Ամսական արխիվ` Սեպտեմբեր 2011

28 Սեպտեմբեր, 2011 15:09    |       |    Հեղինակ` Անահիտ Սիմոնյան

Հնարավոր է, որ Թռչկանի ջրվեժի մոտ ՀԷԿ չկառուցվի

001

Գյումրու «Օրհուս» բնապահպանական կենտրոնի ղեկավար եւ «Բիոսոֆիա» ՀԿ նախագահ Գեւորգ Պետրոսյանի խոսքերով, չնայած տաս օրից պետք է սկսվեին Թռչկանի ջրվեժի տարածքում կառուցվող ՀԷԿ-ի շինարարական աշխատանքները, բայց այս պահի դրությամբ որեւէ աշխատանք չի տարվում: Ըստ Գ.Պետրոսյանի, հավանաբար պատճառն հասարակական բողոքն էր, իսկ առջեւում նախընտրական տարի է, եւ կառավարությունը բնակչությանը սիրաշահելու քաղաքականություն է վարում: [...]

28 Սեպտեմբեր, 2011 15:09    |       |    Հեղինակ` Համլետ Կիրակոսյան

Հայաստանի քաղաքական եռանկյունին ու նրանց հենարանները

001

Այժմ արդեն հստակ է, որ Հայաստանում կա երեք քաղաքական կենտրոն, որոնց շուրջ են տեղի ունենում եւ որոնցից կախված են բոլոր ներքաղաքական գործընթացները: Ընդ որում, այդ կենտրոնները ձեւավորված են ոչ թե քաղաքական ուժերի, այլ կոնկրետ գործիչների շուրջ: Իհարկե, բնականոն վիճակն այն կլիներ, որ այդ կենտրոնները ձեւավորված լինեին երկրում լուրջ դերակատարություն ունեցող ազդեցիկ ուժերի եւ քաղաքական գաղափարների շուրջ` անկախ անձերից: [...]

28 Սեպտեմբեր, 2011 15:09    |       |    Հեղինակ` Ալիսա Հակոբյան

Ավստրիական մանկական հիվանդանոցը համալրվել է բժշկական նոր սարքավորումներով

001

Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոցը ստացել է նոր սարքավորումներ: Սարքավորումները ձեռք են բերվել Ավստրիայի հետ համատեղ իրականացվող ծրագրի միջոցով:

-Բժշկական սարքավորումները ստացել ենք «Բժշկական գործիքների ձեռք բերում եւ վերանորոգոմ» ծրագրի շրջանակում,-ասում է Ավստրիական մանկական հիվանդանոցի գործադիր տնօրեն Աշոտ Կուրղինյանը,-սարքավորումները շատ թանկ արժեն, ընդհանուր առմամբ 22 հազար եվրո, ինչը մենք մեր ուժերով չէինք կարող ձեռք բերել: [...]

28 Սեպտեմբեր, 2011 09:09    |       |    Հեղինակ` Անի Մկրտչյան

Նախատեսվում է վերականգնել քաղաքի նախկին պատկերասրահը` հին Գյումրվա շնչով ու կոլորիտով

001

Տարբեր ժամանակներում Լենինականի Կիրով, ներկայումս Գյումրու Ռիժկով 3 հասցեում գտնվող կառույցը, որն առավել հայտնի է պատկերասրահ անունով, գործել ու ծառայել է տարբեր կերպ:

-Այն որպես պատկերասրահ գործել է երկու անգամ` կարճ ժամանակով, որքան ինձ հայտնի է`առաջին անգամ 1928-30-ական թվականներին,-պատմում  է գյումրեցի քանդակագործ Արտուշ Պապոյանը,-իսկ դրանից հետո` 1930-1970-ականները եղել է կար ու ձեւի արհեստանոց: [...]

28 Սեպտեմբեր, 2011 09:09    |       |    Հեղինակ` Ալիսա Հակոբյան

Հետաքրքիր, զարմանալի, զավեշտալի… հայտարարություններ

001

«KING PRODUCION-ը կազմակերպել է «Դիսկոտեկա BOOM» party: Party-ն տեղի կունենա Սեպտեմբերի 20-ին…», կամ «Սեպտեմբերի 18-ին ժամը 19:00-ին կազմակերպվում է SHAPY-PARTY SHAPITO բար-սրճարանում…». սրանք հայտարարությունների տեքստեր են, որոնցով ողողված են Գյումրու բոլոր փողոցները: Այսպիսի «գլուխգործոցների» կհանդիպես ցանկացած քայլափոխի` կանգառներում, շենքերի պատերին, սյուներին, խանութների ցուցափեղկերին եւ այլուր: [...]

28 Սեպտեմբեր, 2011 09:09    |       |    Հեղինակ` Սոնա Առաքելյան

Եղբայրներից մեկը մեղադրվում է սպանության, իսկ երկուսը` խուլիգանության եւ գողության մեջ

001

Սեպտեմբերի 27-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց Գյումրու գարեջրի գործարանի դարպասների մոտ այս տարվա փետրվարի 24-ին կատարված սպանության գործով դատաքննությունը ընդդեմ մեղադրյալներ Արմեն, Ալբերտ եւ Արսեն Խաչատուրի Սահակյանների, Արմեն Սերյոժայի Սահակյանի, Ռուդիկ Շահնազարյանի: Արմեն Խ.Սահակյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի առաջին մասով, 34-104 հոդվածի երկրորդ [...]

28 Սեպտեմբեր, 2011 09:09    |   

«Գլենդել Հիլզը» շինաշխատանքները չի դադարեցրել եւ չի կարող դադարեցնել»,- վստահեցնում է քաղաքաշինության նախարարը

001

Գյումրիում սեպտեմբերի 27-ին կայացավ բնակբաշխման հանձնաժողովի հերթական նիստը, որին մասնակցեց քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը:  Փաթեթների ուսումնասիրությունների արդյունքների քննարկումից զատ, նախարարն անդրադարձավ նաեւ մայրաքաղաք հասած այն խոսակցություններին, համաձայն որոնց, Գյումրու շինարարական հրապարակներում  աշխատանքները դադարեցված են: [...]

28 Սեպտեմբեր, 2011 09:09    |       |    Հեղինակ` Անի Մկրտչյան

Ս.Մերկուրովի անվան նկարչական դպրոցը արդեն 20 տարի թափառում է տեղից տեղ

001

Ամբողջ աշխարհին հայտնի Գյումրու Մերկուրովի անվան նկարչական դպրոցը Լենինականում երկար տարիներ գործել է Ջիվանու 91 հասցեում, որը մի ժամանակ Ալեքպոլի քաղաքապետարան է եղել, իսկ ավելի վաղ՝ 70-ակններին դպրոցը տեղավորված էր Մանկավարժական ինստիտուտի շենքի մի անկյունում. երբ 80-ակաների սկզբին Լենինականում բացվեց նախկին Պիոներ պալատի նոր շենքը, Ջիվանու 91-ի այս շենքը ազատվեց եւ տրամադրվեց նկարչական դպրոցին: [...]

28 Սեպտեմբեր, 2011 09:09    |       |    Հեղինակ` Մարինե Պետրոսյան

Ներկայումս Հայաստանի բնակչության իրական թիվը 2.750 հազար մարդուց ավելի չէ

001

Հայաստանից հեռանալն ու արտերկրում աշխատանք փնտրելը մեր երկրում այսօր դարձել է գործազրկության խնդրի լուծման լավագույն տարբերակը: Դեռեւս վաղ միջնադարից ժողովրդի մեջ արմատավորված այս երեւույթը մեր օրերում գնալով ավելի է ընդլայնում թե՛ իր ծավալները, թե՛ աշխարհագրությունը:  Այլ կերպ ասած` արտագաղթն այսօր դարձել է ազգային անվտանգության խնդիր:

Արտագաղթն իր հետ բերում է մի շարք խնդիրներ: [...]

26 Սեպտեմբեր, 2011 16:09    |    Հեղինակ` Համլետ Կիրակոսյան

Ռուսաստանի իշխանական փոխատեղությունն ու Հայաստանը

001

Ռուսաստանյան վերջին երկու-երեք տարիների գլխավոր ներքաղաքական ինտրիգը լուծվեց: Այս երկրի հաջորդ նախագահը լինելու է Վլադիմիր Պուտինը: Գործող նախագահ Դմիտրի Մեդվեդեւը 2012 թվականի նախագահական ընտրություններից հետո վերադառնալու է կառավարություն: Այս ամենը պարզ դարձավ Ռուսաստանի իշխող կուսակցության համագումարում:

Ռուսական իշխանական վերնախավի այս սպասելի [...]