Մայիսի 6-ից օրեր անց էլ Գյումրիում հետընտրական կրքերը չեն հանդարտվում: Պաշտոնափոխությունների եւ քաղաքական վերադասավորումների մասին խոսակցությունները, շատերի կարծիքով, չէին լինի, եթե Գյումրիում ընտրությունների արդյունքների պատկերը այլ լիներ: Այս ամենի մասին զրուցեցինք քաղաքագետ Գագիկ Համբարյանի հետ:
-Պարոն Համբարյան, այսօր արդեն ընտրությունների եւ դրանց արդյունքների մասին վերլուծություններն են անում, քննարկում, մեղավորներ ու պատասխանատուներ են փնտրվում ստացվածի կամ չստացվածի համար: Գյումրիում այս համատեքստում բուռն քննարկումների առիթ տվեց թեկանծուների պայքարը մեծամասնական ընտրակարգով: Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ չանցավ Արման Սահակյանը: [...]
















