Ամսական արխիվ` Օգոստոս 2012

31 Օգոստոս, 2012 20:08    |       |    Հեղինակ` Սամվել Հունանյան

Ֆոտոաչք

DSC04668

Այո, ժամանակներն արագ են թռչում: Վաղուց չէր, երբ այս նույն շենքի` Վարդանանց հրապարակին նայող պատից, իր հիացնող տեսքով նայում էր մեկ այլ մեծադիր պաստառ, որում, կարծես հավերժացված էր գործող քաղաքապետի եւ ՀՀԿ-ն ներկայացնող ԱԺ պատգամավորության մեր քաղաքի թեկնածուի ձեռքսեղումը: Դե, իսկ հիմա, այդ պաստառը` թե’ իր մեծությամբ ու թե’ շքեղությամբ նախորդին չզիջող մեկ այլ ազդեցիկ պաստառով ծածկվեց: Դե, կամ էլ ասենք` նախորդի տեղում փակցվեց: [...]

31 Օգոստոս, 2012 20:08    |       |    Հեղինակ` Անի Մկրտչյան

Դպրոցներում կհնչի առաջին զանգը

Այս տարի դպրոց կհաճախեն 2006 թվականի ծնված երեխաները: Նախնական տվյալներով, ինչպես փոխանցեցին մեզ Շիրակի մարզի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչությունից, մարզի առաջին դասարաններում կուսանի 3307 երեխա: Նրանք, ըստ գործող օրենքի, կսովորեն հիմնական եւ միջնակարգ դպրոցներում: Կրտսեր դպրոցում (1-4 դասարաններ) դասագրքերը այս տարի եւս կտրամադրվեն անվճար:

Ա.Մկրտչյան

31 Օգոստոս, 2012 20:08    |       |    Հեղինակ` Անի Մկրտչյան

Գյումրեցի շատ դպրոցականներ օգնության կարիք ունեն

SAM_1458

Գյումրիում հարյուրավոր աշակերտներ դպրոց կհաճախեն մաշված, կիսախարխուլ տնակներից: Տնակից դպրոց եւ դպրոցից տնակ ճանապարհը նրանք կանցեն կրկին քարուքանդ, անբարեկարգ փողոցներով:

Երկու օր առաջ «Գյումրի-Ասպարեզը» այցելեց քաղաքի ծայրամասային թաղամասերում բնակվող 7 դպրոցականներին եւ նրանց ընտանիքներին: Ամառային 3-ամսյա արձակուրդի ընթացքում նրանցից շատերի երազանքը չի կատարվել: Կանաչապատ խաղահրապարակներ, խմբակներ, մաքուր միջավայր ասվածը դեռ երեխաների համար մնում են հեքիաթներում կամ իրենց կերտած երազանքերում: Օգոստոսի 30-ի դրությամբ մեր այցելած ընտանիքներում գրենական պիտույքներ դեռ չէին գնել, չէին գնել դպրոցական նոր հագուստ, կոշիկ, գուլպա: [...]

31 Օգոստոս, 2012 19:08    |       |    Հեղինակ` Անահիտ Սիմոնյան

Պետությունը գրպանու՞մ է թոշակառուների գումարները

kensatosakru

2012 թվականի մարտի 19-ին Պետական կենսաթոշակների մասին ՀՀ օրենքում իրականացված փոփոխությունների համաձայն, եթե կենսաթոշակառուն տարիներ շարունակ բացակայում է Հայաստանի հանրապետությունից, հետ վերադառնալով, կարող է ստանալ միայն վերջին մեկ տարվա կենսաթոշակը: Օրենքն ուժի մեջ է մտել մայիսի 7-ից: [...]

31 Օգոստոս, 2012 19:08    |       |    Հեղինակ` Սոնա Առաքելյան

Հ.Կարապետյան. «Թափանցիկությունը կնպաստի լուսավորությանը»

hrayr karapetyan  (1)

Հարցազրույց ավագանու անդամության թեկնածու, ՀՀԿ ներկայացուցիչ, Գյումրու թիվ 11 դպրոցի տնօրեն Հրայր Կարապետյանի հետ

-Պարոն Կարապետյան, ինչու՞ եք առաջադրել ձեր թեկնածությունը:

-Առաջին անգամը չէ, որ առաջադրվում եմ, սա արդեն երկրորդ անգամն է: Առաջին անգամ բավարար ձայներ չէի հավաքել, ունեմ մեծ ներուժ, բազմաթիվ ծրագրեր եւ գտնում եմ, որ Գյումրու ավագանու անդամների մեջ պետք է լինեն նաեւ ինտիլիգենցիայից ներկայացուցիչներ: Ես էլ որպես երիտասարդ կադր, գտնում եմ, որ իմ ուժերով օգուտ կտամ իմ քաղաքին եւ մնացած բոլոր հարցերում իմ ներուժը կարող եմ օգտագործել: [...]

31 Օգոստոս, 2012 18:08    |       |    Հեղինակ` Ալիսա Հակոբյան

Հոգեբանի անկյուն

Armine Gmyur-Karapetyan

Խնդիրներ, դժվարություններ, անլուծելի ու անպատասխան թվացող հարցեր: Մինչդեռ, շատ հաճախ, իրավիճակը, որում գտնվում եք, ունի պարզ եւ արագ լուծում, որի մասին անգամ չէիք կռահում: Պարզապես անհրաժեշտ է մեկը, ով կլսի եւ կտա մասնագիտական` հոգեբանական, խորհուրդ: Հարցեր ունենալու դեպքում` դրանք կարող եք ուղղել մեր հոգեբանին հետեւյալ էլեկտրոնային  հասցեով` alisahakobyan@gmail.com: Եթե անգամ խնդրի լուծումն ամբողջությամբ չստանաք, ապա ճիշտ որոշում ընդունելու ուղին, ամեն դեպքում, կմատնանշվի:

Պատասխանում է հոգեբան Արմինե Գմյուր-Կարապետյանը: Հարցը` «Գյումրի-Ասպարեզի» ընթերցողից.

-Հարգելի հոգեբան, ինչպե՞ս ազատվել կակազելու բարդույթից, որը ոչ թե հիվանդություն է, այլ դրսեւորվում է հուզմունքի հետեւանքով, հիմնականում` պատասխանատու պահերին: [...]

30 Օգոստոս, 2012 22:08    |       |    Հեղինակ` Լիլիթ Թովմասյան

«Արարատ բարձրանալն ինձ համար ուխտ էր ու հոգու պարտք»

Anna nayum e Sisin

Սրբազան լեռն ընդունել է  առաջին շիրակցի հայուհուն

- Մեր արշավը նվիրված էր Նավասարդին, այսինքն` մենք որոշեցինք Արարատ բարձրանալ այն օրը, երբ Հայկ նահապետը նետահարել է Բելին: Այդ հաղթանակը տոնեցինք մեր բիբլիականի գագաթին` արեւի առաջին շողերի հետ,- դեռ մանկուց երկյուղածորեն փայփայած երազանքն իրականություն դարձնելուց հետո Աննա Մարտիկյանը  արարատյան հրաշքի մասին պատմում է մեծ հուզումով: [...]

30 Օգոստոս, 2012 22:08    |       |    Հեղինակ` Սոնա Առաքելյան

Գ.Սահակյան. «ՀՀԿ-ն առաջնորդվում է իր սկզբունքներով»

galust sahakyan  (8)

«Մի՞թե Գյումրիում գործող ՀՀԿ-ականների մեջ չկար այնպիսի մեկը, որի թեկնածությունն առաջադրվեր եւ կուսակցությունն էլ սատարեր նրան». ի պատասխան լրագրողների այս հարցի` օրերս Շիրակի մարզ այցելած ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանն ասաց.

-Բոլորդ էլ Գյումրուց եք եւ գիտեք, որ բազմաթիվ հանրապետականներ ունենք, բայց ՀՀԿ-ն իր սկզբունքներով է առաջնորդվում: Խոսքը չի վերաբերում միայն Գյումրուն, այլ բոլոր տարածքներին: [...]

30 Օգոստոս, 2012 21:08    |   

Հաստատվեց «Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնությունից Գյումրու Ավագանու անդամության թեկնածուների նախընտրական հանդիպումների եւ այցելությունների հետագա ժամանակացույցը

Logo red general

Ստորեւ ներկայացվում է Գյումրու Ավագանու անդամության թեկնածուներ Լեւոն Բարսեղյանի, Արտաշես Բոյաջյանի, Վահան Թումասյանի, Կարինե Մկրտչյանի, Գեւորգ Պետրոսյանի, Կարեն Պետրոսյանի, Կարեն Տերտերյանի նախընտրական հանդիպումների եւ այցելությունների ժամանակացույցը: Համայնքապատկան հիմնարկներում անցկացվելիք հանդիպումների համար հատուկ նամակով թեկնածուներն իրազեկել են Գյումրու համայնքապետին, իսկ պետական ենթակայության հիմնարկներում անցկացվելիք հանիպումների համար թեկնածուները հատուկ նամակով իրազեկել են Շիրակի մարզպետին: [...]

30 Օգոստոս, 2012 21:08    |       |    Հեղինակ` Սամվել Հունանյան

«Ես անհատ եմ եւ ինձ չեմ բացահայտել մինչեւ վերջ»

DSC04622

Հարցազրույց  «Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնության անդամ, Գյումրու ավագանու թեկնածու Կարինե Մկրտչյանի հետ

-Վերջերս «Ֆեյսբուքում» քո գրառումներից մեկում դու գրել էիր մոտավորապես, թե ինչու ես ավագանու թեկնածու առաջադրվել, մասնավորապես նշելով, թե Գյումրիում մի տեսակ ավանդական վերաբերմունք կա եւ նման գործունեությունում կինը աներեւակայելի է դիտվում, իսկ դու ուզում ես այդ թյուր կարծիքը ժխտել: [...]