Ամսական արխիվ` Դեկտեմբեր 2011

31 Դեկտեմբեր, 2011 01:12    |       |    Հեղինակ` Ալիսա Հակոբյան

«Տարին արտադրության իմաստով լավ էր, գնային առումով՝ միջին»

Հարցազրույց Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Մովսես Մանուկյանի հետ:

-Ինչպե՞ս կգնահատեք  գյուղատնտեսական տարին: Ինչպիսի՞ն են արդյունքները:

-Տարին շատ բարեհաջող էր, ինչպես պետական ծրագրերի, կառավարության աջակցության շնորհիվ, այնպես էլ բնակլիմայական պայմանների: Ունեցել ենք շուրջ 32 000 [...]

30 Դեկտեմբեր, 2011 21:12    |       |    Հեղինակ` Անահիտ Սիմոնյան

Նոր տարի, հին գներ

2ff

Արդեն հին հայկական ավանդույթ է, որ Նոր տարվա նախօրեին՝ դեկտեմբերի 15-20-ը, ապրանքների գները թանկանում են:

Մեծաքանակ առեւտուրը հանգեցնում է գնաճի, որից այդպես էլ հնարավոր չի լինում խուսափել: Այս տարի թանկ են հատկապես ցիտրուսային մրգերի, կանաչեղենի, սոխի գները: [...]

30 Դեկտեմբեր, 2011 21:12

«Գյումրի-Ասպարեզ» օրաթերթը դեկտեմբերի 31-ի համարում ամփոփում է անցնող տարին` հայաստանյան կարեւորագույն իրադարձությունների առումով

Qaghbantarkjalner (2)

Այս ամփոփագրերը կազմելիս օրաթերթի խմբագրակազմը մի շարք հանդիպումներ է ունեցել քաղաքի մտավորականների, փորձառու լրագրողների եւ հասարակական գործիչների հետ, լսել նրանց կարծիքները եւ ամփոփել տարին:

Նյութերում բացի սեփական արխիվը օգտագործել ենք, նաեւ totalfootball.am, armsport.am, 7or.am, armblognet.am, emedia.am, maxinfo.am, mediamax.am, Երկիր Մեդիա ՀԸ, Azatutyun.am, slaq.am, asekose.am, news.am, tert.am, panorama.am, hetq.am, tesankyun.am  եւ այլ լրատվամիջոցների հաղորդումներն ու լուսանկարները: [...]

30 Դեկտեմբեր, 2011 18:12    |       |    Հեղինակ` Սամվել Հունանյան

Մարզպետի սիրտը «գալստուկավորներ» է ուզում

 

30 Դեկտեմբեր, 2011 17:12    |    Հեղինակ` Սամվել Հունանյան

Պատգամավոր լինելու համար դեռ ջահե՞լ է

Շիրակի մարզպետ Աշոտ  Գիզիրյանը լրագրողներին հավաստիացրեց, որ եկող տարում ոչ մի արտառոց բան չի լինի, եթե, իհարկե, մի այնպիսի բան չլինի, որի մասին մարզպետարանը տեղյակ չլինի: Անդրադառնալով Շիրակի մարզի  արդյունաբերական արտադրանքի  60 տոկոսով ծավալի աճին, նա ասաց, որ պետք  չէ թերահավատորեն վերաբերվել իր հաշվետվության մեջ բերված այդ  ցուցանիշին: Իսկ այն հարցին, թե գուցե զրոն պետք էր վեց թվի առջեւ՞մ լիներ, նա լիաթոք ծիծաղեց եւ նկատեց, թե այդ համեմատությունը գնահատում է որպես նախատոնական կատակ: Իսկ այնուհանդերձ, մի քիչ շատ չէ՞ աճի բնութագրման համար, ճշգրտեց «Մենք՝ շիրակցիներս, գլուխգովան ժողովուրդ ենք, է,՜ թո՜ղ  շատ լինի, ի՞նչ է եղել»: [...]

30 Դեկտեմբեր, 2011 11:12    |       |    Հեղինակ` Անի Մկրտչյան

Թոշակառուի երջանկությունը. թոշակն են բարձրացնում, հետո՝ գները

Երեկ ՀՀ կառավարությունը փոփոխություն է կատարել իր նախկին որոշումներից մեկում և 2012 թ. հունվարի 1-ից հիմնական կենսաթոշակի չափը 10 հազար 500 դրամի փոխարեն սահմանել 13 հազար դրամ։ Այլ կերպ ասած՝ աշխատանքային կենսաթոշակի միջին չափը 28 700-ի դիմաց հաջորդ տարի արդեն կկազմի 31 300 դրամ, իսկ սոցիալական կենսաթոշակի չափը 13 200-ի փոխարեն կկազմի 16 500 դրամ: Զինծառայողներին տրվող հաշմանդամության կենսաթոշակի միջին չափը նախորդ 17 800 դրամի փոխարեն կկազմի 20 900, իսկ կերակրող հանդիսացող զինծառայողները, ովքեր մահացել են, 15 800-ի դիմաց նրանց ընտանիքի անդամները կստանան 19 500 դրամ: Ներկայացնում ենք սոցիալական ցանցում այս մասին տեղ գտած քննարկումներն ու մեկնաբանությունները: [...]

29 Դեկտեմբեր, 2011 18:12    |       |    Հեղինակ` Անահիտ Սիմոնյան

Զգուշացեք փողոցներն անցնելուց

1.
Նմանատիպ  վիճակ է Գյումրու  շատ փողոցներում, այսպիսի սառույցին գյումրեցիք ասում են «սատանի երես»: Ձյան գալուց հետո շատ փողոցներ, անգամ կենտրոնական` չեն մաքրվել քաղաքապետարանի կողմից, հակառակ դեպքում այս պատկերը չէր լինի: Կենտրոնական, երկրորդական  խորդուբորդ փողոցներն անցնելը դժվար գործ է: [...]
29 Դեկտեմբեր, 2011 17:12    |       |    Հեղինակ` Անահիտ Սիմոնյան

Չպետք է ամեն ինչ կենտրոնացվի Երեւանում

Hovhannes Margaryan 4

Հարզազրույց ԱԺ պատգամավոր, ՕԵԿ ներկայացուցիչ Հովհաննես Մարգարյանի հետ:

-Պարոն Մարգարյան, ըստ Ձեզ, ինչպիսի՞ն է Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը:

-Լավ չէ: Պետբյուջեից հնարավորինս ավելացվում են սոցիալական խնդիրներ լուծելու համար հատկացումները: Սակայն կենսաթոշակների 9.000-10.000 դրամով բարձրացումն էլ չի օգնի նվազազագույն կենսապահովման շեմին հասնել: Կառավարությունը կարողացավ հաջորդ տարվանից միայն 3.000 դրամով բարձրացնել կենսաթոշակները: Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամն էլ մեծ չափով ազդեց մեր երկրի վրա:  [...]

29 Դեկտեմբեր, 2011 16:12    |       |    Հեղինակ` Մարինե Պետրոսյան

Ամանորի իրարանցում կամ «սեղանային» մրցավազք

DSC06859

Մինչ 2011-ը իր հաշված օրերն է ապրում, տոնական աշխուժությունն ու եռուզեռը նկատելի են ամենուր: Իսկ տոնականությունն արտահայտված է զարդարուն տոնածառերով, ուրախ տրամադրությամբ  ու տարեմուտի գնումների՝ միմյանց չզիջող հաղթարշավով: Վերջինս թերեւս ավելի շատ բնորոշ է հայ իրականությանը: [...]

29 Դեկտեմբեր, 2011 15:12    |       |    Հեղինակ` Մարինե Պետրոսյան

«Ցանկանում եմ՝ յուրաքնչյուր ընտանիքում գոնե 3 երեխա ծնվի»

armen Isahakjan

Հարցազրույց Գյումրու ծննդատան գլխավոր տնօրեն Արմեն Իսահակյանի հետ

-Ինչպես կգնահատեք անցնող՝ 2011թ. Գյումրու ծննդատան համար: Ինչո՞վ այն կարեւորվեց Ձեր կառույցի համար:

-2011թ. Գյումրու ծննդատանը եւ ընդհանրապես հանրապետությունում սկսվեց մի նոր գործընթաց, որը կապված էր երեխաներին հավաստագիր եւ անձնագիր տրամադրելու հետ: Այսինքն՝ ինչ էր ստացվել. մենք ունեինք անվճար ծննդօգնություն, մայրը ուներ անվճար հավաստագիր, որով նա նախածննդյան եւ ետծննդյան 41 օրվա ընթացքում անվճար սպասարկվում էր:

[...]