնամի պետություններով, գտնվում է սառեցված կոնֆլիկտի գոտում ու բանակի ներսում տիրող կացության ուսումնասիրությունները եւ մանավանդ դրանց մասին հրապարակումներն ու քննադատությունները զինվորականների եւ իշխանությունների հասցեին, իբր, վտանգում են Հայաստանի ազգային անվտանգությունը:
Ժուռնալիստների «Ասպարեզ» Ակումբի նախնական դիտարկումների արդյունքում, որոնք արվել են ավելի քան 12 տարի շարունակ` ակումբի ստեղծման ժամանակներից, պարզվել է, որ ղարաբաղյան պատերազմի 1994 թվի մայիսի 12-ի հրադադարից հետո բանակում մահացել, սպանվել կամ ինքնասպանություն է գործել ավելի քան հազար զինվորական, հիմնականում ժամկետային զինծառայող զինվորներ, որոնք զորակոչվում են բանակ երկու տարով, ինչպես նաեւ` սպաներ, որոնք պայմանագրային ծառայողներ են եղել: Անցած 4 տարիներին բանակային մահերի վիճակագրությունը հետեւյալն է.
Զինադադարից հետո Արմավիրի եւ Արագածոտնի մարզերից բանակ զորակոչված եւ մահացած զինվորների եւ սպաների թիվը զանազան տվյալներով գերազանցում է 150 հոգին: Պաշտոնական հարցումների բոլոր փորձերն ապարդյուն են անցնում, պատասխանում են, թե դրանք ծառայողական գաղտնիքներ են: Մեզ եւ իրավապաշտպան մի շարք կազմակերպություններին հայտնի են բազմաթիվ գործեր, երբ բանակում սպանվածների հարազատները դատարաններում վիճարկել են սպանության կամ մահվան պատճառները, կամ չեն ընդունել այդ գործերով մեղադրված դատված եւ դատապարտված անձանց մեղավորությունը եւ այլն: Պաշտոնական եզրակացությամբ` ինքնասպանություններ գործած զինվորականների ծնողները կամ հարազատները հիմնակնում չեն ընդունում այդ պատճառը, որպես զինվորականի մահվան իրական պատճառ:
Միայն այս դեպքերի համակողմանի ուսումնասիրությունն ու դրանցից քաղված դասերը կարող են դառնալ հրապարակայնության հիման վրա ամրապնվող ազգային անվտանգության բաղադրիչ:
Ծրագրի հեռահար նպատակը.
Հետազոտական, հանրային իրազեկման, եւ շահերի պաշտպանության հնարավոր գործիքների միջոցով հասնել նրան, որ բանակում զինվորականների սպանությունների, ինքնասպանությունների եւ մահվան դեպքերը նվազեն:
Ծրագրային գործողությունները.
1. Հավաքել Արմավիրի եւ Արագածոտնի մարզերից բանակում 1994 թվի մայիսի 12-ից մինչեւ ծրագրի իրականացման պահը սպանված, մահացած կամ ինքնասպանություն գործած բոլոր զինվորների եւ զիվորականների մասին բոլոր հնարավոր տեղեկությունները. բերանացի վկայություններ, մահվան մասին տեղեկություններ, դատական եւ այլ փաստաթղթեր, լուսանկարներ, գծագրեր, նկարագրեր: Յուրաքանչյուր մահացածի կամ սպանվածի մասին կազմվելու է առանձին գործ` թղթապանակ, իսկ համակարգչում լինելու է դրա էլեկտրոնային տարբերակը:
Տեղեկատվության հավաքման համար հարկավոր օգտագործել հետեւյալ գործիքները.
2. Իրավիճակի փոփոխմանն ուղղված երկարաժամկետ ազդեցության մշակման գործողություններ:
3. Տեղական հեռուստատեսությամբ եւ լույս ընծայվելիք գրքի միջոցով հանրային իրազեկում իրականացնել կատարվող աշխատանքների, ստացված արդյունքների, փորձագետների կատարած վերլուծությունների եւ առաջարկների մասին:
Ստորեւ
Մշակված փաստաթղթեր
1. Արագածոտնի եւ Արմավիրի մարզերից 1994 թվի մայիսի 12-ից հետո մինչ օրս բանակ զորակոչված կամ պայմանագրային ծառայության անցած եւ սպանված կամ ինքնասպանություն գործած կամ անհետ կորած զինվորականների
ՑՈՒՑԱԿԸ (pdf) 2013 թվականի մայիսի 10-ի դրությամբ` ըստ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի հետազոտությունների: (լրացման փուլում է):
Հետազոտությունը շարունակվում է, այլ դեպքերի մասին տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք հաղորդել ակումբի իրավաբաններին +374 312 50622 հեռախոսահամարով, կամ arina27527@mail.ru հասցեով:
2. Տեղեկությունների հարցաթերթիկը, (pdf), մշակել են Ակումբի իրավաբանները եւ «Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստները:
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը Բաց հասարակության հիմնադրամի օժանդակությամբ իրականացնում է «Ակումբի ինստիտուցիանալ զարգացում եւ տեղեկատվության ազատության ներդրում Հայաստանում» ծրագիրը:
Այս եռամյա ծրագրի շրջանակներում նախատեսված է. [...]
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը 2012 թվականին իրականացնում է «Քաղաքացիական վերահսկողություն ՀՀ ԱԺ ընտրություններում Գյումրիում» ծրագիրը: [...]