Ամսական արխիվ` Փետրվար 2012

29 Փետրվար, 2012 20:02    |       |    Հեղինակ` Սոնա Առաքելյան

Փլուզում Հանեսօղլյան փողոցի շենքում

DSC02238

Փետրվարի 28-ին Շիրակի մարզի փրկարարական վարչություն քաղաքացի Վլադիմիր Սահակյանից ահազանգ է ստացվել, որ Գյումրու Հանեսօղլյան փողոցի թիվ 5 շենքում ինքնափլուզում է գրանցվել: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպրատիվ խումբը: Տեղում պարզվել է, որ փլուզվել է վթարային շենքի փայտյա ծածկը: Շենքը կառուցվել է 1930թ.-ին, շենքի մի մասը 4-րդ, իսկ մյուս մասը` 3-րդ աստիճանի վթարայնություն ունի: [...]

29 Փետրվար, 2012 20:02    |       |    Հեղինակ` Սոնա Առաքելյան

Ո՞րն է ազատ եւ արդար ընտրությունը

DSC02207

«Ազատ եւ արդար ընտրություններ». սա վերջին շրջանում հասարակական-քաղաքական շրջանակնեում առավել հաճախակի լսվող բառակապակցությունն է: Հոգեբան, մանկավարժական իստիտուտի դասախոս Աշոտ Հակոբյանը հարցնում է. Ի՞նչ է «ազատ եւ արդար ընտրությունը» եւ ինչո՞ւ են միշտ ազատ եւ արդար հասկացությունները դրվում իրար կողքի: Իր այս մտորումներով նա լրագրողների հետ կիսվեց երեկ «Ասպարեզ»  ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ: [...]

29 Փետրվար, 2012 19:02    |       |    Հեղինակ` Ալիսա Հակոբյան

Ծրագրի շարունակության համար ֆինանսական աջակցություն է անհրաժեշտ

nkar

-Ավարտել եմ «Jaws» ծրագիրը, եւ ես պատրաստ եմ սատարել օգնության կարիք ունեցողներին, որ հասարակությանը ցույց տանք՝ շատ բան կարող ենք անել եւ չենք ընկճվում: Միայն թե մեծ տարածք ունենանք, որ մեր սահմանափակ կարողություններով ընկերները կարողանան ազատ տեղաշարժվեն, այդ դեպքում հաստատ կկարողանաք նաեւ մեծ միջոցառումներ իրականացնել:

2011 թվականի հոկտեմբերից «Հաշմանդամների Մարզա-Մշակութային կենտրոն» հասարակական կազմակերպությունում անցկացվում են համակարգչային «Jaws» ծրագրի դասընթացներ՝ [...]

29 Փետրվար, 2012 11:02    |       |    Հեղինակ` Լեւոն Բարսեղյան

Վասն կայուն պաշարման

DSC01129

Պետությունը զավթած պահելու համար իշխանությունը կարիք ունի շարունակական վերարտադրման, սա հատուկ է բոլոր մերձավտորիտար եւ համակարգային կոռուպցիայով ռեժիմներին, իսկ վերարտադրման գործընթացներում ընտրությունները «ընտրություններ» վերնագրով միջոցառում դարձնելու ավանդույթները Հայաստանի իշխանությունները փայլուն են կիրառում արդեն որերորդ անգամ: [...]

28 Փետրվար, 2012 22:02    |       |    Հեղինակ` Ալիսա Հակոբյան

Ժամը 19:00-ից հետո երթուղայինի «սով» է

gazel1

-Ժամերով սպասում ես, որ 26 համարի երթուղայինը լինի կամ չլինի,-ասում է Անին,-իսկ էս ձյուն-ձմռան, ցուրտ եղանակի եւ շուտ մթնելու պատճառով ստիպված հաճախ տաքսու ծառայություններից եմ օգտվում: Ինչքա՞ն կարող եմ, ֆինանսապես հնարավոր չէ:

Քաղաքում երթուղային միկրոավտոբուսնների աշխատանքային ժամերը եւ պարբերականությունը քչերին չէ, որ հուզում է, ոմանց էլ՝ զայրացնում: Այս դժգոհությունները հատկապես սաստկանում են երեկոյան ժամերին, երբ կանգառում լսում ես.«Ու՞ր կորավ», «Վերջ, չարժե սպասել», «Բա հիմա՝ էս ուշ ժամին, ես ի՞նչ անեմ» եւ նման արտահայտություններ: [...]

28 Փետրվար, 2012 21:02    |       |    Հեղինակ` Լեւոն Բարսեղյան

Վնասակար հարթեցում … հարսի համապատասխան մասով

Armash-2012 Feb (8)

Կարդում ենք.«Կառավարությունը գյուղական բնակչությանը ներել է մոտ 43 միլիարդ դրամի հողի եւ գույքի հարկ, հարկային պարտավորությունից առաջացած տուգանք:»: Ինչ հաճելի լավատեսական լուր էր չէ՞: Ընտրությունների շեմին վարչական ընտրակաշառքից զատ տեսնես ի՞նչ կա դրա տակ: [...]

28 Փետրվար, 2012 21:02    |       |    Հեղինակ` Ալիսա Հակոբյան

Նրանք կարող են շատ բան. Նույնիսկ՝ համակարգիչ «խոսեցնել»

nkar1

-Սկավառակը դնում ես համակարգչի մեջ եւ լսում հրահանգները, մի փոքր դժվար է, այստեղ ամենակարեւորը ուշադիր լինելն է,-ասում է Հակոբ Մելքոնյանը,-միաժամանակ շատ կարեւոր է ձգտումն ու ցանկությունը:

2011 թվականի հոկտեմբերից «Հաշմանդամների Մարզա-Մշակութային կենտրոն» հասարակական կազմակերպությունում անցկացվում են համակարգչային «Jaws» ծրագրի դասընթացներ՝ [...]

28 Փետրվար, 2012 21:02    |       |    Հեղինակ` Մարինե Պետրոսյան

Մարզի խնդիրները՝ երեւանյան լրագրողների դիտակետից

001

Սոցիալական հիմնախնդիրներն ու կանանց զբաղվածության հարցն այսօր առաջնահերթություն է մեզանում: Խնդիրն ավելի խոցելի է Հայաստանում ամենաղքատը ճանաչված Շիրակի մարզում, որտեղ կանանց գործազրկությունն ուղղակի  հետեւանք է աշխատատեղերի բացակայության:

Այս եւ մարզերում առկա մյուս խնդիրները լուսաբանելու նպատակով «Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման» ինստիտուտը լրագրողական այցելություններ է կազմակերպում հանրապետության մարզեր: Գեղարքունիքից հետո երեւանյան տարբեր լրատվամիջոցների 6 լրագրողներ եռօրյա այցելություններով նաեւ Շիրակում էին: [...]

28 Փետրվար, 2012 20:02    |       |    Հեղինակ` Սոնա Առաքելյան

Գյումրուց Մաշտոցի պուրակ

mashtoci aygi 2

Փետրվարի 10-ից Երեւանի Մաշտոցի այգում, կանաչ գոտին վերացնելու եւ դրա փոխարեն տարածքում կրպակներ տեղադրեու դեմ պայքարը շարունակվում է: Արդեն պուրակի համար պայքարի 17-րդ օրն է, բայց ակտիվիստները չեն էլ պատրաստվում զիջել իրենց դիրքերը: Պայքարողների թիվը գնալով ավելանում է, բնապահպան ակտիվիստներին միանում են տարբեր տարիքի եւ մասնագիտության տեր մարդիկ, անգամ մարզերից բնապահպան ակտիվիստները խմբերով մեկնում են Երեւան՝ միանալու պայքարողների շարքերին: Գյումրիից Մաշտոցի պուրակի համար պայքարողների թիվը երեկ հասել է 9-ի, նրանք արդեն չորրորդ օրն է միացել են բնապահպան ակտիվիստներին: Ինչպես նշեց [...]

28 Փետրվար, 2012 18:02    |       |    Հեղինակ` Անահիտ Սիմոնյան

Էս ինչ եկեղեցի կառուցելու մանյա է

Samvel Karapetyan

Ըստ հուշարձանագետ Սամվել Կարապետյանի,  պատմությունը փաստել է, որ եկեղեցու կարիք մենք չունենք, քանի որ, եթե այդպես լիներ, հոգեւորականների գլխավորությամբ  Դեր-Զոր չէինք գնա:

-Մենք չունենք այդքան խավար ժողովուրդ, որ այդքան եկեղեցու կարիք ունենա: Եվրոպայում եղած եկեղեցիներն են վերացնում, իսկ մենք եկեղեցի ենք կառուցում: Մահմեդական զարգացած երկիր չկա, քանի որ այնտեղ էլ մզկիթներն են շատ: Միայն եկեղեցի կառուցելով չի, ոչ կարող էս հիշատակ թողնել: [...]