Գյումրու կենտրոնում հայտնվել է ավտոմեքենայի ժանգոտ կմախք (լուսանկարներ)

Քաղաքապետարանը փնտրում է ու չի գտնում

Գյումրու կենտրոնում՝ Հաղթանակ զբոսայգու եւ Բեռլին պոլիկլինիկայի հարեւանությամբ, աղբամաններից մի քանի մետր հեռավորության վրա հայտնվել է հնամաշ ավտոմեքենայի ժանգոտ կմախք:  Ավտոմքենան՝ որպես աղբ է հայտնվել փողոցում: Քաղաքապետարանը մի քանի օր է՝ փորձում է գտնել, թե ով է մեքենան բերել ու թողել, սակայն ապարդյուն: Քաղաքապետարանի աշխատակազմի բնակկոմունալ եւ շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ Կնյազ Մանասյանը փոխանցում է.

-Չենք կարողանում գտնել, թե ով է բելեր, դրել, թողել, գնացել: 3-4 օր է՝ թողել ենք, որ դնողին գտնենք, բայց չկա: Ստիպված մենք ենք տանելու:

Գյումրու քաղաքապետարանը կենցաղային աղբահանությամբ է զբաղվում: Այս դեպքում ստիպված բացառություն է անելու:

Նարեկ Կիրակոսյան

Լուսանկարները՝ հեղինակի

ավտոմեքենա

ավտոմեքենա

ավտոմեքենա

Դիտումներ՝ 723

Մեկնաբանել

comments