Գյումրու «Շահերի պաշտպանության եւ աջակցության կենտրոնի» համակարգող, փաստաբան Գայանե Գեւորգյանը ասում է, որ վերջին շրջանում իրենց կենտրոն ավելի շատ դիմում են բնակարանային հիմնախնդիրների, նպաստ համակարգում առկա կոռուպցիոն դրսեւորումների, բնակության վայրի տեղեկանքների տրամադրման համար գումար պահանջելու եւ նմանատիպ այլ հարցերով: [...]
Ամսական արխիվ` Հոկտեմբեր 2011
Չթողնենք կռուշկով ջուր մնա «Թռչկանից»
1. Հրաշալի է Թռչկանը վերեւից դիտելիս: Պարզ ու զուլալ է Չիչխան գետը թափվող ջրվեժի ջուրը: [...]
ԽՈՍՏԱՆՈՒՄ ԵՆ ՎԵՐՋ ՏԱԼ ՁԵՒԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՆԵՐԻՆ
ՀՀ Անկախության 20-ամյակին նվիրված հանրապետական առարկայական երկօրյա օլիմպիադան Գյումրիում էր համախմբել հանրապետության տարբեր քաղաքների եւ Արցախի ավագ դպրոցների եւ վարժարանների թվով 375 աշակերտի: Մինչ կազդարարվեր օլիմպիադայի մեկնարկը, Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի եւ Շիրակի մարզի թվով 13 ավագ եւ միջնակարգ դպրոցների ու վարժարանների հետ ստորագրվեցին համագործակցության համաձայնագրեր,
Ովքե՞ր են մեծահասակները
Խրախուսել ցկյանս ուսումնառությունն ու մեծահասակների կրթության վերաբերյալ տեղեկատվություն տարածել հասարակության լայն շրջանակներում. այս նպատակով «ԴՎՎ Ինթերնեյշնլի» հայաստանյան մասնաճյուղն ու «Մեծահասակների կրթություն և ուսումնառություն ողջ կյանքի ընթացքում» ՀԿ-ն հայտարարել են «Մեծահասակների կրթություն և ցկյանս ուսումնառություն» լրագրողական աշխատանքների մրցույթ: [...]
Եվրոպան եկավ Գյումրի
Այսուհետ Եվրոպական խորհրդի տեղական եւ տարածքային իշխանությունների Կոնգրեսի աջակցությամբ Հայաստանում կգործի Տեղական ժողովրդավարական նոր գործակալություն (ՏԺԳ): Հոկտեմբերի 28-ին գործակալությունն իր գործունեությունն սկսեց Հայաստանի` մեծությամբ երկրորդ քաղաք Գյումրիում: [...]
Արմեն Մարտիրոսյան. «ժողովրդի հիասթափությունը մեծ է եւ վստահություն չկա»
Նախընտրական աշունը «մտել է իր իրավունքների մեջ», ակտիվացել են բոլոր քաղաքակական ուժերը: Քաղաքական անցուդարձի մասին զրուցեցինք «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի հետ:
-Ի՞նչ եք կարծում իշխանությունները պատրաստ են ազատ, արդար եւ թափանցիկ ընտրությունների:
-Իհարկե` ոչ: Եվ մինչեւ այժմ կատարված քայլերն ինձ բերում են այն համոզմանը, որ նրանք նման ցանկություն չունեն: [...]
Եղավ Հոկտեմբերի 27 եւ եկավ գյադաների ժամանակը
Հայաստանի երրորդ հանրապետության կարճատեւ պատմության մեջ կան մի քանի իրադարձություններ ու երեւույթներ, որոնք շրջադարձային նշանակություն են ունեցել եւ ժամանակին էապես ազդել ու մինչ օրս էլ ազդում են երկրում ընթացողգործընթացների վրա: Հոկտեմբերի 27-ն այդ իրադարձություններից մեկն է, թերեւս ամենակարեւորը, որը կանխորոշեց ու փոխեց Հայաստանի հետագա քաղաքական ընթացքը: Հոկտեմբերի 27-ով հանրապետությունում սկսվեցին ՙնոր ժամանակներ՚, Վանո Սիրադեղյանի ասած` [...]
Հանրահավաք, ինտրիգներ, հանրապետականացում
Այսօր տեղի է ունենում Հայ ազգային կոնգրեսի հերթական հանրահավաքը: Տեղի է ունենում ներքաղաքական մի իրավիճակում, որը բավականին ինտրիգային է, անակնկալներով ու թակարդներով լեցուն: Մի իրավիճակում, երբ քաղաքական ուժերը մտմտում են իրենց նախընտրական քայլերը, քցում-բռնում, թե որտեղ է ավելի հարմար ու ապահով՝ քաղաքական արեւի տակ իրենց տեղն առաջիկա տարիներին ունենալու համար: [...]
20 տեղեկանք, 16000 դրամ անօթեւաններից
«Շահերի պաշտպանության եւ աջակցության կենտրոնում» երեկ կազմակերպված քննարկման հիմնական թեման Գյումրիում անօթեւանների բնակարանների բաշխման հիմնախնդիրներն էին, որոնց մասնակցում էին իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ըստ «Շիրակ» կենտրոնի նախագահ Վահան Թումասյանի, կառավարության բնակարանային ծրագիրը ավարտվելու 2013 թվականին: Գյումրիում կան 3200 անօթեւան ընտանիքներ, ովքեր մինչեւ 2008 թվականի նոյեմբերի 1-ը որպես անօթեւան չեն հաշվառվել, ուստի բնակարան ստանալ չեն կարող, իսկ թե հետագայում կառավարությունը ինչ ծրագիր կիրականացնի, այդ անօթեւաններին բնակարաններով ապահովելու համար, դա այլ հարց է: Կարող է նորից վերահաշվարկ սկսվել: [...]
6 քաղաքապետեր դժգոհեցին մայրաքաղաքների մոնոպոլիայից
Հոկտեմբերի 27-ին Գյումրի էին այցելել Ռումինիայի հինգքաղաքների քաղաքապետեր, որոնց ընդունեց քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: Ինչպես նշեց ֆրաումոասայի քաղաքապետ Տիբոր Ֆերենցը, սա առաջին պատվիրակությունն էր, որ Ռումինիայից եկել է Գյումրի ու իրենք համամիտ են այն կարծիքի հետ, որ միայն մայրաքաղաքը չէ, որ ներկայացնում է տվյալ երկիրը: Որպեսզի ճանաչեն Ռումինիան, բացի մայրաքաղաքից, պետք է ճանաչեն մյուս քաղաքները, նույն էլ Հայասատանն է: Նրա խոսքերով, Հայաստանը եւ Ռումինիան նույն համակարգի երկիր են եւ գտնվում են նույն վիճակում, այստեղ շատ կարեւոր է միասին աշխատելը եւ իրար օգնելով` դուրս գալը այդ վիճակից: [...]




