Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

... Ճշմարտությունն ավելի թանկ է


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


NO PASSARAN

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ


 

Քաղաքական բանտարկյալների ընտանիքներին օգնելու համար

 


Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե



 

Գործընկերություն հանուն բաց հասարակության







Հետաքննող լրագրողների ընկերակցություն









Երեւանի մամուլի ակումբ


Վանաձորի մամուլի ակումբ


Շիրակի դպրոցները


«Մենք պլյուս» ՀԿ






ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ

Ուղիղ եթերում

Ձայնագրված
























ԱՐՁԱԳԱՆՔ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից














Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն






hit counter

Stats



ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ


... ճշմարտությունն ավելի թանկ է

Մենք համոզված ենք, որ խոսքի եւ արտահայտման ազատությունը յուրաքանչյուրիս եւ բոլորիս բացարձակ իրավունքն է, եթե անգամ այդ մասին որեւէ խոսք չլիներ ՀՀ Սահմանադրության մեջ:

Ժուռնալիստների «Ասպարեզ» Ակումբի հիմնադրումը նախաձեռնել են լրագրողական եւ հեռուստառադիոարդյունաբերության մեջ որոշակի փորձառություն ունեցող մարդիկ, իրենց անձնական կամավոր, աշխատանքային, դրամական եւ նյութական ներդրումներով:

Կազմակերպությունը ՀՀ Արդարադատության նախարարությունում գրանցվել է 2000 թվականի փետրվարի 28-ին` որպես հասարակական կազմակերպություն:


Ժուռնալիստների «Ասպարեզ» Ակումբ հասարակական կազմակերպության կանոնադրական նպատակներն ու խնդիրներն են.

1. Ժուռնալիստների մասնագիտական իրավունքների եւ շահերի պաշտպանություն:
2. Խոսքի, տեղեկատվության, մամուլի, արտահայտման ազատության պաշտպանություն:
3. Ժուռնալիստիկայի եւ հարակից մասնագիտությունների (օպերատոր, խմբագիր, մոնտաժող, մեկնաբան, հաղորդավար, համակարգչային օպերատոր, թարգմանիչ) գծով հատուկ դասընթացների, փորձի փոխանակման կազմակերպում, իրականացում:
4. Ասուլիսների եւ բանավեճերի կազմակերպում, իրականացում:
5. Ժուռնալիստական եւ ԶԼՄ-ների աշխատանքների մրցույթների կազմակերպում, իրականցում:
6. Տեղի եւ հյուր ժուռնալիստներին տեղեկատվական, տեխնիկական եւ այլ աջակցության իրականացում:
7. Լրատվամիջոցների, հասարակական-քաղաքական, հասարակական կազմակերպությունների, իշխանությունների, նրանց ներկայացուցիչների աշխատանքի որակի, վարկանիշերի, հասարակական տրամադրությունների դիտարկումների, ուսումնասիրությունների, վերլուծությունների իրականացում:
8. Ժուռնալիստական Բարձրագույն դպրոցի եւ Պատանի ժուռնալիստների ուսումնական բազայի ստեղծում:
9. Ըստ անհրաժեշտության, օրենքով սահմանված կարգով, ստեղծել կազմակերպության նպատակների իրականացմանն ու դրված խնդիրների լուծմանն ուղղված զանգվածային լրատվամիջոցներ, առեւտրային կազմակերպություններ կամ մաս կազմել դրանց:
10. Տեղեկատվական կենտրոնի եւ լրատվական գործակալության ստեղծում:
11. Վերը բերված նպատակների իրականացմանն ուղղված հրատարակչական գործունեություն:


Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդանիշը

տասը մուսաների համաձուլվածքն է, որ եզրափակվում է գրչածայրերով եւ ուղղված է աշխարհի չորս կողմերը:

 

© 1999-2020, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ 

 

 

 

 

Ժուռնալիստների «Ասպարեզ» Ակումբը ստեղծվել է ամենագլխավոր նպատակով` բոլոր կամեցողներին ազատ արտահայտման հնարավորություն տալ: Մեր համոզմամբ, ցանկացած մարդ իրավունք ունի իր կամեցած մտքերը հայտնել հանրությանը: Սա իհարկե հայտնագործություն չէ, բայց այդ իրավունքը մի քաղաքում իրականացնելու համար կարիք եղավ հատուկ ջանքեր ներդնել:

Ով մեկ անգամ գործ է ունեցել «Ասպարեզ» Ակումբի հետ, գիտե, որ ցանկացած մարդ, անկախ քաղաքացիությունից, դավանանքից, ազգությունից, պաշտոնական կամ սոցիալական դիրքից, անկախ ամեն ինչից կարող է այստեղ մամլո ասուլիս տալ եւ խոսել այն ամենը, ինչ կկամենա, պայմանով, որ ... դա այստեղ տեղի ունեցող մեկ ուրիշ ասուլիսի ժամանակ չլինի:

Ակումբի գործունեության 10 տարում այստեղ տեղի է ունեցել մոտ 950 մամլո ասուլիս, 250 քննարկում-բանավեճ: Այդ միջոցառումների համար ակումբն իր հնարավորությունները տրամադրում է անվճար եւ անհատույց: Չկա մարդ, որ ասուլիսի կազմակերպման համար ակումբին դիմած լինի եւ մերժվի:
 

Ակումբը անցած 10 տարում մոտ 60 անգամ Շիրակում, Վանաձորում եւ Տավուշում անցկացրել է հանրային կարծիքի զանգվածային հարցում եւ հետազոտություն, որոնցով պարզվել են ԶԼՄ-ների, իշխանությունների, հասարակական գործիչների վարչկանիշեր, վարկանիշերի շարժեորը, հանրության սպասելիքներն ու դժգոհությունները նրանցից:

Ակումբի հիմնադրման օրվանից ակումբի գլխավոր գրասենյակը գործել է շուրջօրյա:

Անցած 10 տարվա ընթացքում ակումբն իրականացրել է մոտ 45 զանազան ծրագրեր, որոնցից 28-ը դրամաշնորհային օժանդակությամբ:

 

Տարբեր ժամանակահատվածներում, զանազան ծրագրերի իրականացման ընթացքում ակումբը ունեցել է 6-45 աշխատող եւ մոտ 25 կամավոր:


Ժուռնալիստների «Ասպարեզ» Ակումբ հասարակական կազմակերպության գործունեության զարգացման ռազմավարական ուղղությունները` 2010-2012 թթ. համար.

  • Գյումրիում կառուցել Հանրային հարաբերությունների բազմաֆունկցիոնալ կենտրոնի շենք` հարակից պուրակով եւ ենթակառույցներով,

  • Զարգացնել www.asparez.am ինտերնետ կայքը, գործարկելով Ինտերնետ ռադիո,

  • Զարգացնել ակումբում գործող հակակոռուպցիոն կենտրոնը, իրավաբանական խորհրդատվությւն եւ աջակցություն ցուցաբերել մարդկանց, ովքեր տուժում են կամ տուժել են իշխանությունների ապօրինի, ոչ մասնագիտական եւ կոռուպցիոն գործունեությունից,

  • Վերահրատարակել Գյումրու քարտեզը, մշակել եւ հրատարակել Գյումրու ինտերակտիվ քարտեզը,

  • Հրատարակել Շիրակի մարզի պատմաճարտարապետական հուշարձանների  ինտերնետային, լուսանկարային հանրագիտարան-ժողովածու,

  • Մասնակցել Գյումրու Հանրային խորհրդի զարգացմանն ու աշխատանքներին,

  • Հայաստանի մարզերում լայնորեն ներդնել տեղեկատվության ազատության օրենսդրության կիրարկումն ու փիլիսոփայությունը:

  • Շարունակել պաշտպանել հանրության, լրագրողների, ԶԼՄ-ների շահերը խոսքի եւ արտահայտման ազատությունների ոտնձգություններից,

  • Մասնակցել եւ զարգացնել տարածաշրջանային համագործակցությունը հարեւան երկրների իրավապաշտպան եւ լրագրողական մասնագիտական կառույցների, ինչպես նաեւ լրագրողների եւ հասարակական գործիչների հետ:

     

Ծրագրերը


ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

 

 

 

Ուշագրավ տեղեկատվական հարցումներ եւ պատասխաններ տեղեկություններ

տնօրինողներից.

 

Լրացված. 14 դեկտեմբերի, 2009

 

Երեւանի ավտոկանգառների մասին,

ՀՀ պետական կարիքների համար ավտոմեքենաների գնումներ, Սեւանի ափերից որտե՞ղ կարելի է ազատորեն լողալ,

ինչպես են լռում Շիրակի մարզի ՊՈԱԿ դպրոցների տնօրենները եւ այլն:

 


Շահերի պաշտպանության եւ աջակցման կենտրոներ

Գյումրի կենտրոն


Եվրոպական գործընկերություն հանուն ժողովրդավարության

հիմնադրամի աջակցությամբ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը նախաձեռնել եւ իրականացնում է «Հաշվետվողականությունը տեղեկատվության ազատության միջոցով» ծրագիրը:


Տեղեկատվության ազատությունը որպես հակակոռուպցիոն միջոց

ԾՐԱԳԻՐ

 

ԾՐԱԳՐԻ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ԻՐԱԶԵԿՈՒՄ ԵՎ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԾՐԱԳԻՐ

 

ԳՅՈՒՄՐԻ-ԿԱՐՍ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱՊԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ

ԾՐԱԳԻՐ

 

ՊԱՇՏՊԱՆԵՆՔ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ

 ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ

ԾՐԱԳԻՐ

 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2010, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2010 թվի մայիսի 17-ին, ժամը 16:30:00-ին (GMT = 12:30:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter