Օրական արխիվ` 01 Հունիս , 2012 22:06

01 Հունիս , 2012 22:06    |       |    Հեղինակ` Մարինե Պետրոսյան

Պայծառ օրվա գունեղ հեքիաթը

11111

Ամռան առաջին օրը Գյումրու Վարդանանց հրապարակում մանկական անհոգ ծիծաղ էր,   ուրախ տրամադրություն, երգ ու պար, անթաքույց մանկական շփոթմունք: Ամենամյա տոնական շքերթը` քաղաքապետարանի ենթակայության տակ գտվող մարզամշակութային ու կրթական հաստատություններ սաների` գունեղ, պայծառ ու ուրախ երթով, քաղաքի կենտրոնական հրապարակում համատեղել էր հազարավոր փոքրիկների ու նրանց հետ այդ օրը մանկացած մեծահասակների: [...]

01 Հունիս , 2012 21:06    |       |    Հեղինակ` Ալիսա Հակոբյան

Այս տոնը յուրաքանյուր երեխայինն է

SAM_0385

-Տես, ինչ սիրուն արեւ է, գունավոր, պայծառ,-ասում է Համիկը ու շարունակում կավիճով նկարել,-սիրու՞ն է: Ուզում եմ միշտ էսպես լինի…ընկերներով միշտ խաղանք ու նկարենք:

Ամռան առաջին օրը նշվում է ամենագեղեցիկ տոներից մեկը` Երեխաների պաշտպանության միջազգային օրը: «Հաշմանդամների մարզամշակութային կենտրոն» ՀԿ-ն, Գյումրու աշակերտական խորհուրդները, «Սուրբ Հակոբ» եկեղեցասեր երիտասարդաց միությունը եւ «World vision» բարեգործական կազմակերպությունը համատեղ Գյումրու Սուրբ Հակոբ Մծբնա եկեղեցու բակում տոնին նվիրված բացօթյա  միջոցառում էին կազմակերպել: [...]

01 Հունիս , 2012 21:06    |       |    Հեղինակ` Մարինե Պետրոսյան

Ամռան ամենագունեղ տոնը

02

Հունիսի 1-ը երեխաների պաշտպանության միջազգային օրն է: Գունագեղ, պայծառ ու ամենալուսավոր տոնի խորհուրդը միանշանակ պայծառ աչուկներով մանկիկներն են` լուսավոր ապագայի հավատով ու մանկության ոսկե երազը հիշեցնող ապրումներով: [...]

01 Հունիս , 2012 21:06    |       |    Հեղինակ` Անի Մկրտչյան

Քսանհինգ տարվա անտերություն

glxavor nkar

Նորից չապավինե՞նք սփյուռքահայ բարերարների ներդրումներին

1988-ի երկրաշարժից փլուզված ու հողին հավասարված շինություններից է Լենինականի երկաթուղայինների մշակույթի պալատը: Գյումրու ներկայիս կեղտի ու աղբի մեջ կորած շինությունը Լենինականի երբեմնի ճանաչված մշակութային օջախն էր: Շենքը կառուցվել է 1926-ին, իսկ բացվել եւ սկսել է գործել 1929-ից: 1929-1988թթ-ը Լենինականն իր հարուստ մշակույթով ներկայացել է այստեղ, հյուրընկալել տարբեր ազգության հյուրերի: [...]

01 Հունիս , 2012 16:06    |       |    Հեղինակ` Անի Մկրտչյան

Ուսանողական նստարանի համար մարաթոնը սկսված է

SAM_0610

Գյումրու թիվ 21 դպրոցում այսօր տրվեց այս տարվա միասնական քննությունների մեկնարկը: «Կենսաբանություն», «Ընդհանուր պատմություն», «Աշխարհագրություն» առարկաներից քննություններին, ըստ ցուցակի, մասնակցելու էր 300 դիմորդ, սակայն նրանցից 20-ը չէր ներկայացել: [...]