Օգոստոսի 30-ի երեկոյան ժամը 22:15-ի սահմաններում Գյումրու Սերգեյ Համբարձումյանի (նախկին Պուշկինի) փողոցի Վարդանանց հրապարակ գնացող հատվածում անհայտ մակնիշի եւ պետհամարանիշի մեքենան վրաերթի է ենթարկել 1983 թվականին ծնված Գյումրու Մարմաշենի խճուղու 209/081 տնակի բնակչուհի Սիլվա Համլետի Հակոբյանին եւ դիմել փախուստի:
Ամսական արխիվ` Օգոստոս 2011
Ամռան փուշը ձմռան նուշն է. հայ տանտիկինները զբաղված են փակոցով
Անուշահամ բույրերով, պայծառ ու գունագեղ ամառը իր տեղ զիջում է ոչ պակաս անուշահամ աշնանը: Ամառային եւ աշնանային բարիքների հրաշալի տեսականին շուտով կանհետանա շուկայի վաճառասեղաններից, իսկ սրանց որոշ «ներկայացուցիչների» էլ դեռ կարելի կլինի հանդիպել` միայն թե թանկ գներով, հետեւաբար ոչ բոլորին մատչելի:
Դպրոցի նախկին տնօրենը չի կարողանում հանդիպել մարզպետին եւ իր ասելիքը փոխանցում է ԶԼՄ-ների միջոցով
-Ես բողոքող չեմ, ճիշտ հասկացեք, այստեղ հարցը վերաբերում է իմ արժանապատվությանը, խնդիրը մի ամիս շուտ կամ մի ամիս ուշ ազատվելու մեջ չէ, այլ` իմ իրավունքները պաշտպանելու,-Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում իր հրավիրած մամուլի ասուլիսում ասաց Գյումրու թիվ 28 դպրոցի նախկին գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Համլետ Ավետիսյանը:
Ընդունելության շրջանը փակվում է
Գյումրու բուհերում ընդունելության բակալավրի աստիճանի քննություններն արդեն ավարտվել են: Մարզում դիմորդների թիվը` 12-ամյա կրթական համակարգին անցնելու եւ Հայաստանի դպրոցներում շրջանավարտներ չունենալու հետեւանքով,ինչպես եւ ենթադրում էին, քիչ էր: Իսկ այժմ բուհերում մեկնարկել են մագիստրատուրայի քննությունները:
Ու՞ր է գնում մարզի արդյունաբերությունը
Այսօր Շիրակի մարզը համարվում է Հայաստանի ամենաաղքատ մարզը,որտեղ աղքատության ցուցանիշը, ըստ պաշտոնական վիճակագրության,կազմում է 11,8 տոկոս (ՇՄ սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիր 2010-2013): Սա ուղղակիորեն կապված է այն հանգամանքի հետ, որ մարզում, ըստ էության, չկա արդյունաբերություն, մինչդեռ ժամանակին այն, հատկապես Գյումրին, եղել է արդյունաբերական կենտրոն:
Ճշտի ու ճշտաբանության մասին
Ծաղկաձորում երիտասարդ գիտնականների հետ հանդիպման ժամանակ հայ մեծ բանասեր Սերժ Սարգսյանը մի շարք «ուշագրավ» ու գիտության տեսակետից «դարակազմիկ» մտքեր է հայտնել: Չծանրանալով այդ մտքերի գիտականության եւ գիտա-հասարակական առաջընթացի տեսակետից ճշմարտացիության վրա, ուշադրություն դարձնենք դրանցից մեկին
Ռոք հեղաշրջում` Գյումրու փողոցներում
«Հայաստանի խորքերից, հինավուրց քաղաքում, հետամնաց հասարակության մեջ, հավաքվեց մի ռոք խումբ, որ եկել է հեղափոխություն անելու համար… ». այսպես է սկսվում «Revolution» նորաստեղծ ռոք խմբի առաջին հեղինակային երգը:
Ինչու՞ երիտասարդները աշխատանք չեն գտնում. աշխատատեղ չկա՞, թե ցանկություն
19-24 տարիքային խմբում 723, իսկ 25-30-ում` 940 հաշվառված գործազուրկ: Գյումրու զբաղվածության կենտրոնի տրամադրած ցուցանիշներն առավել քան խոսուն են: Երկրում օրեցօր ավելացող երիտասարդ գործազուրկների ցուցանիշով Գյումրին առաջիններից մեկն է: Պատկերն ավելի հստակ կինի, եթե հաշվի առնենք ամեն տարի բուհերն ավարտած ու գործազուրկների շարքը համալրող երիտասարդներին:
Աղբարկղը փորփրելիս էլ ծնվեց նրանց սերը
Գյումրեցիներ 43-ամյա Կառլեն Պատրիկյանն ու 46-ամյա Արուսյակ Հարությունյանի համատեղ կյանքն ունի արդեն մեկ տարվա պատմություն: Նրանք այսօր ապրում են Գյումրու Անի թաղամասի Պարույր Սեւակ փողոցի թիվ 13 շենքի մուտքում: Նրանց «բնակատեղին» կից կա խանութի պահեստ, որը կողպած է, իսկ բնակիչներն այս կողմով մուտք ու ելք չեն անում:
«Ես կարող եմ լինել առաջին շարքերում»
-«Մարդիկ տարբեր են իրենցկարողություններով, բայց բոլորն էլ հավասար են իրենց իրավունքներով», «Ես ուժեղ եմ», «Ես իրավունք ունեմ լինել առաջին շարքեում»` ինքս այս կարգախոսներով եմ առաջնորդվում եւ նույն այս կարգախոսներով էլ առաջնորդում եմ ե՛ւ իմ աշխատակիցներին ե՛ւ շահառուներին,-ասում է «Ագաթ» ՀԿ-ի նախագահ Կարինե Գեւորգյանը, ով հանդիսանում է ԱՄՆ-ի Միջազգային շարժունակության (MIUSA), Կանադական




