«Ադրբեջանը կարող է վերսկսել եւս մեկ կարճաժամկետ պատերազմ»

«Ասպարեզի» զրուցակիցն է Արցախյան պատերազմի ազատամարտիկ Արա Խուդավերդյանը:

-Պարոն Խուդավերդյան, ղարաբաղյան հակամարտության խնդրի չկարգավորված լինելն ինչպիսի՞ հետեւանքներ է թողնում:

-Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորված լինել-չլինելը երկու դեպքում էլ պայմանավորված է լինելու պատերազմով: Ղարաբաղն իր հարակից շրջաններով մեր ձեռքում է, իսկ Ադրբեջանի ոտնձգություններն այլ գերատեսչությունների հետ անիմաստ խաղեր են, որոնք դեպի պատերազմ են տանում: Ղարաբաղյան հիմնախնդիրը կնճռոտ է իրենց համար խաղեր տվող գերտերությունների համար, իսկ Հայաստանն ու Ադրբեջանն այդ պետությունները չեն, որոնք մեծ ազդեցություն ունենան աշխարհի վրա:

ղարաբաղյան-Վերջերս Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն հայտարարեց, որ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ բանակցություններն Հայաստանի հետ դադարեցված են: Մի պետություն, որը մեծ քանակությամբ զենք եւ զինամթերք է գնում, իրավունք ունի՞ խոսելու բանակցային ճանապարհով հակամարտությունը կարգավորելու մասին:

-Ադրբեջանի դիվանագիտական մտածողությունը նույնն է, ինչ ջրի վրա լողացող պապլավոկը: Նրանք՝ որ պահին ինչ ուզեն, այն էլ կհայտարարեն: Դրա համար նրանց ասածը հիմք չի կարելի ընդունել, որովհետեւ Ադրբեջանն այսօր Երեւանը «Էրիվան» է անվանում, Թիֆլիսն էլ իրենցով են արել:

-Ինչու՞ ղարաբաղյան հակամարտությունը վերջնականորեն չկարգավորվեց 1994 թվականի առաջին պատերազմից հետո եւ հիմա խոսում են հակամարտության կարգավորման փուլային տարբերակի մասին:

-Փուլային կարգավորումը պարտադրվել է պատերազմից հետո: Երբ հաղթեց Հայաստանը, թիկունքին ոչ ոք չուներ, ուստի առ այսօր խոսվում է կարգավորման փուլային կամ փաթեթային տարբերակի մասին: Հայաստանը երբեք Ադրբեջանի հանդեպ ոտնձգություն չարեց, երբեք այդ պետության առջեւ հողային խնդիր չդրեց: Հայաստանն ուղղակի բարեպաշտ ձեւով պաշտպանվեց եւ հայտնվեց հաղթողի կարգավիճակում:

Մտավախություն կա, որ Ադրբեջանը կարող է վերսկսել եւս մեկ կարճաժամկետ պատերազմ: Այդ դեպքում Հայոց զորքը պետք է պատրաստ լինի դիմակայել եւ արհամարհել բոլոր տիպի խորհրդատուների՝ ծախված եւ վերավաճառված գործիչների կարծիքները:

Ինչ վերաբերում է ՀՀ իշխանություններին, ապա վերջիններս երբեք էլ չեն վայելել մեր ժողովրդի վստահությունը: Էսօր Ղարաբաղը կծախեն, վաղը՝ Հայաստանը: Մենք դրա փորձն ունենք:

Լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից

Զրուցեց Անահիտ Սիմոնյանը

Դիտումներ՝ 228

Մեկնաբանել

comments