Օրական արխիվ` 05 Հուլիս, 2012 23:07

05 Հուլիս, 2012 23:07    |       |    Հեղինակ` Սոնա Առաքելյան

Ավտովթար Գյումրիում

avtovtar

Կա մեկ զոհ

Հուլիսի 4-ին, ժամը 22:58-ին, ավտովթար է տեղի ունեցել Գյումրու Խրիմյան Հայրիկ փողոցում: «Օպել Վեկտրա» մակնիշի 20 ՕՕ 723 պետհամարանիշի մեքենան դուրս է եկել երթեւեկելի գոտուց ու բախվել մայթեզրին տեղադրված կրպակին: Բախման հետեւանքով վարորդը` 1988թ.-ին ծնված  Լեւոն Թոփչյանը եւ ուղեւոր 1988թ.-ին ծնված Միխաիլ Գրիգորյանը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [...]

05 Հուլիս, 2012 22:07    |       |    Հեղինակ` Ալիսա Հակոբյան

Երկու դաշտերի հզոր ճնշումը հանգեցրեց Ռ.Հայրապետյանի հրաժարականին

загруженное

Վահե Ավետյանի մահը հասարակության համբերության վերջին կաթիլն էր, թերեւս այն, ինչ սթափեցրեց ընդարմացած հասարակությանը խոր ու երկարատեւ քնից: ՀՀ քաղաքացուն ծեծել էին հասարակական վայրում, սա արդեն արժանապատվության ու պատվի խնդիր էր: Ռուբեն Հայրապետյանի պատգամավորական լիազորություններից հրաժարումը դեռ չի նշանակում, որ արդարություն է հաստատվել, ամեն դեպքում՝ դա Վահեին հետ չի բերի: Կատարվածը վկայում է, որ «Հարսնաքարի» ողբերգական դեպքն այն եզրագիծն էր,  որից անցնելն ու դրա համար չպատժվելը կործանարար կլինի իշխանությունների համար: [...]

05 Հուլիս, 2012 20:07    |   

Նամակ www.asparez.am եւ «Գյումրի-Ասպարեզ» օրաթերթի խմբագրությանը. Գյումրին ազատելու ենք կազմաքանդողներից

SAM_0158

www.asparez.am եւ «Գյումրի-Ասպարեզ» օրաթերթի խմբագիր Լեւոն Բարսեղյանը այսօր իր էլեկտրոնային հասցեին mtavorakan@gmail.com հասցեից ստացել է ստորեւ բերվող նամակը հետեւյալ գրությամբ. «Xndrum em hargel mer sahmanadrakan iravounq@ ev hraparakel. Harganqnerov`  mtavorakan gyumreciner.»

Հաշվի առնելով այս լրատվամիջոցների հիմնադրի` Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի կանոնադրական հիմնադիր սկզբունքները, ակումբը պատրաստամակորեն հրապարակում է այս նամակն առանց խմբագրման եւ առաջիկայում եւ պատրաստ կլինի հրապարակել հարանման նամակներն ու ուղերձները:

Գյումրին ազատելու ենք կազմաքանդողներից [...]

05 Հուլիս, 2012 17:07    |       |    Հեղինակ` Անահիտ Սիմոնյան

Հին նմուշի վարորդական իրավունքի վկայականները՝ անցյալում

1 (11)

Որպես անկախ պետություն, Հայաստանում 2000 թվականից գործողության մեջ են դրվել  հայկական նմուշի վարորդական իրավունքի վկայականները: Դրանք ունեն հատուկ ձեւ, մշակված  չափորոշիչներ, որոնք համապատասխանում են Ժնեւի կոնվենցիայի պահանջներին: Ի տարբերություն այլ հանրապետությունների, Հայաստանում մինչեւ վերջերս ուժի մեջ էին ԽՍՀՄ անժամկետ վարորդական իրավունքի վկայականները: [...]

05 Հուլիս, 2012 17:07    |       |    Հեղինակ` Անի Մկրտչյան

Բողոքարկման «ալիքներ» չեղան… առայժմ

panorama.am

«Տարին առանձնացավ նրանով, որ բողոքարկման ալիքներ, որպես այդպիսին, չեղան, բողոքարկումները եզակի են եղել»,-«Գյումրի Ասպարեզ»-ի հետ հեռախոսազրույցում անցած միասնական գրավոր քննություններն այսպես է գնահատում ԳԹԿ մամուլի պատասխանատու Գայանե Մանուկյանը:

Մինչ այսօր դիմորդներից եւ նրանց ծնողներից ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի Գյումրու գրասենյակը աղաղակող բողոք-դիմում չի ստացել: Դեռ մեկ ամիս առաջ մեր ներկայության պահին գրասենյակի ներկայացուցիչները քննական կենտրոնում հավաքված ծնողներին հորդորեցին բողոքներ լինելու դեպքում դիմել իրենց՝ մատնացույց անելով նորաբաց գրասենյակի գտնվելու վայրը: [...]

05 Հուլիս, 2012 17:07    |       |    Հեղինակ` Համլետ Կիրակոսյան

«Քաղաքացիականների» ու քաղաքականների վեճը

boxoq (1)

Հասարակական-քաղաքական կյանքում սկիզբ է առել նոր բանավեճ: Առիթը նոր է, թեման ու բովանդակությունը՝ հին ու արդեն հոգնեցնող: «Մի քաղաքականացրեք «Հարսնաքարի» դեպքի հետ կապված քաղաքացիական շարժումը»,-ասում են շարժման մի շարք ակտիվիստներ: «Այստեղ հատուկ քաղաքականացման հարց չկա, խնդիրը ընդհանուր քաղաքական գործընթացների մեջ դիտարկելն է»,-մոտավորապես այսպես է հնչում պատասխանը: [...]