… sed magis amica veritas
… ճշմարտությունն ավելի թանկ է

Դատական Գործեր

001

Լ.Բարսեղյան. «Արման Ավետիսյանի մասին ասածս «թռավ իր պայմանավորվածությունից» արտահայտությունը բոլորովին այլ պայմանավորվածության մասին է»

2011 թվականի Հոկտեմբերի 27-ից

Ինչպես տեղեկացրել էինք, սեպտեմբերի 9-ին, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արմեն Խաչատրյանի նախագահությամբ, տեղի ունեցավ «Մինաս Ավետիսյան» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Ավետիսյանի հայցով նախնական լսումն ընդդեմ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանի:

Նշենք, որ Արման Ավետիսյանը Լեւոն Բարսեղյանին ներկայացրած «Պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունների հերքման, հրապարակայնորեն ներողություն խնդրելու պարտավորեցման եւ պատճառված վնասի հատուցման պահանջների մասին» հայցով 3 պահանջ է ներկայացրել` Լ.Բարսեղյանին պարտավորեցնելով հրապարակայնորեն ներողություն խնդրել իրենից եւ հօգուտ իրեն բռնագանձել 2,2 մլն դրամ: [...]

001

Վկաները խուսափում են ներկայանալ դատարան

2011 թվականի Սեպտեմբերի 27-ից

Հոկտեմբերի 11-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Գյումրու գարեջրի գործարանի դարպասների մոտ այս տարվա փետրվարի 24-ին կատարված սպանության գործով դատաքննությունը` ընդդեմ Արմեն, Ալբերտ, Արսեն Խաչատուրի Սահակյանների, Արմեն Սերյոժայի Սահակյանի եւ Ռուդիկ Շահնազարյանի: Այս անգամ էլ դատակոչված վկաներից շատերը չէին ներկայացել դատարան: Իսկ դատարանին ցուցմունքներ տվեցին գործով դատակոչված վկաներ Սուրեն Ջանոյանը, Սամվել Պետրոսյանը եւ Արթուր Սահակյանը: [...]

001

Մինասի որդին շարունակում է պնդել հայցը Լ.Բարսեղյանի դեմ

2011 թվականի Հոկտեմբերի 27-ից

«Մինաս Ավետիսյան» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ա.Ավետիսյանի` ընդդեմ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանի ներկայացրած «Պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունների հերքման, հրապարակայնորեն ներողություն խնդրելու պարտավորեցման եւ պատճառված վնասի
հատուցման» պահանջների մասին հայցով հոկտեմբերի 11-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց նախնական դատական վերջին նիստը:

Նախորդ նիստում դատարանի կողմից կատարված ապացուցման բեռի բաշխումից հետո հայցվոր կողմը ներկայացրեց էլեկտրոնային տարբերակով Ա.Ավետիսյանի նամակը Լ.Բարսեղյանին ուղարկած լինելն արտացոլող mail.ru կայքի էջը: Բարսեղյանն ընդունեց, որ ըստ այդ էջի նամակն իրեն ուղարկվել է, սակայն նշեց, որ ինքը նակաը չի ստացել: [...]

Դատական գործեր