«Ամերիա» բանկի պապանձ փիար քաղաքականության եւ Գյումրու կենտրոնում նպատակային կերպով ոչնչացված կանաչ տարածում շենք տնկելու մասին
Մեկ ամսից ավելի է ինչ Գյումրիում լուրեր են պտտվում, որ քաղաքի կենտրոնում` Շահումյան 188 շենքի հարեւանությամբ` Ամենափրկիչ եկեղեցու եւ հրապարակի եղեւնիների միջեւ ընկած հատվածում, կառուցվելու է «Ամերիա» բանկի մասնաճյուղ: Պտտվող լուրերի համաձայն, բանկի կառուցման հարցում իրենց առանձնակի շահագրգռվածություն ունեն մարզպետարանի որոշ աշխատակիցներ: Այդ կանաչ տարածքի ծառերը 5 տարի առաջ ապօրինաբար հատվել են քաղաքապետարանի կողմից, այդ նախկինում կանաչ տարածքի մի մասում կառուցվել է Չերազի փողոցի շարունակությունը (80 մ երկարությամբ ու մոտ 15 մետր լայնությամբ), որը մայթերի հետ մեկտեղ քաղաքի բյուջեի վրա նստեցվեց է մի առասպելական գնով` 52 մլն դրամ: [...]








