Դոնալդ Թրամփի «փետրվարյան հեղափոխությունը»

Բ. Գեներալ Մայքլ Ֆլին

Թեեւ ռուսական եւ կրեմլյան ազդեցության տարածքում գտնվող օտարագիր լրատվամիջոցները խոսում են, որ գեներալ Մայքլ Ֆլինին պարզապես «զոհաբերել» են Թրամփի վարչակազմի հակառակորդները, սակայն իրականում, ինչպես կարծում է վերլուծաբան Եվգենի Բայը, Ֆլինն «ինքն է իր փոսը փորել», քանի որ չափազանց շատ է խաղացել ռուսական շրջանակներում իր ունեցած կապերի վրա, եւ նրա խաղն արդեն մի տեսակ դարձել էր ռուսական ռուլետկա:

Հայտնի է, օրինակ, որ նա չափազանց սերտ հարաբերություններ է ունեցել Russia Today հեռուստակայանի հետ: Օրինակ՝ հայտնի է, որ Ֆլինը հանդես է եկել RT եթերում եւ, որպես փորձագետ, դրա համար ստացել հոնարարներ: Իսկ այս դեպքում արդեն մեկ րոպեի հարց էր Ֆլինին կապելը Պուտինի եւ ռուսական հեռուստակայանի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի հետ:

Գ. Առաջին ստախոսությունը

Գեներալ Ֆլինի համար առաջին տհաճ անկանկալը եղավ հունվարի 12-ին, երբ The Washington Post-ում հայտնվեց հրապարակում այն մասին, որ մինչ իր բոսսի երդմնակալությունը, Ֆլինի մի քանի հեռախոսային խոսակցություններ է ունեցել ԱՄՆ-ում ռուսական դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ: Այդ խոսակցություններից մեկը եղել է նախկին նախագահ Օբամայի` այսպես կոչված դիվանագիտական սանկցիաների մտցնելու նախօրեին: Երեք օր անց արդեն Մայք Փենսը, որ այն ժամանակ դեռ փոխնախագահի թեկնածու էր, հայտարարեց CBS-ի Face the Nation-ում, թե Ֆլինն անձամբ է իրեն հավաստիացրել, որ որեւէ խոսակցություն չի եղել ռուսական դեսպանի հետ տնտեսական սանկցիաների մասին: Ավելի ուշ արդեն Ֆլինը կխոստովանի, որ Փենսին ասել է ոչ լիարժեք ինֆորմացիա:

Արդեն հունվարի վերջին Հետաքննությունների Դաշնային բյուրոն փակ հանդիպում է կազմակերպում, որի ընթացքում քննարկվում է Ֆլին-Կիսլյակ խոսկացությունն իր բոլոր մանրամասներով: Որեւէ լուր այս առնչությամբ չի հաղորդվում սակայն The New York Timesին հայտնի են դառնում, որ Ֆլինի դեմ հնարավոր է լուրջ մեղադրանքներ ներկայացվեն: Ավելի ուշ արդեն Սպիտակ տան խոսնակ Շոն Սփեյսերը կխոստովանի, որ ամեն պարագայում տնտեսական սանկցիաների մասին խոսակցություն Ֆլինի եւ Կիսլյակի միջեւ եղել է` հղում կատարելով Սպիտակ տան յուրիստկոնսուլտ Դոնալդ Մաքգանին: Սրանից հետո արդեն Մայքլ Ֆլինին մնում էր միայն ասել, որ այդ խոսակցության մասին ինքը պարզապես չի հիշել՝ այդպիսով փորձելով դրությունը փրկել: Փետրվարի 13-ի երեկոյան արդեն Թրամփը, քննարկելով հարցը Ռենե Պրիբուսի, Սթիվեն Բենոնի եւ Ջարեդ Քուշների հետ, որոշում է կայացնում հեռացնել Ֆլինին զբաղեցրած պաշտոնից:

Այսպես ավարտվում է Մայքլ Ֆլին արարը Թրամփի հեղափոխական փետրվարում եւ բացվում նոր արար` ԱՄՆ-ում ռուսական դեսպան Սերգեյ Կիսլյակի հիմնական դերակատարությամբ:

Haqqin.az-ից թարգմանեց Արման Գրիգորյանը

Դիտումներ՝ 19

Մեկնաբանել

comments