Գյումրի քաղաքի հասարական, քաղաքական, տնտեսական եւ գիտամշակութային կյանքում մեծ ներդրում եւ անուրանաալի վաստակ ունեցող անձինք այսուհետեւ կարժանանան «Գյումրու երախտավոր» տիտղոսին. 10 տարի «Գյումրու տարվա մարդ» տիտղոսը շնորհող հանձնախումբը այս որոշմանն է հանգել` քիչ համարելով քաղաքի զարգացման գործում իրենց ավանդն ունեցողներից մեկ տարում միայն մեկին մրցանակ շնորհելը:
Մշակութային, հասարակական ու քաղաքական գործիչներից կազմված 17 հոգանոց հանձնախումբը Գյումրու երախտավորներից առաջինը Ֆելիքս Գրիգորյանին հանձնեց մրցանակը` նրան համարելով Գյումրու ծննդատունը առաջին ճիչերի զանգակատուն դարձնող ժամկոչ: [...]












