Ե՞րբ է լուծվելու այս խնդիրը
Այս անգամ «Գյումրի-Ասպարեզի» խմբագրություն դիմած բնակիչների բողոքը քաղաքում կուտակված աղբի եւ ոչ կանոնավոր աղբահանության մասին է:
Գյումրու ծայրամասային` Բաղրամյան փողոցի բնակիչները, ինչպես պատմում են, թաղում վերջին անգամ աղբահան մեքենա տեսել են «մեկ էլ մե ամիսըմ առաջ»: Այնքան էլ ոչ բանուկ այս մասում անցնելը պարզապես անհնար է, ընդամենը մի քանի կադր ֆիքսելու համար տարածքի օդ շնչելը` ավելի քան վտանգավոր: Տեսարանի նկարագրությունն անհնար է անգամ բառերով ու լուսանկարներով: Գարշահոտություն, ցաքուցրիվ աղբ` գույնզգույն ու բազմերանգ կենցաղային իրեր, դատարկ տարաներ, շշեր` անգամ բուրդ ու բամբակ` ճանճերով, տարբեր միջատներով շրջապատված: [...]




