«Կոռուպցիայի սնողը հանդուրժող վերաբերմունքն է»

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն ասում է, որ Ռումինիան Եվրոպայի ամենազարգացած երկրներից չէ, եւ կոռուպցիան այնտեղ բավական բարձր մակարդակի վրա է գտնվում:

«Ռումինիայում ժողովուրդը դուրս է գալիս կոռուպցիայի դեմ պայքարի: Տարիների ընթացքում գուցե Եվրամիությունը, իրենց հարեւաններն են եղել պատճառը, որ իրենց մոտ գիտակցությունն է փոխվել, իրենք հասկացել են, որ կոռուպցիան չարիք է ու դրա դեմ սկսել են պայքարել: Դա եղել է նաեւ ինչ-որ քաղաքական ուժի քարոզչության արդյունքում ու հասարակությունը գիտակցել է, որ այդպես շարունակել չի կարելի»,-ասում է իրավապաշտպանն ու տարակուսում. «Արդյո՞ք մեզ մոտ այդ մտածողությունը կա, թե՝ ոչ, ես կասկածում եմ: Չեմ ուզում բոլորի մասին խոսել, բայց ՀՀ քաղաքական ուժերի հիմնական մասը բացարձակապես չի խորշում կոռուպցիայից եւ, տարբեր ժամանակներում լինելով իշխանության մեջ, բոլորն էլ օգտվել են կոռուպցիոն լծակներից: Ցավոք սրտի, Հայաստանում չի ձեւավորվել մի այնպիսի քաղաքական ուժ, որն այդ ուղղությամբ աշխատանքներ տաներ՝ հասարակության մտածողությունը փոխելու: Հայաստանի քաղաքական ուժերի մեծամասնությունը բացարձակապես չի խորշում կոռուպցիայից»- նշում է Ա.Իշխանյանը:

պահանջատերԱ.Իշխանյանը նաեւ ասում է, որ վերջերս «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնն հետազոտություն իրականացրեց, որի համաձայն՝ մեր հասարակության մեջ կոռուպցիայի ընկալման մակարդակը բավական բարձր է:

«Պայքարը կոռուպցիայի դեմ պետք է լինի հասարակության ընկալմամբ, իսկ այլ երկրներում, եթե կա էլ կոռուպցիա, հասարակությունն այն չի ընդունում եւ ցանկացած կոռուպցիոներ պաշտոնյա, ով հայտնաբերվում է, այդ պետության մեջ սկանդալ է լինում»,-հավելեց Ա.Իշխանյանը:

Իրավապաշտպանն համոզված է՝ մեզ մոտ կոռուպցիայի ամենամեծ սնողը դրա նկատմամբ  հասարակության հանդուրժող վերաբերմունքն է:

Վերջերս ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը եւս կարծիք հայտնելով կոռուպցիայի մասին, ասել էր.

«Կոռուպցիայի դեմ պայքարը դժվար է: Երբեմն այն ենթադրում է, որ որոշումներ, քայլեր լինեն ամենաազդեցիկ մարդկանց դեմ, ինչը ենթադրում է կտրուկ գործողություններ: Դրա համար հարկավոր է, որ ամեն շարքային քաղաքացի իր աջակցությունն ունենա, որ ամեն մեկը պահանջատեր լինի կառավարությունից՝ թափանցիկ լինել: Կոռուպցիան կարող է ազգային անվտանգությանը եւ ինքնիշխանությանը սպառնալիք լինել, երբ արտաքին ուժերը կարող են ազդեցություն ունենալ որոշակի օղակներում, ոլորտներում: Մենք չենք ցանկանում, որ նման իրավիճակ լինի Հայաստանում: Մենք ուզում ենք, որ լինի ինքնիշխան Հայաստան, որը կարողանում է ինքն իր որոշումներն ընդունել»,-tert.am-ի փոխանցմամբ՝ ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:

Անահիտ Սիմոնյան

Դիտումներ՝ 22

Մեկնաբանել

comments