2017 թվականը` Հրե աքաղաղի մասին

Ըստ Արեւելյան օրացույցի` Հրե կապիկին փոխարինելու է գալիս Հրե աքաղաղը: Աքաղաղը համարվում է նոր օրվա, լույսի, համառության եւ բարի գործերի խորհրդանիշ։

Ի՞նչ է պատրաստել այս տարին: Աքաղաղը հետաքրքրասեր է, շփվող, սիրում է հաղթել եւ ուշադրություն գրավել ցանկացած ոլորտում: Նրանք սիրում են հաշվենկատ լինել եւ ճակատագրական որոշումներ կայացնել: Չնայած իշխող բնավորությանն` այս կենդանին չի սիրում մենակություն:

Ըստ արեւելյան օրացույցի` Հրե աքաղաղը կսկսի տիրել միայն հունվարի 28-ին, իսկ 2017թ-ի ամռան ամենանորաձեւ գույները կլինեն բաց երկնագույնն ու ընկուզագույնը: Նորաձեւ կլինեն նաեւ կարմիրը, դեղինը եւ ոսկեգույնը:

Ըստ Պանտոն ինստիտուտի` երկնագույնը եւ ընկուզագույնը պահանջված գույներ են համարվել 2016 թվականից: Հայտնի 119 ապրանքանիշերի նոր հավաքածուները կլինեն հենց այս երանգների մեջ, որոշների մոտ` նույնիսկ գլխավոր երանգներ:


Ինչպես միշտ, նորաձեւ կլինեն ջինսե տաբատները: Հիմա էլ շատերը չեն կարող պատկերացնել իրենց զգեստապահարանը` առանց տաբատների:


2016 թվականը առաձնացավ հնի վերարտադրությամբ եւ ավելի քան պարզ դարձավ, որ հինը երբեք չի մոռացվում եւ 2017 թվականին նույնպես շարունակական կլինի բաց կապույտ, լայն ջինսը: Ձմռանը հաճելի տեսք հաղորդելու համար նորաձեւոթյան ասպարեզ կգան երկար փետրաբաճկոնները, իսկ  շարֆեր հիշեցնող ոճային աքսեսուարները նախատեսված կլինեն ոչ միայն ոճը լրացնելու, ինչպես նաեւ ցրտից պաշտպանվելու համար:

Մասնագետների պնդմամբ` գալիք տարում նորաձեւ կլինի նաեւ մորթին` բացառապես մորթյա գրպաններով վերարկուները:


FashionYan.com-ը նշում է, որ տոնածառը զարդարելիս անպայման պետք է շեշտը դնել լույսերի, գունավոր շղթաների վրա։

Տարվա տարերքը կրակն է, ուստի անպայման շատ մոմեր ունեցեք տանը։

2017-ի տոնական սեղանից ցանկալի է, որ բացակայեն թռչնամիսն ու դրանից պատրաստված զանազան ուտեստները։

Աքաղաղը չի սիրում էժանագին զարդեր, ուստի Նոր տարին ավելի լավ է դիմավորել ոսկյա կամ այլ թանկարժեք զարդերով։

Հագուստը նույնպես ցանկալի է, որ կարված լինի թանկ կտորներից։ Նախապատվությունը տվեք տարվա գույներին, ինչպես նաեւ՝ բնական երանգներին ու նախշերին։


Խուսափեք գիշատիչ կենդանիների նախշերով հագուստից, որպեսզի չվախեցնեք աքաղաղին։

Դիմահարդարումը նույնպես պետք է լինի վառ։ Կարմիր շրթներկը տեղին կլինի, ինչպես երբեւէ։

Լուսանկարները` FashionYan©com-ի

Նյութը պատրաստեց Նաիրա Գրիգորյանը

Դիտումներ՝ 25

Մեկնաբանել

comments