Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության իրականացումից արդեն անցել է 96 տարի: Թուրքիան մինչեւ այսօր չի ճանաչել այն, քանի որ դա ենթադրում է Թուրքիայի նկատմամբ բարոյական, հողային եւ նյութական պահանջների ներկայացում:
Թուրքիան ունի այնպիսի հզոր դաշնակից, ինչպիսին է ԱՄՆ-ը, ինչպես նաեւ Ադրբեջանը, որոնք հաշվի առնելով Թուրքիայի հետ ունեցած շահերը, չեն ճանաչում Հայոց ցեղասպանությունը: Որպես գերտերություն ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճամաչումը կարող է վճռորոշ ազդեցություն ունենալ Թուրքիայի վրա: Պատահական չէր, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ապրիլի 24-ի իր ուղերձում չօգտագործեց Ցեղասպանություն բառը` անցյալ դարասկզբին հայերի հետ կատարվածը որակելով իբրեւ Մեծ Եղեռն: [...]




