Երեկ Գյումրին վերածվել էր քննարկումների բաց հարթակի` թուրք պատվիրակության, հայկական ու միջազգային ինստիտուտների ներկայացուցիչների համար` հայ-թուրքական մշակութային, քաղաքական ու սոցիալական խնդիրների ներկայացման կոնտեքստում:
Իտալիայի պատվո հյուպատոսարանի կողմից կազմակերպված «Գյումրին բաց քաղաք» ծրագրի շրջանակներում անցկացվող կոնֆերանս-բանավեճը ծավալվեց «Թուրքական հիշողության վերադարձը», «Հայկական ինքնությունը», «Անատոլիայի մշակույթը» եւ այլ թեմաների շուրջ: [...]










