Ամսական արխիվ` Մայիս 2012

31 Մայիս, 2012 21:05    |       |    Հեղինակ` Սոնա Առաքելյան

Խնդիրներով հարուստ Մեծ ու Փոքր Մանթաշները

DSC04568

-Հիմա ես որտեղի՞ց 10-11.000 դրամով պարարտանյութ առնեմ: Ամեն տարի գարնանը գնում եմ Ռուսաստան, թե չէ 5 երեխեքիս ինչո՞վ եմ պահելու: Գյուղի տան սաղ հոգսերը թողնում եմ կնոջս ու երեխեքիս վրա ու ստիպված գնում եմ,-ասում է Փոքր Մանթաշի 60-ամյա բնակիչ Խաչիկ Խլղաթյանն ու ավելացնում,-երեխեքիս համար ապագա էլ չկա գյուղում, չգիտեմ ինչ է լինելու, ունենք ընդամենը մի դպրոց ու մանկապարտեզի ավերված մի շենք: [...]

31 Մայիս, 2012 19:05    |       |    Հեղինակ` Համլետ Կիրակոսյան

«Անխելքության» ժամանակը

europa-300x235 (1)

Հովիկ Աբրահամյանը նախընտրական շրջագայության մեկնեց ՀՀԿ ընտրական շտաբ, անցավ ընտրական գործընթացների համակարգման ու հաղթանակի բովով եւ` հաղթողի դափնեճյուղը ճակատին, հերոսաբար նորից վերադարձավ Ազգային ժողով: Մարդն ասել էր, չէ՞, ետ է վերադառնալու, ու վերադարձավ: Մարդն ասել էր, չէ՞, քաղաքականությամբ զբաղվելու համար մեծ խելք հարկավոր չէ, իսկ մենք` միամիտ լսողներս չհավատացինք, ու ամիսներ շարունակ խելոք-խելոք դատողություններ էինք անում, թե Հովիկին պատժում են, Հովիկին մեկուսացնում են, Հովիկին` այս, Հովիկին` այն: [...]

31 Մայիս, 2012 15:05    |       |    Հեղինակ` Ալիսա Հակոբյան

Իշխանություն ունենք՝ աշխարհը չունի

AJNIST

Մայիսի 6-ին ՀՀ քաղաքացիներն ընտրեցին Ազգային Ժողովի 5-րդ գումարման պատգամավորներին: Մայիսի 30-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովում տեղի ունեցավ պատգամավորների մանդատների հանձնման արարողությունը, որին չմասնակցեցին Կոնգրեսի ու «Ժառանգության» ներկայացուցիչները: Նրանք չմասնակցեցին նաեւ մայիսի 31-ին կայացած ԱԺ 5-րդ գումարման առաջին նիստին:

Հիշեցնենք, որ ընտրությունների արդյունքում խորհրդարան անցան 6 ուժեր. ՀՀԿ, ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ, ՕԵԿ, «Ժառանգություն»: Չնայած ԱԺ-ում վեց խմբակցությունների առկայությանը, անզեն աչքով էլ պարզ է դառնում ՀՀԿ-ի գերազանցող կարգավիճակը: Չնայած սրան՝ ՀՀԿ-ն կոալիցիա կազմեց ՕԵԿ-ի հետ: [...]

31 Մայիս, 2012 15:05    |       |    Հեղինակ` Լիլիթ Թովմասյան

Ջազային ստեղծագործություններ`10-ամյա կոմպոզիտորից

նկար 1

Մարիաննա Զաքարյանը Գյումրու Փյունիկ արվեստի դպրոցում սովորում է արդեն 3 տարի: Վոկալի դասը 10-ամյա փոքրիկի համար սկսվում է ձայնային վարժություններից, հետո արդեն դեպի երաժշտության մեծ աշխարհը տանող փոքրիկ քայլերը օգնում են յուրացնել դասական երգեցողության գաղտնիքները: Մանկական բոլոր հետաքրություններից զատ` Մարիաննայի ցանկություններն ու երազանքները պտտվում են երաժշտական մոլորակի շուրջ: [...]

31 Մայիս, 2012 14:05    |       |    Հեղինակ` Ալիսա Հակոբյան

Մուրադ Գրիգորյան.«Նրանց մասին հիշելու ցանկություն եւ ժամանակ չի մնում»

SAM_0354

Հարցազրույց ՀԱԿ Գյումրու գրասենյակի համակարգող Մուրադ Գրիգորյանի հետ

-Վերջերս որոշ կուսակցություններ ու անհատներ դուրս եկան Կոնգրեսից: Արդյո՞ք դա ազդեց ՀԱԿ-ի գործունեության վրա: Եթե այո, ապա ինչպե՞ս:

-Առանձին անհատներ իրենց անձնական ինչ-ինչ կողմնորոշումներից, դրդող պատճառներից, գուցե նաեւ ակնկալիքներից ելնելով դուրս եկան, սակայն դա ՀԱԿ-ի վրա բացարձակապես ոչ մի ազդեցություն չի թողել՝ Կոնգրեսը կա եւ իր գործունեությունը շարունակում է: [...]

31 Մայիս, 2012 12:05    |       |    Հեղինակ` Անահիտ Սիմոնյան

Հերթական թեժ կետը մայրաքաղաքում

107485 (1)

Մայիսի 30-ին, Երեւանի Նալբանդյան 106/1 հասցեում, հատվել են 17 ծառերից 16-ը: Տարածքի կառուցապատող «Ավագ Շին» ընկերությունը, ժամը 12:00-ից փորձ է կատարել ծառերի տեղափոխման համար տարածք մտցնել տեխնիկա: Ըստ «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանի, կառուցապատողներն իրենց գործողություններով սադրել են տեղում հավաքված բնակիչներին, բնապահպան ակտիվիստներին, ապա հարձակվել բնակիչների վրա: [...]

30 Մայիս, 2012 20:05    |       |    Հեղինակ` Անահիտ Սիմոնյան

Ինքնասպանության դեպք Փանիկում

Մայիսի 30-ին, առավոտյան ինքնասպան է եղել Շիրակի մարզի Փանիկ գյուղի բնակիչ, 62-ամյա Ռաֆիկ Պետոյանը` կախվելով իր տան ձեղնահարկում:  [...]

30 Մայիս, 2012 19:05    |       |    Հեղինակ` Լիլիթ Թովմասյան

Գյումրեցի նկարչուհին` կյանքի ու ստեղծագործության դիտանկյունից

IMG_3559

-Եթե ես նկարիչ եմ դարձել, չեմ կարծում, թե դա պատահական է, եւ բոլորովին պարտադիր չէ, որ մեր ազգից որեւէ մեկը նկարիչ լիներ: Արվեստի բոլոր ճյուղերը ներքին կապով կապված են իրար: Մայրս անչափ պոեզիա էր սիրում, այնքան շատ բան գիտեր եւ հատկապես Թումանյան, որովհետեւ տեսել էր նրան մի քանի անգամ:  Հայրս ժողովրդական բանահյուսություն էր շատ սիրում: Ինքը ձայն չուներ երգելու համար եւ ոչ էլ կարգին երաժշտական լսողություն ուներ, բայց անչափ մեծ սեր ուներ ժողովրդական երգի հանդեպ: [...]

30 Մայիս, 2012 19:05    |       |    Հեղինակ` Անի Մկրտչյան

Միասնական քննությունների մեկնարկը հունիսի 1-ից

nkar 122

Շիրակի մարզից միասնական քննությունների մասնակցության հայտ ներկայացրած 1551 դիմորդներ վաղվանից կսկսեն հանձնել քննությունները: Միասնական քննությունների անցկացման համար Գյումրու թիվ 10, 11 եւ 21 հիմնական դպրոցներում կազմվել են քննական կենտրոններ:

Միասնական քննության առաջին օրը թիվ 21 դպրոցում 36 դիմորդ քննություն կհանձնի «Աշխարհագրություն» առարկայից: Ինչպես երեկ կեսօրին մեզ տեղեկացրեց [...]

30 Մայիս, 2012 18:05    |       |    Հեղինակ` Անահիտ Սիմոնյան

Օլիգարխիան արգելակում է գիտության զարգացումը

Henrik Drmeyan (1)

Իշխանությունը, օլիգարխիան շահագրգռված չեն հանրապետությունում գիտության զարգացմամբ, քանի որ այն  մեծածավալ ներդրումներ պահանջող ոլորտ է եւ այն գումարները, որ նրանց ձեռքին են գտնվում, պետք է օգտագործվեին գիտության զարգացման համար` նպաստելով ներքին եւ արտաքին շուկայի հագեցմանը: Մինչդեռ, օլիգարխներն ավելի շատ ուշադրություն են դարձնում իրենց համար տվյալ պահին առավել ձեռնտու եւ ավելի փոքր ներդրումներ պահանջող ոլորտների զարգացմանը` հաճախ դրանք դիտելով որպես ինքնագովազդի միջոց: [...]