ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
… ճշմարտությունն ավելի թանկ է
Մենք համոզված ենք, որ խոսքի եւ արտահայտման ազատությունը յուրաքանչյուրիս եւ բոլորիս բացարձակ իրավունքն է, եթե անգամ այդ մասին որեւէ խոսք չլիներ ՀՀ Սահմանադրության մեջ:
Ժուռնալիստների «Ասպարեզ» Ակումբի հիմնադրումը նախաձեռնել են լրագրողական եւ հեռուստառադիոարդյունաբերության մեջ որոշակի փորձառություն ունեցող մարդիկ, իրենց անձնական կամավոր, աշխատանքային, դրամական եւ նյութական ներդրումներով:
Կազմակերպությունը ՀՀ Արդարադատության նախարարությունում գրանցվել է 2000 թվականի փետրվարի 28-ին` որպես հասարակական կազմակերպություն:
Ժուռնալիստների «Ասպարեզ» Ակումբ հասարակական կազմակերպության կանոնադրական նպատակներն ու խնդիրներն են.
1. Ժուռնալիստների մասնագիտական իրավունքների եւ շահերի պաշտպանություն:
2. Խոսքի, տեղեկատվության, մամուլի, արտահայտման ազատության պաշտպանություն:
3. Ժուռնալիստիկայի եւ հարակից մասնագիտությունների (օպերատոր, խմբագիր, մոնտաժող, մեկնաբան, հաղորդավար, համակարգչային օպերատոր, թարգմանիչ) գծով հատուկ դասընթացների, փորձի փոխանակման կազմակերպում, իրականացում:
4. Ասուլիսների եւ բանավեճերի կազմակերպում, իրականացում:
5. Ժուռնալիստական եւ ԶԼՄ-ների աշխատանքների մրցույթների կազմակերպում, իրականցում:
6. Տեղի եւ հյուր ժուռնալիստներին տեղեկատվական, տեխնիկական եւ այլ աջակցության իրականացում:
7. Լրատվամիջոցների, հասարակական-քաղաքական, հասարակական կազմակերպությունների, իշխանությունների, նրանց ներկայացուցիչների աշխատանքի որակի, վարկանիշերի, հասարակական տրամադրությունների դիտարկումների, ուսումնասիրությունների, վերլուծությունների իրականացում:
8. Ժուռնալիստական Բարձրագույն դպրոցի եւ Պատանի ժուռնալիստների ուսումնական բազայի ստեղծում:
9. Ըստ անհրաժեշտության, օրենքով սահմանված կարգով, ստեղծել կազմակերպության նպատակների իրականացմանն ու դրված խնդիրների լուծմանն ուղղված զանգվածային լրատվամիջոցներ, առեւտրային կազմակերպություններ կամ մաս կազմել դրանց:
10. Տեղեկատվական կենտրոնի եւ լրատվական գործակալության ստեղծում:
11. Վերը բերված նպատակների իրականացմանն ուղղված հրատարակչական գործունեություն:
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդանիշը
տասը մուսաների համաձուլվածքն է, որ եզրափակվում է գրչածայրերով եւ ուղղված է աշխարհի չորս կողմերը:
© 1999-2020, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
Ժուռնալիստների «Ասպարեզ» Ակումբը ստեղծվել է ամենագլխավոր նպատակով` բոլոր կամեցողներին ազատ արտահայտման հնարավորություն տալ: Մեր համոզմամբ, ցանկացած մարդ իրավունք ունի իր կամեցած մտքերը հայտնել հանրությանը: Սա իհարկե հայտնագործություն չէ, բայց այդ իրավունքը մի քաղաքում իրականացնելու համար կարիք եղավ հատուկ ջանքեր ներդնել:
Ով մեկ անգամ գործ է ունեցել «Ասպարեզ» Ակումբի հետ, գիտե, որ ցանկացած մարդ, անկախ քաղաքացիությունից, դավանանքից, ազգությունից, պաշտոնական կամ սոցիալական դիրքից, անկախ ամեն ինչից կարող է այստեղ մամլո ասուլիս տալ եւ խոսել այն ամենը, ինչ կկամենա, պայմանով, որ … դա այստեղ տեղի ունեցող մեկ ուրիշ ասուլիսի ժամանակ չլինի:
Ակումբի գործունեության 10 տարում այստեղ տեղի է ունեցել մոտ 950 մամլո ասուլիս, 250 քննարկում-բանավեճ: Այդ միջոցառումների համար ակումբն իր հնարավորությունները տրամադրում է անվճար եւ անհատույց: Չկա մարդ, որ ասուլիսի կազմակերպման համար ակումբին դիմած լինի եւ մերժվի:
Ակումբը անցած 10 տարում մոտ 60 անգամ Շիրակում, Վանաձորում եւ Տավուշում անցկացրել է հանրային կարծիքի զանգվածային հարցում եւ հետազոտություն, որոնցով պարզվել են ԶԼՄ-ների, իշխանությունների, հասարակական գործիչների վարչկանիշեր, վարկանիշերի շարժեորը, հանրության սպասելիքներն ու դժգոհությունները նրանցից:
Ակումբի հիմնադրման օրվանից ակումբի գլխավոր գրասենյակը գործել է շուրջօրյա:
Անցած 10 տարվա ընթացքում ակումբն իրականացրել է մոտ 45 զանազան ծրագրեր, որոնցից 28-ը դրամաշնորհային օժանդակությամբ:
Տարբեր ժամանակահատվածներում, զանազան ծրագրերի իրականացման ընթացքում ակումբը ունեցել է 6-45 աշխատող եւ մոտ 25 կամավոր:
Ժուռնալիստների «Ասպարեզ» Ակումբ հասարակական կազմակերպության գործունեության զարգացման ռազմավարական ուղղությունները` 2010-2012 թթ. համար.
-
Գյումրիում կառուցել Հանրային հարաբերությունների բազմաֆունկցիոնալ կենտրոնի շենք` հարակից պուրակով եւ ենթակառույցներով,
-
Զարգացնել www.asparez.am ինտերնետ կայքը, գործարկելով Ինտերնետ ռադիո,
-
Զարգացնել ակումբում գործող հակակոռուպցիոն կենտրոնը, իրավաբանական խորհրդատվությւն եւ աջակցություն ցուցաբերել մարդկանց, ովքեր տուժում են կամ տուժել են իշխանությունների ապօրինի, ոչ մասնագիտական եւ կոռուպցիոն գործունեությունից,
-
Վերահրատարակել Գյումրու քարտեզը, մշակել եւ հրատարակել Գյումրու ինտերակտիվ քարտեզը,
-
Հրատարակել Շիրակի մարզի պատմաճարտարապետական հուշարձանների ինտերնետային, լուսանկարային հանրագիտարան-ժողովածու,
-
Մասնակցել Գյումրու Հանրային խորհրդի զարգացմանն ու աշխատանքներին,
-
Հայաստանի մարզերում լայնորեն ներդնել տեղեկատվության ազատության օրենսդրության կիրարկումն ու փիլիսոփայությունը:
-
Շարունակել պաշտպանել հանրության, լրագրողների, ԶԼՄ-ների շահերը խոսքի եւ արտահայտման ազատությունների ոտնձգություններից,
-
Մասնակցել եւ զարգացնել տարածաշրջանային համագործակցությունը հարեւան երկրների իրավապաշտպան եւ լրագրողական մասնագիտական կառույցների, ինչպես նաեւ լրագրողների եւ հասարակական գործիչների հետ:



