Շիրակի մարզից առաջադրվածների մեծ մասը գործազուրկ է. ամբողջական ցանկը

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակել են ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին գրանցված 5 կուսակցությունների եւ կուսակցությունների 4 դաշինքների համապետական եւ տարածքային ընտրացուցակները:
Թիվ 11 ընտրատարածքից` Շիրակի մարզից առաջադրված պատգամավորի թեկնածուների մի մասը զբաղմունք չունի, գործազուրկ է: Թեկնածուների մյուս մասը մտավորականներ են՝ բժիշկներ ու մանկավարժներ:

Հետաքրքիր զարգացումներ են սպասվում Շիրակի մարզի առողջապահության ոլորտում: Նույն ոլորտի ներկայացուցիչները տարբեր քաղաքական ուժերի ընտրացուցակներում են: Այս առումով հետաքրքիր պատկեր է ստացվել նաեւ Շիրակի մարզպետարանում ու որոշ գյուղերում:
Այս անգամ եւս մարզի հանրակրթական ոլորտը ակտիվ կլինի: Դպրոցների տնօրեններն ու մանկավարժները քաղաքական դաշտում են: Այստեղ ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի, նաեւ ՀՎԿ-ի միջեւ է գնում պայքարը:
Գյումրու քաղաքապետարանում այս օրերին հարաբերական անդորր է. աշխատակիցների շուրջ 80 տոկոսը սատարելու է ՀՀԿ-ի տարբեր թեկնածուների, իսկ մյուս 20 տոկոսը՝ քաղաքական այլ ուժերի:
Գյումրու համայնքապատկան կառույցներում, ըստ մեր տեղեկությունների, սկսվել է ուղղորդման գործընթացը: Սակայն այս հիմնարկներում աշխատակիցներն արդեն իսկ որոշակիորեն կողմնորոշվել եմ, ընդհանուր առմամբ՝ 3-4 քաղաքական ուժի են սատարելու:
ԿԸՀ-ի հրապարակած տվյալների համաձայն՝

Ելք դաշինքի ցանկ (համապետական 1 մաս ) ընդգրկվել է 121 քաղաքացի: Շիրակի մարզից (թիվ 11 ընտրատարածք) առաջադրվել է 7 քաղաքացի, որից 4-ը գործազուրկ են:
40-րդ տեղում՝ Լիլիթ Եղիազարյանն է, չի աշխատում, Լուսավոր Հայաստան կուսակցության (ԼՀԿ) անդամ է
76.Անահիտ Սարգսյան, ԼՀԿ, ԱՁ միջնորդատեղեկատվական ծառայություն
62. Սոֆիա Հովսեփյան, անկուսակցական, Ջոն Կիրակոսյանի անվան 20 հիմնական դպրոց
120. Արթուր Համբարձումյան, ՔՊԿ, չի աշխատում
34.Սարուխանյան Արթուր, «Հանրապետություն» կուսակցություն, չի աշխատում
69.Մարատ Վիրաբյան, չի աշխատում, «Հանրապետություն» կուսակցություն,
118. Էմմա Պալյան, Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն, Արարատնյուզ.ամ լրատվական կայքի խմբագրի օգնական:
Ազատ դեմոկրատների ընտրացուցակ (համապետական 1 մաս )ընդգրկվել է 101 հոգի, 7-ը՝ թիվ 11 տարածքային ընտրացուցակում են:

93. Ադամյան Վարդգես, Երեւանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի պրոֆեսոր, անկուսակցական
92. Առաքելյան Գուրգեն, ԳԱՍ ՍՊԸ, հիմնադիր, անկուսակցական
45. Խեչոյան Արմեն, անկուսակցական, Ագրո Հոլդինգ Արմենիա ՍՊԸ-ի հիմնադիր
40. Սամվել Հովհաննիսյան, Ազատ դեմոկրատներ, չի աշխատում
56. Մարտիրոսյան Լաուրա, Ազատ դեմոկրատներ, չի աշխատում
14. Պողոսյան Արթուր, Ազատ դեմոկրատներ, Մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոց, բժիշկ-վիրաբույժ
70. Մրտեյան Գոհար, Ազատ դեմոկրատներ, Կարմիր խաչ, վ/կենտրոն, բուժքույր:
Հայկական վերածնունդ կուսակցության ընտրացուցակ (համապետական 1 մաս ) ընդգրկվել է 300 քաղաքացի, որից 15-ը Շիրակի տարածքային ընտրացուցակում են:

95 Ադամյան Հեղինե, Հայկական վերածնունդ, չի աշխատում
103. Աղաջանյան Արծրունի, Հայկական վերածնունդ, չի աշխատում
36. Այվազյան Ալբերտ, Առափի համայնքի ղեկավար, Հայկական վերածնունդ
104. Եղոյան Անահիտ, Հայկական վերածնունդ, ՀՎԿ աշխատակազմ
97.Խոջումյան Մանվել, Հայակական վերածնունդ, Շ/Մ Բյուրակն գյուղի միջնակարգ դպրոցի փոխտնօրեն
201. Հովհաննիսյան Ալեքսան, Հայկական վերածնունդ, ՀՀՌՑ ճարտարագետ
253. Հովհաննիսյան Մարիանե, Հայկական վերածնունդ, «Հայանտառ» ՊՈԱԿ Գյումրու մ/ճ, հաշվետար-գանձապահ
203. Մանուկյան Կարեն, Հայկական վերածնունդ, Գյումրու 26 ավագ դպրոց, ուսուցիչ
4. Մարգարյան Հովհաննես, ԱԺ պատգամավոր, Հայկական վերածնունդ
96. Մարտիրոսյան Արմեն, Հայկական վերածնունդ, չի աշխատում
254. Մկրտչյան Գայանե, Հայկական վերածնունդ, Կապս գյուղի միջնակարգ դպրոցի փոխտնօրեն
14. Պետրոսյան Հունան, Հայկական վերածնունդ, Մեղրաշենի գյուղապետ
91. Սանոսյան Սահականուշ, Հայկական վերածնունդ, չի աշխատում
35.Սարուխանյան Համլետ, Հայկական վերածնունդ, Հայանտառ ՊՈԱԿ Գյումրիի մ/ճ անտառ կուլտուրաների ինժեներ
52. Ուռուտյան Գալուստ, Հայկական վերածնունդ, Հայավտոկայարան ՓԲԸ, Մարալիկի մասնաճյուղի պետ:
Ծառուկյան կուսակցությունների դաշինքի ընտրացուցակ (համապետական 1 մաս ) ընդգրկվել է 188 պատգամավորի թեկնածու, որից 14-ը՝ ներկայացնում են թիվ 11 ընտրատածքը:

10. Գրիգորյան Վարդեւան, ԲՀԿ, «Շիրակի Մ. Նալբանդյանի անվ. պետ. համալսարան հիմնադրամ» պրոֆեսոր
17. Ղուկասյան Վարդան, անկուսակցական, չի աշխատում
78 Փանոսյան Հակոբ, անկուսակցական «Գյումրու օլիմպիական հերթափոխի» պետական քոլեջի տնօրեն
98. Մանուկյան Արթուր, ԲՀԿ, Շիրակի ԳԱՄԿ գյուղատնտեսական հարցերով խորհրդատու
99. Հարությունյան Վարուժան, ԲՀԿ, Գոգհովիտի միջնակարգ դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ-մարզիչ
38. Սաղաթելյան Մուշեղ, անկուսակցական, չի աշխատում
137 Սերգոյան Սերգո, ԲՀԿ, չի աշխատում
145. Աղաբեկյան Հովհաննես, ԲՀԿ, չի աշխատում,
124. Հովհաննիսյան Արուսյակ, անկուսակցական, ՀՀ ԿԳՆ «Գյումրու Բալատոն» ավագ դպրոց ՊՈԱԿ գործադիր տնօրեն
132. Մխիթարյան Արմենուհի, ԲՀԿ, չի աշխատում
128. Ստեմպել Մարինե, ԲՀԿ, «ՀԱՕԿ» գործավար
12. Աղասյան Անահիտ, ԲՀԿ, «Կումայրի» բժշկական կենտրոնի բուժքույր
93 Վահրադյան Լեւոն, ՀՀ ՍԵՀ նախարարության մասս.սպորտի եւ ֆիզդաստիարակության վարչության պետ
97. Մարզեցյան Գարուշ, ԲՀԿ, «Արման Մարզեցյան» Ա/Ձ իրավաբան:

Կոնգրես-ՀԺԿ կուսակցությունների դաշինք (համապետական 1 մաս ) ընդգրկվել է 139 քաղաքացի, որից 12-ը թիվ 11 ընտրատածքից են:
45.Զորյան Շալիկո, ՀԱԿ, Փոկաս ՍՊԸ, հաշվապահ
35. Գրիգորյան Մուրադ, ՀԱԿ, չի աշխատում
70. Վահրադյան Գագիկ, ՀԱԿ, չի աշխատում
87. Հարությունյան Մանուկ, ՀԱԿ, Հայ-ֆրանսիական բարեկամության այգի, պահակ
102.Ոսկանյան Ռոմիկ, ՀԱԿ, չի աշխատում
77. Հակոբյան Արտյոմ, ՀԱԿ, ԱՁ Արտյոմ Հակոբյան, տնօրեն
113. Թոքմաջյան Վահրամ, անկուսակցական, Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, ուսուցիչ
96. Ժամակոչյան Ժաննա, ՀԱԿ, չի աշխատում
131.Ղազարյան Յուղաբեր, անկուսակցական, չի աշխատում
118. Մաթեւոսյան Անուշ, ՀԱԿ, չի աշխատում
98. Ալիխանյան Գեւորգ, ՀԱԿ, Օյունջյան վարժարան, պահակ
48. Ղուկասյան Անահիտ, ՀԱԿ, չի աշխատում:
Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակով (համապետական 1 մաս) առաջադրվել է 197 թեկնածու, որից 13-ը՝ թիվ 11 ընտրատարածքն են ներկայացնում:

170. Ամիրբեկյան Սերգեյ, ՀՀԿ, Գազպրոմ Արմենիա ՓԲԸ, Շիրակի ԳԳՄ տնօրեն
171. Ավետիսյան Սուքիաս, ՀՀԿ, ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խորհրդի անդամ, տնտեսագիտության գիտությունների թեկնածու
172. Գասպարյան Վահան, ՀՀԿ, Հարավկովկասյան երկաթուղի ՓԲԸ, գծային կայարանների միավորման պետ
173. Գասպարյան Վարդիթեր, ՀՀԿ, Ախուրիկ համայնքի ղեկավար
174. Գրիգորյան Մարտուն, անկուսակցական, ԱԺ պատգամավոր
175. Դավոյան Սամսոն, ՀՀԿ, ՀՊՏՀ Գյումրու մ/ճ տնօրեն
176. Կարապետյան Հրայր, ՀՀԿ, ՀՀ Շիրակի մարզպետարանի աշխատակազմ, կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ
177. Կարապետյան Լուսյա, անկուսակցական, Գյումրու հ. 11 դպրոցի ուսուցչուհի
181. Հարությունյան Ջեմմա, անկուսակցական, Ամասիա համայնքի ղեկավար
182.Մնացյան Ազգանուշգ, անկուսակցական, Ազատանի «Արփի» մանկապարտեզ ՀՈԱԿ տնօրեն
178. Պետոյան Մուշեղ, անկուսակցական, ԱԺ պատգամավոր,
179. Սահակյան Արման, ՀՀԿ, ՀՀ ԱԺ պատգամավոր, «Սովրանո» ՍՊԸ հիմնադիր նախագահ, «Շիրակ» ֆուտբոլային ակումբի նախագահ
180. Ցոլակյան Ֆելիքս, անկուսակցական, ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության պետ:
Հայաստանի կոմունիստական կուսակցության ընտրացուցակ (համապետական 1 մաս ) ընդգրկվել է 173 թեկնածու, որից 15-ը ներկայացնում են թիվ 11 ընտրատածքը:
163.Եղիազարյան Վիլինա, անկուսակցական, չի աշխատում
120. Հակոբյան Ստեփան, ՀԿԿ, չի աշխատում
160.Հակոբյան Ռիմա, ՀԿԿ, թոշակառու,
125, Հարությունյան Լուսիկ, ՀԿԿ, չի աշխատում
118. Հովհաննիսյան Ազատ, ՀԿԿ, ՀԿԿ Ամասիայի շրջկոմի 1-ին քարտուղար
128. Հովհաննիսյան Արամայիս, ՀԿԿ, չի աշխատում
59. Հովսեփյան Ռաֆայել, ՀԱՄԿԿ, կաթսայատան ինժեներ
122. Ղազարյան Վարդան, ՀԿԿ, չի աշխատում
123.Ղավազյան Կոնստանտին, ՀԿԿ, ՀԿԿ Գյումրիի քաղկոմի երկրորդ քարտուղար
124. Մաթեւոսյան Ալֆիկ, ՀԿԿ, թոշակառու
9. Մանուկյան ԱՐմեն, ՀԿԿ, Նաիրիտ գործրանի ՓԲԸ-ի արտադրամասի պետ
126. Մկրտչյան Ռոբերտ, ՀԿԿ, ՀԿԿ Գյումրիի քաղկոմի քարտուղար
127. Մուրքադյան Հովսեփ, ՀԿԿ, չի աշխատում
4. Շահինյան Մարիամ, ՀԱՄԿԿ, Ազգային պատկերասրահ երաժշտական փառատոնի հիմնադիր
168. Սարգսյան Նորյայր, ՀԿԿ, չի աշխատում:

Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքով (համապետական 1 մաս ) առաջադրվել է 148 թեկնածու, որից 12-ը՝ Շիրակի մարզից:

26 Ասոյան Հովհաննես, «ՀԺՀ» Համախմբում, ՍՊԸ տնօրեն
17. Բալոյան Արթուր, Արդարություն, «Արդարություն» կուսակցության նախագահ
93. Գրիգորյան Մարինե, Համախմբում, Հատուկ բժշկական քոլեջ ԹԲԸ հաշվապահ
119. Դարբինյան Հակոբ, Համախմբում, բժիշկ-ատամնաբույժ
118. Թութունջյան Սիրական, Համախմբում, չի աշխատում
117. Իգիթյան Լեւոն, Համախմբում, Ախուրյան երիտասարդական ՀԿ նախագահ, Ախուրյան համայնքի ավագանու անդամ
97. Հովհաննիսյան Բելլա, Համախմբում, ԱՋ» լրագրող
121. Հովհաննիսյան Հովհաննես, Համախմբում, Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետ
5. Հովհաննիսյան Վահագն, ժառանգություն, Շիրակի Պետական Համալսարան հիմնադրամի ավագ դպրոցի ուսուցիչ, «Արատտա» համատիրության նախագահ
60. Շարյան Եղիշե, Ժառանգություն, Գյումրու 9-րդ հիմնական դպրոց, գ. Բագրավանի միջնակարգ դպրոց, շախմատի ուսուցիչ
89. Սարգսյան Ռիմա, Համախմբում, «Սփյուռ» տեղեկատու, լեզվաբան
57. Վարդանյան Ստեփան, Ժառանգություն, Փորձաքննությունների բյուրո ՊՈԱԿ-իփորձագետ:

Հայ հեղափոխական դաշնակցություն ընտրացուցակ (համապետական 1 մաս ) ընդգրկվել է 171 թեկնածու, 15-ը ներկայացնում են թիվ 11 ընտրատարածքային ցուցակը:
26. Մանուկյան Ռոմիկ, ՀՅԴ, ՀՅԴ Գերագույն Մարմնի անդամ
57. Մաթիլյան Հակոբ, ՀՅԴԴ, ՀՀ Ջրօգտագործողների ընկերության կոմիտե, պետի տեղակալ
58. Կուրղինյան Աշոտ, «Գյումրու մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ գործադիր տնօրեն
68.Մարդոյան Լիանա, անկուսակցական, Գյումրու թիվ 42 ավագ դպրոց ՊՈԱԿ-ի տնօրեն
72.Նիկողոսյան Արփինե, ՀՅԴ, «Գյումրու թիվ 38 հիմնական դպրոց» ՊՈԱԿ տնօրենի պաշտոնակատար
82. Իգիթյան Արծրունի, ՀՅԴ, ՀՀ Շիրակի մարզի Ախուրյանի համայնքի ղեկավար
83. Արա Հարությունյան, ՀՅԴ, Ազատանի բժշկական ամբուլատորիա ՊՈԱԿ-ի տնօրեն,
102. Վարագյան Խաչատուր, անկուսակցական, ԳԳՄ Արթիկի տեղամասի պետ
119. Մանուկյան Մովսես, ՀՅԴ, ՀՀ Շիրակի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ
121. Աբրահամյան Կառլեն, անկուսակցական, Շիրակի մարզպետի խորհրդական
128. Հովհաննիսյան Շուշանիկ, անկուսակցական, Մարալիկի թիվ 1 միջն դպրոց ՊՈԱԿ, տնօրենի պաշտոնակատար
134. Սարգսյան Սուրեն, ՀՅԴ, չի աշխատում
135. Պետրոսյան Արսեն, ՀՅԴ, չի աշխատում
147. Հովհաննիսյան Արմեն, ՀՅԴ, «Ղ-տելեկոմ» բաժանորդների սպասարկման վարչության, Աշոցքի սպասարկման կենտրոնի ավագ
160. Գեւորգյան Աննա, անկուսակցական, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «Գյումրու երեխաների տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն:
Անի Մկրտչյան

Դիտումներ՝ 567

Մեկնաբանել

comments