Օրական արխիվ` 10 Հուլիս, 2012 21:07

10 Հուլիս, 2012 21:07    |       |    Հեղինակ` Անահիտ Սիմոնյան

«Գերեզմանոցային» անհավասարություն

4 (6)

70-ամյա Սվետլանա Լալայանի  ոտքը  ինսուլտից անշարժացել է, այժմ ձեռնափայտով է քայլում: Առողջական խնդիրներից բացի կնոջը տանջում է մի հարց, թե ինչու է իր հարազատների գերեզմանատեղի վրա պարբերաբար աղբ  թափվում, քաղաքապետարանը բերել, աղբարկղ է դրել ու չի տանում այնտեղից: Տաքսիով եւ հենակներով մի կերպ «Գյումրի-Ասպարեզ» օրաթերթի խմբագրություն ներկայացած տարեց կինը ինձ հետ զրույցում նշեց, որ Գյումրու  2-րդ գերեզմանատանն են թաղված իր սկեսուրը, ամուսինը եւ 3 երեխաները: [...]

10 Հուլիս, 2012 18:07    |       |    Հեղինակ` Անահիտ Սիմոնյան

Առողջության հետ կապված խնդիրներ` դեռահասների եւ մանուկների մոտ

h (1)

Աշխարհում փոփոխվող կլիման, բնապահպանական գործոններն ազդում են մարդկանց առողջության վրա: Նոր կենսակերպը, տարածված   վարակները, սննդի որակը, սննդակարգի խախտումները, երեխաների գիշերային քնի ժամանակային փոփոխությունը վատ են անդրադառնում մանուկների, դեռահասների առողջության վրա: Այս ամենը հետագայում հանգեցնում է անպտղության: Մեր երկրում գոյություն ունեցող անպտղության 20 տոկոսը բավականին մեծ ցուցանիշ է: Նախկինում շատ մարդիկ էին գնում հանգստյան տներ, դեռահասներն էլ ճամբարներ: Այժմ, սոցիալական ծանր պայմանները շատերին թույլ չեն տալիս գնալ հանգստանալու: Էլ չենք ասում աղջիկների մոտ տարածված, մոդայիկ նեղ տաբատների կրումը, որը եւս հանգեցնում է անպտղության: [...]

10 Հուլիս, 2012 18:07    |       |    Հեղինակ` Անի Մկրտչյան

Ծնունդների աճ` Շիրակի մարզում

nkar 1 (1)

Մարզի ծննդատներում ամփոփում են նորածինների թիվը: Անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս տարի առաջին 6 ամիսների ընթացքում ծնունդների աճ է գրանցել: Շիրակի մարզի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանի փոխանցմամբ` ինչպես 15 օր առաջ, այնպես էլ հիմա գրանցվել է ծնունդների թվի աճ: [...]

10 Հուլիս, 2012 18:07    |       |    Հեղինակ` Ալիսա Հակոբյան

«Այս համակարգի դեպքում գներն անընդհատ բարձրանալու են»

s

Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն, այս տարվա հոկտեմբերի 1-ից Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գինը բարձրացվելու է: Ըստ շրջանառվող լուրերի, 1000 խմ գազը ՀՀ սահմանին կարժենա 280 ԱՄՆ դոլար:

Այս խնդրին անդրադառնալով` ՀԱԿ ներկայացուցիչ, Կենտրոնական բանկի նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը նշում է, որ եթե նման բան տեղի ունենա, ապա դա կառաջացնի գնաճի նոր ալիք, քանզի գազը մեր համար գնագոյացնող հսկայական դերակատարություն ունի: [...]

10 Հուլիս, 2012 15:07    |       |    Հեղինակ` Մարինե Պետրոսյան

Մաքրվում են կանգառները

SAM_2684

Զանազան գրառումները, տարբեր նշումներով պատառոտված ու դժվար ընթեռնելի հայտարարությունները, գունավոր թղթերի պատառիկները  այսօրվանից հրաժեշտ տվեցին Գյումրու մի քանի կանգառների:

«Նոր սերունդ» ՀԿ-ն հուլիսի 10-ին առավոտից Ռիժկովի ճեմափողոցի մինչեւ Շ.Ազնավուրի հրապարակը գտնվող 10 կանգառներում մաքրման աշխատանքներ էր իրականացնում՝ պոկելով ու հեռացնելով հները եւ դրանք փոխարինելով նորերով, գունավոր ժպիտիկներով ու հումորներով: [...]

10 Հուլիս, 2012 15:07    |       |    Հեղինակ` Համլետ Կիրակոսյան

«Ապստամբություն» օլիգարխիայի դեմ

halet

Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն նախագահական ընտրությունների են գնում բավական բարդ իրավիճակում:  Ընդ որում՝ իրավիճակի բարդություն առկա է տարբեր հարթություններում՝ քաղաքական, հասարակական, սոցիալական:

Քաղաքական դաշտում տեղի ունեցող վերադասավորումները կարող են լուրջ անակնկալներ մատուցել Սերժ Սարգսյանին: Ի տարբերություն 2008 թվականի, իշխանական համակարգն այսօր այնքան էլ միասնական ու ուժեղ չէ ու ամեն մի թույլ ցնցում կարող է ավելացնել արդեն առկա ճաքերը: [...]

10 Հուլիս, 2012 15:07    |       |    Հեղինակ` Լիլիթ Թովմասյան

«Մի սպանիր». Աստծո պատվիրանն ընդդեմ հասարակության գիտակցության

images

Արիստոտելը կարծում էր, որ հղիությունը դադարեցնել կարելի է մինչեւ այն պահը, քանի դեռ չեն ձեւավորվել «զգայունակությունը» եւ «շարժական ակտիվությունը»: Արիստոտելի մտահոգությունը նրանից դարեր անց էլ արդիկան է, առաջարկվող լուծումները` տարբեր, պատեկրը` գրեթե նույնը. հղիության արհեստական ընդհատումը չվերահսկվող երեւույթ է, մեր օրերում նաեւ՝ սովորական դարձած մի բան, հայ իրականության մեջ միակ արգելքը` սեփական խիղճն ու եկեղեցին: [...]