Ամսական արխիվ` Հունվար 2012

31 Հունվար , 2012 22:01    |    Հեղինակ` Մարինե Պետրոսյան

2011 թվականի «բոցերը»

sharik glorel

Շարունակում ենք ներկայացնել անցած տարվա առավել հետաքրքիր, աղմկահարույց, զավեշտալի ու հասարակական հնչեղություն ստացած դեմքերն ու դեպքերը, որոնք ընտրվել են «Գյումրի-Ասպարեզ» օրաթերթի քննարկումների արդյունքում: [...]

31 Հունվար , 2012 21:01    |       |    Հեղինակ` Լիլիթ Թովմասյան

Գյումրու Մանկավարժականում շոկային թերապիան շարունակվում է

001

Հունվարի 29-ին Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի մանկավարժության ֆակուլտետի դեկան Արտաշես Մկոյանի դեմ քրեական գործի հարուցումը սառը ցնցուղ էր մանկավարժականի դասախոսների, նաեւ ուսանողների համար:

Մանկավարժականում արդեն երրորդ օրն է` չեն դադարում ստուգումները, իսկ բուհի աշխատակիցները չէին կարողանում կատարվածի շուրջ թաքցնել իրենց վրդովմունքը: [...]

31 Հունվար , 2012 21:01    |       |    Հեղինակ` Ալիսա Հակոբյան

Տեղումները կդադարեն փետրվարի 3-ից

janaparhner

Ձյունառատ եղանակը շարունակվում է: Մարդկանց բազմաթիվ հոգսերին կուտակվում է եւս մեկը՝ ճանապարհները բարեհաջող անցնելու եւ ողջ-առողջ տուն հասնելու խնդիրը: Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի բնակկոմունալ եւ շրջակա միաջավայրի պահպանության բաժնից տեղեկացրեցին, որ այսօր, մինչեւ Ժամը 17:00-ը 3-4 անգամ աղավազային խառնուրդ են լցրել գլխավոր փողոցներում: [...]

31 Հունվար , 2012 16:01    |       |    Հեղինակ` Անի Մկրտչյան

Ե՞րբ է գալու ողջամիտ ժամկետը

Արթիկի տարածաշրջանի թվով 6՝ Արթիկի թիվ 1, թիվ 6 հիմնական, Մեղրաշենի, Հոռոմի, Հայրենյացի, Վարդաքարի միջնակարգ դպրոցներից օրաթերթի հարցումների արդյունքում պարզվեց, որ այսօրվա դրությամբ նրանցից միայն մեկում՝ Արթիկի թիվ 1 հիմնական դպրոցում է, որ կառավարման խորհուրդը որոշել է տնօրենի թափուր տեղի համար անցկացվող մրցույթի օրը՝ մարտի կեսին: Մյուսներում, ինչպես հայտնում են տվյալ դպրոցների տնօրենների ժամանակավոր պաշտոնակատարները, խորհուրդները այս մասին որոշում դեռ չեն կայացրել ու պարզ չեն մրցույթների օրերը: Իսկ թե ե՞րբ է կառավարման խորհրդը որոշելու այդ օրերը, պաշտոնակատարները պատասխանում են, որ դեռ չգիտեն, կամ այն, հավանաբար, տեղի կունենա մոտակա օրերի ընթացքում: [...]

30 Հունվար , 2012 21:01    |       |    Հեղինակ` Մարինե Պետրոսյան

Երթուղային վազանցի ու ակամա զոհվելու մասին

001

Առնվազն քաջություն կարելի է որակել համարձակությունն այն մարդկանց, ովքեր բախտները փորձեն օրվա ամենաթեժ պահին օգտվել երթուղայինից, այն էլ՝ արագընթաց:

Ինքնամոռաց տարված թուրքարաբական կլկլոցային ելեւէջումներով` ղեկին հայտնված վարորդը հաճախ չի լսում բազմության միջից լսվող կանգառի հրամանը ու բազմաթիվ բախտակից ուղեւորների միջամտությամբ միայն  որոշում է կանգ առնել, չմոռանալով հոխորտալ. «Մի քիչ շուտ ասեք»: Դե ասա, ինչ տարբերություն, ուշ թե շուտ, մեկ է, արագ սլացքդ հաստատ չի թողնի նշված վայրում կայանել: [...]

30 Հունվար , 2012 21:01    |       |    Հեղինակ` Ալիսա Հակոբյան

Ասում են՝ դեկանին բերման են ենթարկել կաշառք վերցնելիս

dzerbakalvac

Հունվարի 29-ին բերման է ենթարկվել Գյումրու Մ.Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի մանկավարժության ֆակուլտետի դեկան Արտաշես Մկոյանը: Դեպքի առնչությամբ քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի հատկանիշներով՝ կաշառք ստանալը: Տարածված տեղեկությունների համաձայն, Ա.Մկոյանը կաշառք է պահանջել նույն ֆակուլտետի հեռակա բաժնում սովորող ուսանողից՝ առանց դասերին ներկայանալու ստուգարքները եւ քննությունները նշանակելու համար: [...]

30 Հունվար , 2012 18:01    |       |    Հեղինակ` Լիլիթ Թովմասյան

Ի՞նչ է սպասվում Շիրակի երիտասարդներին Սուրբ Սարգսի տոնին

001

Հայ առաքելական եկեղեցին այս տարի երիտասարդների եւ սիրո հովանավոր Սուրբ Սարգիս զորավարի տոնը կնշի փետրվարի 3-ին: Ամենայն Հայոց Գարեգին Բ Հայրապետի տնօրինությամբ Երիտասարդների օրնհության օր հռչակված տոնը շարժական է` ամենաշատը 35-օրվա տեղաշարժով:

[...]

30 Հունվար , 2012 17:01    |       |    Հեղինակ` Անահիտ Սիմոնյան

Մեկ ամսում երկու գողություն

DSC01504

Գյումրու Տեքստիլագործների թաղամասի, Պարոնյան փ. 59 հասցեում գտնվող առանձնատանը, որտեղ  բնակվում է շուկայի վաճառական` 1954 թվականին ծնված Սեդա Նիկողոսյանը, վերջին մեկ ամսվա ընթացքում երկու անգամ «հյուրընկալվել» են գողերը:

Ինձ հետ զրույցում տիկին Սեդան ասաց, որ առանձնատանը գողության առաջին դեպքը  տեղի է ունեցել դեկտեմբերի 31-ին. գողերն   ավտոտնակի վրայով մուտք են գործել առանձնատուն: [...]

28 Հունվար , 2012 22:01    |    Հեղինակ` Մարինե Պետրոսյան

2011 թվականի «բոցերը»

007

«Գյումրի-Ասպարեզ» օրաթերթը, քննարկումների արդյունքում, առանձնացրել է անցած տարվա առավել աղմկահարույց, զավեշտալի, հասարակական հնչեղություն ստացած դեպքերն ու դեմքերը, որոնք պարբերաբար ներկայացնում ենք ընթերցողների ուշադրությանը (Լուսանկարները՝ Երկիր Մեդիա, www.7or.am, www.finance.am կայքերի ):


[...]

28 Հունվար , 2012 12:01    |       |    Հեղինակ` Մարինե Պետրոսյան

Ինչպիսի՞ բանակ ենք ուզում

001 (3)

Բանակն ազգային արժեք է, արժեք, որ ստեղծվեց մեր երկրի ու ժողովրդի համար ծանրագույն պայմաններում, մեծ զոհողությունների գնով ու մարտի դաշտում: Այն ծնունդ առավ հախուռն անհրաժեշտությունից ու նոր հաղթանակներ կերտելու ձգտումով: Ձեւավորվելով 1988 թ կամավորական ջոկատներից ու անցնելով կայացման ու զարգացման 3 փուլ (1988-ի փետրվարից մինչեւ 1992-ի մայիս, 1992-ի հունվարից 1994-ի մայիս, 1994-ի հունվարից մինչ այսօր)՝ այսօր հայկական զինված ուժերը դժվար է բնորոշել որպես կայացած ու կուռ կառույց: Ինչքան էլ փորձենք եւեւույթի մեջ լավը տեսնել ու ազգայինը արժեւորելու գիտակցումով փառաբանել այն, իրականությունն այլ բան է ձայնում: Մեծ դժվարությումբ ու շատերի արյամբ ստեղծված ազգային բանակն այսօր ամենօրյա քննարկումների ու տարբեր խոսակցությունների առանցքում է, խոսակցություններ, որոնք շատ են հեռու գովաբանական ու փառաբանական լինելուց : [...]