Գյումրու Թատերական հրապարակում մայիսի 1-ին հանրահավաք էին կազմակերպել ՀԱԿ ներկայացուցիչները, ելույթ ունեցան մեծամասնական ընտրակարգով Շիրակի մարզում պատգամավորության թեկնածու առաջադրված Մուրադ Գրիգորյանը, Շալիկո Զորյանը, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, «Հայկական ժամանակ» թերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանը եւ ուրիշներ: [...]
Օրական արխիվ` 01 Մայիս, 2012 22:05
Նիկոլ Փաշինյան. «ՀԱԿ-ի կառավարությունը կոպեկ առ կոպեկ ստուգման է ենթարկելու Սաշիկ Սարգսյանի ունեցվածքը»
Հովհաննես Իշխանյան. «Գրականությունն անսահման ազատության մեջ պետք է լինի»
Հովհաննես Իշխանյանի՝ անցած տարվա մայիսին լույս տեսած «Ուվալնյատի օրը» պատմվածքների ժողովածուն՝ իր բովանդակության, մտածողության ձեւի ու լեզվաոճական առանձնահատկությունների պատճառով բավականին մեծ աղմուկ էր ստեղծել երիտասարդ գրողի անվան շուրջ, իսկ պատմվածքներից մի քանիսում բանակային կյանքի գեղարվեստական արտացոլումն այն աստիճան էր «հետաքրքրել» ռազմական ոստիկանությանը, որ վերջինս գրողին նախ հարցաքննության էր կանչել, ապա որոշել գիրքը գրաքննել՝ գրողի դեմ քրեական գործ հարուցելու միտումով: [...]
Մայիսի մեկ. տոն առանց տոնակատարության
Խորհրդային տարիներին մեծ շուքով տոնվող աշխատավորի օրը` մայիսի 1-ը, այսօր կարծես մոռացության է մատնվել: Տոնը նախկինի նման տոնելու հույսով երեկ շատերն էին շտապել քաղաքի կենտրոն, բայց օրվա տոնականության մասին հիշեցնող ոչինչ չտեսնելուց հետո` հուսախաբ գնացել ամենքը մեկ ուղղությամբ: Հին ու բարի ժամանակներում տոնը մեծ շուքով նշող տարեցները տոնի մասին պատմում էին իրենց հիշողությունները թարմացնելով: [...]
Նախագահական փիառ-ակցիա. ապամոնտաժվելու են Մաշտոցի պուրակի կրպակները
Մայիսի 1-ը՝ աշխատավորների միջազգային օրը, բնապահպան ակտիվիստների եւ հասարակության համար անսպասելի, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Մաշտոցի պուրակ եւ Երեւանի քաղաքապետ Տ.Մարգարյանին առաջարկել կարճ ժամկետում ապամոնտաժել պուրակում գտնվող կրպակները: [...]
Րաֆֆի Հովհաննիսյան.«Մեր նվազագույն շեմը 25 տոկոսն է»
«Մայիսի 6-ին ՀՀ քաղաքացին մատուցելու է ամենամեծ անակնկալը նորագույն պատմության ընթացքում, նա դուրս է գալու կախվածության, վախի, անորոշության փորձանոթից եւ ասելու է, որ ես քվեարկում եմ իմ երկրի ապագայի համար»,- ապրիլի 29-ին Գյումրիում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը. [...]
3-5 տարի ազատազրկում կաշառք տալու համար
Ապրիլի 28-ին ՀՀ գլխավոր դատախազությունը՝ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ միասին ներկայացրեց այն թերթիկների շնորհանդեսը, որոնք պետք տարածվեն ժողովրդի մեջ: Դրանցում նշվում է, որ պատիժ է սահմանված կաշառք տվողի եւ վերցնողի համար: Տպագրվել է շուրջ 300 000 թերթիկ: Հասարակական եւ քաղաքական շրջանում շատերի կողմից այս թերթիկների ներկայացումն աննախադեպ քայլ որակվեց. [...]



