Ո՞ր դեպքերում է անձը ճանաչվում 3-րդ խմբի հաշմանդամ

Բազմաթիվ քաղաքացիների խնդրանքով «Ասպարեզը» հարցում էր ուղարկել աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին՝ խնդրելով տեղեկություններ տրամադրել, թե որ հիվանդությունների դեպքում քաղաքացին կարող է ստանալ հաշմանդամության 3-րդ կարգ, որպես ապացույց ուղարկել հիվանդությունների ցանկը: Նախարարից գրավոր հետաքրքրվել էինք նաեւ, թե նախորդ տարվա համեմատ ինչպիսի՞ փոփոխություններ են եղել հաշմանդամության 3-րդ կարգ ստանալու ընթացակարգում: Կրճատվե՞լ է հիվանդությունների թիվը, ավելացե՞լ է սահմանափակումների թիվը:

Մեր հարցման պատասխանը ստացել ենք ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Ա.Պետրոսյանի անունից, կատարող՝ ՀՀ ԲՍՓ գործակալություն, որն ամբողջությամբ հրապարակում ենք.

«Հրապարակում ենք նաեւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի՝ 2017 թվականի մարտի 31-ի N 55-Ա 1 հրամանով հաստատված հաշմանդամության սահմանման չափորոշիչների կիրառման մեթոդական ուղեցույցը:

ՀՀ կառավարության 13.06.2003թ. «Բժշկասոցիալական փորձաքննության չափորոշիչները հաստատելու մասին»  N 780-Ն որոշման 1 հավելվածի ա. ենթակետի համաձայն՝ «հաշմանդամությունը՝ հիվանդություններով, վնասվածնքերով կամ արատներով պայմանավորված օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարումների հետեւանքով առաջացած սոցիալական անբավարարություն է, որը հանգեցնում է անձի կենսագործունեության սահմնափակման եւ սոցիալական պաշտպանության անհրաժեշտության»:

Նույն որոշման 28-րդ կետում ձեւակերպված է հաշմանդամության 3-րդ խմբի որոշման չափանիշը, ըստ որի սոցիալական պաշտպանություն կամ օգնություն պահանջող սոցիալական անբավարարությունն է, որը հետեւանք է հիվանդություններով, վնասվածքների հետեւանքներով կամ արատներով պայմանավորված օրգանիզմի ֆունկցիաների կայուն չափավոր արտահայտված խանգարումով առողջության խաթարման, որոնք հանգեցնում են կենսագործունեության հետեւյալ տեսակներից որեւէ մեկի սահմանափակման կամ դրանց զուգորդման.

Ինքնասպարսարկման ապահովման առաջին աստիճանի ունակություն,

տեղաշարժվելու առաջին աստիճանի կարողություն,

աշխատանքային գործունեությամբ զբաղվելու առաջին աստիճանի կարողություն,

ուսումնառության առաջին աստիճանի կարողություն,

կողմնորոշվելու առաջին աստիճանի կարողություն,

սեփական վարքը հսկելու առաջին աստիճանի կարողություն:

Հաղորդակցվելու կամ ուսումնառության  կարողությունների սահմանափակումը կարող է հաշմանդամության 3-րդ խմբի որոշման համար հիմք հանդիսանալ առավելապես կենսագործունեության մեկ կամ մի քանի այլ տեսակների սահմանափակումների զուգակցման դեպքում:

ՀՀ կառավարության որոշմամբ հաշմանդամության խումբ սահմանելու համար նման հիվանդությունների ցանկ թվարկված չէ, ցանկացած հիվանդության հետեւանքով եթե առաջանում է օրգանիզմի ֆունկցիայի կայուն չափավոր խանգարում, որը հանգեցնում է կենսագործունեության որեւէ տեսակի առաջին աստիճանի սահմանափակման/ կամ թվարկված գործունեության տեսակների զուգորդմամբ/, ապա անձը ճանաչվում է 3-րդ խմբի հաշմանդամ:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարին 30.06.2013թ. N 108-Ա/1 հրամանով հաստատվել է «Մեթոդական ուղեցույց բշժկասոցիալական փորձաքննության ժամանակ օգտագործվող չափորոշիչների կիրակման՝ հաշմանդամության հանգեցնող հիվանդությունների եւ ախտաբանական վիճակների վերաբերյալ»:

Մեթոդական ուղեցույցում ներառված են ավելի հաճախակի հաշմանդամության հանգեցնող 12 հիվանդությունների վերաբերյալ տվյալները, որոնք կիրարկվում են հանձնաժողովներում անձանց փորձաքննություն իրականցնելիս:

pahanjateri-logo-2

Լրամշակվել եւ հստակեցվելէ գործող՝ հաշմանդամության սահմանման չափորոշիչների կիրառման մեթոդական ուղեցույցը, մշակվել են նաեւ այլ հիվանդությունների եւ ախտաբանական վիճակների նկարագրություններ: Մեթոդական ուղեցույցը ներկայացվել է ՀՀ առողջապահության նախարարության քննարկմանը: ՀՀ առողջապահության նախարարության կողմից արված առաջարկությունների հիման վրա ուղեցույցը լրամշակվել եւ հաստատվել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի 2017 թվականի մարտի 31-ի N 55-Ա 1 հրամանով:

Լրամշակված մեթոդական ուղեցույցը տրամադրվել է ՀՀ ԲՍՓ գործակալությանը եւ փորձաքննական որոշում կայացնելիս ղեկավարում են ինչպես ՀՀ կառավարության որոշումներով, այնպես էլ մեթոդական ուղեցույցում ներառված չափորոշիչներով»,-գրված է հարցման պատասխանում:

Հրապարակում ենք նաեւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի՝ 2017 թվականի մարտի 31-ի N 55-Ա 1 հրամանով հաստատված հաշմանդամության սահմանման չափորոշիչների կիրառման մեթոդական ուղեցույցը:

հրաման-2017թվական-55Ա-1

Անի Մկրտչյան

Լուսանկարը՝ newsline.am-ի

Դիտումներ՝ 107

Մեկնաբանել

comments