Օրական արխիվ` 02 Օգոստոս, 2012 18:08

02 Օգոստոս, 2012 18:08

Հայտնի են «Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնության` Գյումրու ավագանու անդամության հնարավոր թեկնածուները

nkar 1

«Քաղաքը մերն է» Գյումրու բարեփոխման քաղաքացիական նախաձեռնության հանրային հաղորդագրություն (3)

02 օգոստոսի, 2012

«Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնության 12-րդ ընդհանուր ժողովում, հենվելով Գյումրիում իրականացված  վարկանշային հարցումների, անցած տարիներին եւ վերջին ամիսներին նախաձեռնության մասնակիցների գործունեության, իրենց հետաքրքրությունների եւ նախաձեռնության Հռչակագրի սկզբունքների վրա, կազմվեց Գյումրու ավագանու կայանալիք ընտրություններում նախաձեռնության կողմից առաջադրվող հնարավոր թեկնածուների ցանկը: Ցանկը` համառոտ կենսագրականներով եւ լուսանկարներով ներկայացված է հաջորդիվ: [...]

02 Օգոստոս, 2012 18:08    |       |    Հեղինակ` Անի Մկրտչյան

«Դե, Ջրմուղն էլ թող կոշիկ առնի ընձի»,-դժգոհում է բնակիչներից մեկը

jrmux 2 (1)

Գյումրու շատ թաղերում ու փողոցներում ջրամատակարարման համակարգի բարելավումը,  բնակչության խոսքով, իր հետ բերեց անսպասելի հետեւանք կամ պրոգրեսիայի փոխարեն իսկական ռեգրեսիա: Ահազանգ փողոցների քարուքանդ վիճակի մասին ստանում են նաեւ մասնագետները, չեն թաքցնում: Ո՞վ է պատասխանատու քանդված փողոցների վերականգնման համար կամ ի՞նչ սահմաններում է իրականացվելու վերկանգնման աշխատանքները: [...]

02 Օգոստոս, 2012 18:08    |       |    Հեղինակ` Անահիտ Սիմոնյան

Աշիկ Հովհաննիսյան. «Թուրքերի եւ ադրբեջանցիների դեմ պետք է կռվել իրենց իսկ զենքով»

Asik Hovhannisyan

Թուրքիայի եւ Ադրբեջանի՝ Հայաստանի դեմ մղվող տեղեկատվական պատերազմն արդյունք է այս պետությունների միջեւ ձեւավորված թշնամական հարաբերությունների: Բնականաբար, Հայաստանը չի կարող անմասն մնալ դրանից եւ չպայքարել դրա դեմ, քանի որ, հակառակ պարագայում, հանդես կգա պարտվողի դերում:

Թուրքիայի, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ մղվող տեղեկատվական պատերազմի պատճառը Արցախյան հիմնախնդիրը, Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը որպես Հայաստանի արտաքին քաղաքականության անկյունաքարային հարց դարձնելն է: [...]

02 Օգոստոս, 2012 17:08    |       |    Հեղինակ` Լիլիթ Թովմասյան

Գյումրու բազարը. «ջան ու ղուրբան» բդի էնես… առանց ըդոր չի էղնի…

SAM_0181

Գյումրուն եւ գյումրեցուն բնորոշ բոլոր արտահայտությունները, փոքր քաղաքում ապրելու հանգամանքով ու իրար ճանաչելով պայմանավորված մարդկային փոխհարաբերությունները, «տես ու ծանոթների» հետ ունեցած սրտամոտ-բարեկամական, ոտքի վրա արված զրույցներն իրենց յուրահատկություններով ու կրկնվող, բայց  չձանձրացնող երկխոսությունները  քաղաքի ամենաաղմկոտ հատվածի աղմուկի մեջ վաճառվելիքի ողջ բազմազանությամբ, կազմում են Գյումրու շուկան, որ Բազար է անվանվում: [...]

02 Օգոստոս, 2012 17:08    |       |    Հեղինակ` Համլետ Մոսինյան

Ֆուտբոլ. մեր լեզուն` վերջին տեղո՞ւմ

kirakosyan 1

Ֆուտբոլային հադիպումների հայերեն  հեռարձակումները շատ վաղուց դիտում եմ «մեկնաբանների» ձայնն անջատած վիճակում: Ճիշտ է, դրա պատճառով խաղից այն հաճույքը չես ստանում, քանի որ չես լսում մրցավարի սուլոցը եւ հանդիսատեսի աղմուկը, բայց փոխարենը, ազատվելով հաղորդավարների խոսքից, խնայում ես նյարդերդ, հետեւաբար` պահպանում առողջությունդ: [...]

02 Օգոստոս, 2012 16:08    |       |    Հեղինակ` Լիլիթ Թովմասյան

Տիգրան Սարգսյանը գերադասեց աշխատել առանց լրագրողների

varchapet 3

Օգոստոսի 1-ին աշխատանքային այցով Գյումրիում էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով   «Գյումրու սելեկցիոն կայանի» ցանքատարածություններում նախ ծանոթացավ ցորենի որակին ու բերքահավաքի ընթացքին, որից հետո շրջեց կայանի ստորաբաժանումներում՝ տեղեկանալով կատարվող աշխատանքներին: [...]

02 Օգոստոս, 2012 16:08    |       |    Հեղինակ` Անահիտ Սիմոնյան

Իրավաբանական անկյուն

Gayane Gevorgyan (3)

Կյանքում շատ խնդիրներ կան, որոնց լուծման համար մարդիկ իրավաբանի խորհրդատվության կարիք ունեն: Դրանք կարող են ծագել այս կամ այն պետական  հաստատության աշխատակցի հետ շփվելիս, դատական հարցերին առնչվելիս եւ այլ իրավիճակներում: Քաղաքացիներն իրենց իրավունքների խախտման, այլ հարցեր ունենալու դեպքում կարող են դրանք հղել  simonyana@rambler.ru հասցեով, որպեսզի դրանց պատասխանները ստանալու համար մենք կարողանանք հարցերը փոխանցել  իրավաբանին: [...]

02 Օգոստոս, 2012 16:08    |       |    Հեղինակ` Ալիսա Հակոբյան

Հոգեբանի անկյուն

Ashot Hakobyan (2)

Խնդիրներ, դժվարություններ, անլուծելի ու անպատասխան թվացող հարցեր: Մինչդեռ, շատ հաճախ, իրավիճակը, որում գտնվում եք, ունի պարզ եւ արագ լուծում, որի մասին անգամ չէիք կռահում: Պարզապես անհրաժեշտ է մեկը, ով կլսի եւ կտա մասնագիտական՝ հոգեբանական, խորհուրդ:  Հարցեր ունենալու դեպքում՝ դրանք կարող եք ուղղել մեր հոգեբանին հետեւյալ էլեկտրոնային  հասցեով՝ alisahakobyan@gmail.com: Եթե անգամ խնդրի լուծումն ամբողջությամբ չստանաք, ապա ճիշտ որոշում ընդունելու ուղին, ամեն դեպքում, կմատնանշվի: [...]